Ո՞ւմ է իրականում ուղղված Երևանը գրավելու` Ալիևի հոխորտանքը

Ո՞ւմ է իրականում ուղղված Երևանը գրավելու` Ալիևի հոխորտանքը

newmag-ը ներկայացնում է ադրբեջանական զառանցանքը ամբողջացնող խճանկարի ևս մեկ բաղադրիչ-պատմություն

Այս ողբերգական իրողության նոր փուլը պայմանականորեն կարող ենք սկսել 2017-ի նոյեմբերից: Ալիևը ԵՄ պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարեց, որ իրենց համար մեկ է՝ Եվրոպայի խորհուրդը իրենց կվռնդի՞, թե՞ ոչ:

Օրեր անց Ստրասբուրգում կայացավ ԵԽ նախարարհների խորհրդի նիստը, որտեղ հստակ զգուշացում հնչեց Ալիևի հասցեին.

եթե մինչև հաջորդ նիստը՝ 2018-ի գարնանը, ազատ չարձակի քաղբանտարկյալ Իլգար Մամմադովին, ապա Ադրբեջանը ԵԽ-ից վռնդելու գործը կմտնի եզրափակիչ փուլ:

Որքան էլ Ադրբեջանը պնդում է, թե իր համար մեկ է՝ կմնա ԵԽ անդամ, թե ոչ, Ալիևի վարքը այլ բան է ասում: Իլգար Մամմադովին գարնանն ազատ չարձակելու դեպքում, հնարավոր է, ընտրությունը ապրիլ տեղափոխելու կարիքը չլիներ:

Այս քայլով Մամմադովը չի հասցնի նախընտրական պայքար սկսել, գրանցվել որպես թեկնածու:

Իսկ ի՞նչ կապ ունի Երևանը

Թոմաս դե Վաալը պնդում է, որ Իլգար Մամմադովը, որին Արևմուտքում անվանում են «աշխարհի ամենաազդեցիկ քաղբանտարկյալ», երևանյան ադրբեջանցիների՝ ԵրԱզ կլանի անդամ է: Սա Ադրբեջանի այն կլանն է, որը բաղկացած է խորհրդային տարիներին Երևանում և Հայաստանի այլ շրջաններում բնակված ադրբեջանցիներից:

Այս կլանի ազդեցիկ ընտանիքներից մեկի առաջնորդն էլ, ըստ Թոմաս դե Վաալի, եղել է Մամմադովի հայրը:

Երբ Ալիևը հայտարարում է, որ շարունակելու է աջակցել Երևանն ադրբեջանական համարող «գիտական» աշխատանքներին, ֆիլմերին ու ցուցահանդեսներին, սրանով ուղերձ է հղում ԵրԱզ կլանին՝ հորդորելով իրե՛ն աջակցել և չմտածել իշխանության ավելի մեծ բաժին ստանալու` սեպարատ հնարավորությունների մասին:


Կարդացեք նաև.


Ալիևը ԵրԱզ կլանի համար է խոսում Երևանի մասին, որ հանգստացնի, գրավի խոստումներով՝ կանխելով կլանի վտանգավոր քայլերը:

ԵրԱզ-ների առաջնորդը Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևն է: Հենց նա է իրեն հռչակել ակադեմիկոս ու զբաղված է Երևանը ադրբեջանական ներկայացնելու քարոզով:

Ալիևը նրան է խոստանում միջազգային ասպարեզ հանել Երևանի մասին նրա գրածները: Սա բյուջեից նոր գումարներ հատկացնելու, նոր լծակներ տալու, միջազգային հարթակ հանելու խոստում է կլանի առաջնորդին:

 

Գրել կարծիք