Կյանքն ավելի լավը դարձնելու համար փոխեք ձեր վերաբերմունքը ժամանակի հանդեպ

Կյանքն ավելի լավը դարձնելու համար փոխեք ձեր վերաբերմունքը ժամանակի հանդեպ

Կարևոր գործերի համար ճիշտ ժամանակ ընտրելու դեպքում կարելի է կյանքն ավելի հեշտացնել:

Իր նոր «When: The Scientific Secrets of Perfect Timing» գրքում Դենիել Փինքը մի շարք հոգեբանական, բիոլոգիական ու տնտեսական հետազոտություններ է ներկայացնում և հուշում, թե ինչպես է պետք կարևոր գործերի համար ընտրել ճիշտ ժամանակ: Նրա կարծիքով վիրահատությունների ու ներդրողների հետ հանդիպման համար օրվա ամենալավ հատվածը  կեսօրն է:  Իսկ եթե Դուք փոխեք ձեր աշխատանքը յուրաքանչյուր 3-5 տարին մեկ, ապա ավելի շատ գումար կվաստակեք:

«Ժամանակի ընտրությունն աննկարագրելի ազդեցություն է թողնում մեր գործերի վրա»:
Դ. Փինք

Ամենակարևորն արեք օրվա առաջին կեսին

Մեր տրամադրությունն ու էներգիան կախված է կանխատեսելի ցիրկադային ռիթմերից: Դրանք իրենց հերթին կախված  են մարդու խրոնոտիպից, այն մարդկանց մոտ գենետիկ մարկարդակի վրա է դրված: Միջին վիճակագրական մարդու տրամադրությունն ընկնում է արթնանալուց 7 ժամ անց, այսինքն` կեսօրից 2-4 ժամ առաջ: Հենց այդ ժամանակահատվածում են մարդիկ, հատկապես բժշկական ոլորտի աշխատակիցները, ամենաշատ սխալները թույլ տալիս:


Կարդացեք նաև.


Սուրճ խմեք ու մի փոքր քնեք

Ապացուցված է, որ կարճ քունը միշտ օգտակար է: 10-20 րոպեով աչքերը փակելով դուք սրում եք ձեր մտավոր ունակությունները: Բայց երբ քնելուց առաջ մեկ գավաթ սուրճ խմեք կկրկնապատկեք այդ կարճ քնի արդյունավետությունը, քանի որ կոֆեինը սկսում է ազդել օրգանիզմում հայտնվելուց 25 րոպե անց: Փինքի կարծիքով քնի կարճ ընդմիջումները պետք է լինեն աշխատանքային առօրյայի անբաժանելի մասը: Ապացուցված է, որ դատավորներն ավելի մեղմ դատավճիռ են կայացնում երբ մինչև դատական նիստը մի փոքր քնում են:

Առաջ մի ընկեք

Մի խումբ մարդկանց հետ մրցակցելիս մի շտապեք առաջ ընկնել, ցույց տալ ձեր հնարավորությունները: Սպասեք: American Idol մրցույթի արդյունքներն ուսումնասիրած գիտնականները պարզել են, որ այն երգիչները, որոնք դուրս են եկել բեմ վերջում, ստացել են ամենաբարձր գնահատականը: Վերջին մասնակցի շանսերը 10-15 տոկոս ավելի բարձր են:

Աշխատանքը կատարեք այլ մարդկանց հետ միասին

Միասնական գործունեությունը նվազեցնում է լարվածությունը, ինչ հետևանքով ուղեղն ու մարմինն ավելի արդյունավետ են աշխատում: Օրինակ, ապացուցված է, որ խմբակային երգեցողությունը բարձրացնում է ինքնագնահատականն ու նվազեցնում է ընկճախտը: Երգչախմբում երգելը բարձրացնում է ցավին դիմանալու աստիճանն ու ուժեղացնում է իմունային ռեակցիաները քաղցկեղի դեմ պայքարում: Սա գործում է ֆիզիոլոգիական մակարդակում: Երգչախմբում երգող մարդկանց նույնիսկ սրտերն են միասին են բաբախում:

LIFEHACKER

Գրել կարծիք