25 տարօրինակ զենք, որոնցով մարդ են սպանել

25 տարօրինակ զենք, որոնցով մարդ են սպանել

Եթե կարծում եք, որ սպանությունները կատարվում են միայն ատրճանակների, դանակների կամ հարվածների օգնությամբ, դուք սխալվում եք:

1. Կրակմարիչ

2010-ին Անգլիայում մի  ուսանող մարզիկ կրակմարիչով հարվածել է իր ընկերոջ հետ կռվող մի մարդու: Հարվածից այդ մարդու գանգը կոտրվել է,  իսկ երեք օր անց նա մահացել է հիվանդանոցում:

2. Հովանոց

2012-ին, 40-ամյա մի տղամարդ գերմանական Հանովեր քաղաքում հովանոցով սպանում է անցորդներից մեկին: Անցնելով զբոսնող մարդու կողքով, նա  հովանոցի ծայրով ծակում է նրա թիկունքը: Պարզվում է, որ հովանոցի ծայրին ասեղ է ամրացված, որով նա զոհի մարմնի մեջ սնդիկ է ներարկել, ինչից էլ մարդն ընկել է կոմայի մեջ ու մահացել:

3. Աթոռ

Մեկ անգամ չէ, որ աթոռով մարդ են սպանել,  բայց հավանաբար աթոռով ամենադաժան սպանությունը տեղի է ունեցել  2013-ին ՝ Լոնդոնի ուսանողական թաղամասերից մեկում: Անչափահասների 6 հոգանող  խումբը համակարգչի պատճառով հարձակվել է մի մարդու վրա: Ստացած վնասվածքներից տուժողը 2 շաբաթ անց մահացել է:

4. Սպորտային տաբատ

2006-ին Ֆլորիդա նահանգում 61-ամյա տղամարդը  սպորտային տաբատով խեղդել է 21 ամյա մի կնոջ:  Նա դատապարտվել է «առաջին աստիճանի սպանություն» հոդվածով:

5. Թթու վարունգի տարա

12 ամյա  տղան ընդունվում է որպես շնապահ:  Պարզվում է, որ շան տերը մանկապիղծ է, և շուտով նրանց հարաբերությունները վերածվում են սեռական հարաբերությունների:  Մի քանի տարի շարունակ բռնաաբարվելուց  հետո, 2010-ին  տղան թթու վարունգի տարայով  հարվածում է նրա  գլխին ու սպանում նրան:  Ամբողջ  պատմությունն ուսումնասիրելուց հետո  դատարանը տղային դատապարտում է պայմանական 5 տարով:

6. Բահ

2014-ին  Միսիսիպիոմ մի մարդ կռվի ժամանակ բահով հարվածում  ու սպանում է իր հետ կռվողին:

7. Օդաճնշային մուրճ

Այս շինարարական գործիքը 2008-ին խլել է Սիդնեյի հարավում ապրող 27-ամյա մի չինացու կյանք:  Նրա մարմինը գտել են  էլեկտրական լարերով կապված գորգի միջից: Դիահերձման ժամանակ տուժողի գանգի մեջ 34 հատ մեխ է հանտնաբերվել:

8. Բոուլինգի գնդակ

14-ամյա տղան բոուլինգի գնդակով   սպանել է իր  5-ամյա հարևանին:Նա 5 կգ-անոց գնդակով հարվածել է երեխայի գլխին, որովհետև երեխան «զայրացրել է» նրան: Չնայած, որ մարդասպանը դեռահաս է եղել, նա դատապարտվել է 23 տարվա ազատազրկման:

9.  էլեկտրալամպ

2012-ին Ջորջիա նահանգում ընկերը վիճում է ընկերոջ հետ, վեճն այնքան է թեժանում, որ վերածվում է կռվի, նրանցից մեկը հատակին դրված  էլեկտրալամպով այնքան է խփում մյուսի գլխին, որ վերջինս մահանում է:

10.  Խցանահան

2008-ին Նյու Յորքի Բրուքլինի նահանգում  55 ամյա տղամարդու հարազատները նրան հայտնաբերել են ննջասենյակի հատակին ընկած՝ խցանահանը գլխի մեջ:

11. Գրիչ

2007-ին ԱՄՆ-ում պատմության ֆակուլտետի 21-ամյա  խանդոտ ուսանողն հարբած վիճել ու գրիչով սպանել է իր ընկերուհուն: Սպանվածի դիակը հայտնաբերել է  համալսարանի աշխատակիցը, որի գլխի, վզի, կրծքի և մարմնի վրա գրիչով ծակած 93 վերք է եղել:

12. Կիթառ

2011թ-ին Տեխասի եկեղեցու հովիվը  ծեծի է ենթարկվել էլեկտրական կիթառով: Երբ ոստիկանները եկել են հանցագործության վայր, նրանք ստիպված  էլեկտրական ցնցում են օգտագործել, որպեսզի հանդարտեցնեն տուժածի մարմինը: Պարզվել է, որ նա հանցագործությունից մի քանի օր  առաջ խելացնորության նոպա է ունեցել:

13. Էլեկտրական սղոց

Էլեկտրական սղոցը համարվում է սպանության ամենադաժան զենքերից մեկը: 2010 թ-ին Տեխասի Լյուիսվիլ քաղաքում մի մարդ կնոջ մարմինը մասնատելու համար երկու Էլեկտրական սղոց է  օգտագործել: Դրանից հետո նա կնոջ անգլուխ մարմինը նետել է փողոց, որտեղ գտել է փոստատարը:

14. Պրոթեզ

2011-ին Լուիզիանայում անօթևան կինն իր ոտքի պրոթեզով սպանել է  ընկերոջը: Ոստիկանության տվյալներով, կինը  հարձակվել է տղամարդու վրա, մեկ ոտքի վրա հավասարակշռությունը պահելով, նա պրոթեզով այնքան է  ծեծել, որ ընկերը մահացել է:

15. Սուր

2004 թ-ին Նյու Յորքում բարձի համար 2 ընկեր վիճել են, նրանցից մեկը սրով  մասնատել է մյուսին:


Կարդացեք նաև.


16. ֆալոսի արձանիկ

«Բեն Հուր» ֆիլմի դերասաններից մեկը սպանվել է ֆալոսի արձանիկով:  Գողերը, մտնելով նրա տուն, խեղդում են նրան՝  ֆալոսի արձանիկը մտցնելով նրա բերանը, որը նա նվեր էր ստացել:

17. Թեյի գդալ

Անգլիայում  փորձում են  հափշտակել հաշմանդամություն ունեցող մի մարդու: Վերջինս, պաշտպանվելու նպատակով, թեյի գդալով ուժեղ հարվածում  է հանցագործի ծոծրակին, ինչից նա արյունահոսում ու մահանում է:

18. Կրծքեր

Վաշինգթոնում 51-ամյա կինը կրծքերով խեղդել է սիրեկանին: Ականատեսների վկայությամբ տղամարդը գոռացել է, որ կինն իջնի իր վրայից, սակայն կինը չի լսել:  Հետո նա ոստիկաններին հայտնել է, որ հարբած է եղել, ու չի հիշում, թե ինչպես է քնել նրա վրա: Կնոջը դատապարտել են 2-րդ կարգի սպանության համար:

19. Միկրոալիքային վառարան

Որքան էլ անհավանական ու սարսափելի թվա, բայց  2007-ին  տղամարդը   միկրոալիքային վառարանի միջոցով  սպանել է իր 28 օրական դստերը: Նա երեխային երկու րոպե դրել է վառարանի մեջ, մինչև մայրը գտել է նրան, երեխան խեղդված է եղել: Այս սարսափելի հանցագործության համար տղամարդը  դատապարտվել է ցմահ ազատազրկման:

20. Խոհանոցային սպասք

Յուտայում տղամարդը խոհանոցային սպասքով ծեծել է  հինգ տարեկան դստերը, որից հետո երեխան մահացել է: Երբ բժիշկները ժամանել են  հանցավայր, նրանք երեխայի մարմինը հայտնաբերել են բազմաթիվ վնասվածքներով: Շուտով ոստիկանությունը գտել է նաև  կոտրված սպասքի կտորները:

21. Xbox- ի տակդիր

2013-ին  փշրված Xbox 360 տակդիրի կողքին   20-ամյա աղջկա մարմին է հայտնաբերվել: Հետագայում ոստիկանությունը պարզել է, որ աղջկան դրանով սպանել է իր ընկերը:  

22. Շախմատային տախտակ

Պարզվում է, որ շախմատային տախտակը նույնպես  կարող է դառնալ սպանության զենք: 14-րդ դարի Վիկինգների լեգենդի համաձայն` երկու հոգի շախմատ  խաղալիս են լինում: Երբ խաղը թեժանում է, նրանք սկսում են կռվել, սկզբից քարերն են նետում միմյանց վրա, հետո նրանցից մեկը տախտակով հարվածում է մյուսի գլխին, որը տեղում մահանում է:

 23. Կոշիկներ

1995-ին  21-ամյա ուսուցչուհին  մեղավոր է ճանաչվել՝ հորը սպանելու համար: Վեճի ժամանակ նա կոշիկով այնքան է հարվածել, որ հայրը մահացել է:  Աղջիկը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:

24. Ոստյունապարան

2007-ին 5-ամյա աղջկան  բռնաբարել են, ոստյունապարանով խեղդել ու կախել տան պահարաններից մեկում:  Սարսաթելի տեսարանը հայտնաբերել է աղջկա տատիկը:

25. Զուգարանակոնքի կափարիչ

2006-ին սիրեկանները կռվում են ու որոշում  են բաժանվել: Տղամարդը բաժանման «յուրահատուկ» ձև է ընտրում: Նա զուգարանակոնքի կափարիչով հարվածում է ընկերուհու գլպին, որը տեղում մահանում է:

BIGPICTURE

Գրել կարծիք