Ինչպե՞ս Instagram-ում թաքցնել ցանցային ակտիվության մասին ինֆորմացիան

Ինչպե՞ս Instagram-ում թաքցնել ցանցային ակտիվության մասին ինֆորմացիան

Ինստագրամի վերջին թարմացումը շատերը չեն հավանել․ հավելվածը ցույց է տալիս, թե երբ եք վերջին անգամ մուտք գործել համակարգ

«Ե՞րբ ես վերջին անգամ եղել Instagram-ում». սա այն հարցն էր, որն օգտատերերը ցանկության դեպքում կարող էին գաղտնի պահել: Վերջին թարմացումից հետո Instagram–ում հայտնվեց նոր գործառույթ: Արդեն հնարավոր է տեսնել հետևորդների ցանցային ակտիվության մասին ինֆորմացիան, թե երբ եք վերջին անգամ օնլայն եղել:

Instagram լուսանկարների փոխանակման ծառայությունից արդեն վերածվել է սոցիալական և մարքեթինգային գործիքի: Direct-ի շնորհիվ օգտատերերից շատերն այն օգտագործում են որպես մեսինջեր: Հավելվածի հեղինակները հենց այդ պատճառով էլ ավելացրեցին նոր գործառույթ, որը վաղուց կա WhatsApp-ում և Telegram-ում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Կարդացեք նաև․


Այժմ մուտք գործելով Direct, օգտատիրոջ անվան տակ երևում է վերջին ակտիվության մասին տվյալները: Սա բարկացրեց այն օգտատերերին, որոնք նախընտրում էին Instagram-ում «թաքուն» մնալ:  Բայց, ի ուրախություն բողոքողների, նոր գործառույթը հնարավոր է անջատել: Ինչի համար հարկավոր է. 

  • Մուտք գործեք կարգավորումներ
  • Անջատել «ցանցային ակտիվություն» կոճակը

Ի դեպ, անջատելու դեպքում հետևորդների օնլայն լինելու մասին տեղեկատվությունը ևս չեք տեսնի:

LIFEHACKER

Գրել կարծիք