Միզիր գովազդի վրա․ Ինչո՞ւ է IKEA-ն որոշել նման առաջարկ անել կանանց

Միզիր գովազդի վրա․ Ինչո՞ւ է IKEA-ն որոշել նման առաջարկ անել կանանց

Շվեդական IKEA-ի նոր գովազդը պոտենցիալ գորդներին շոկի է ենթարկել: Հիպերմարկետը կանանց համար նախատեսված Amelia ամսագրում գովազդ է  տեղադրել, որով կանանց առաջարկում է միզել ամսագրի էջում հատուկ նշած հատվածի վրա` զեղչ ստանալու համար:

«Եթե միզեք այս հայտարարության վրա, ապա այն կարող է փոխել ձեր կյանքը»: Ահա այսպիսի սլոգանով է ներկայացված գովազդը, որի տակ մանկական օրորոց է պատկերված իր գնով, իսկ ամենաներքևում` այն հատվածն է, որի վրա պետք է միզել:

Եթե կինը հղի է, ապա հին գնի հատվածում կհայտնվի նոր` զեղչված գինը: Այսպիսով կինը միաժամանակ կարող է  և՛ հաստատել իր ենթադրությունները հավանական հղիության վերաբերյալ, և՛ ձեռք բերել համապատասխան գույքը` զեղչով:

Եվ որ ամենակարևորն է, թեստն անցած կանայք պետք է ներկայացնեն ամսագրի ակտիվացրած էջը IKEA-ի դրամարկղ:

Այս գովազդը մշակել է Åkestam Holst կրեատիվ գործակալությունը, որը մտնում է The North Alliance հոլդինգի մեջ: Այնտեղ իրենց կատարած աշխատանքով հպարտանում են: Ընկերությունը հայտարարել է, որ նախագծի շնորհիվ կարելի է բարելավել բժշկական ախտորոշումը:

NEWSRU

Գրել կարծիք