Լո­ւի­զա Ղամ­բա­րյան․ «Ան­կախ տա­րի­քից՝ պետք է հա­վա­տալ ե­րա­զան­քին»

Լո­ւի­զա Ղամ­բա­րյան․ «Ան­կախ տա­րի­քից՝ պետք է հա­վա­տալ ե­րա­զան­քին»

newmag-ն ու աշխարհահռչակ MATTEL կորպորացիայի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ Մարլի ընկերությունը բացառիկ մի նախագիծ են իրականացնում, որը հայ աղջնակներին ու նրանց ծնողներին առաջարկում է իրագործել երազանքները Barbie-ի հետ:

Հիմ­նա­կան գա­ղա­փարն ո­ւղղ­ված է ոգ­ևո­րե­լու և ներշն­չե­լու ե­րի­տա­սարդ աղ­ջիկ­նե­րին, որ­պես­զի վեր­ջին­ներս հետ­ևեն ի­րենց ե­րա­զանք­նե­րին: Չէ՞ որ ի­րա­կա­նում Barbie-ն պար­զա­պես տիկ­նիկ չէ, նրա ա­ռա­քե­լու­թյու­նը աղ­ջիկ­նե­րին օգ­նելն ու քա­ջա­լե­րելն է, որ­պես­զի նրանք կա­րո­ղա­նան բա­ցա­հայ­տել ի­րենց ան­սահ­մա­նա­փակ հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու սո­վո­րել, որ յու­րա­քան­չյուր ե­րա­զանք կա­րե­լի է ի­րա­կա­նաց­նել, ե­թե իս­պա­պես հա­վա­տում ես այդ ե­րա­զան­քի ու­ժին։

Նա­խագ­ծի հա­մար ը­նտր­վել են ի­րենց մաս­նա­գի­տու­թյուն­նե­րում հա­ջո­ղու­թյան հա­սած կա­նայք, ո­րոնք ի­րենց փոր­ձով օ­րի­նակ են ծա­ռա­յում դե­ռա­հաս աղ­ջիկ­նե­րի հա­մար և ցույց են տա­լիս, որ յու­րա­քան­չյուր ոք կա­րող է լի­նել այն, ի­նչ ե­րա­զում է։

Նա­խագ­ծին մաս­նակ­ցում են նաև մեծ ե­րա­զանք­նե­րով փոք­րիկ աղ­ջիկ­ներ: Այս ան­գամ մեր հե­րո­սու­հին 8-ա­մյա Ի­զա­բել­լա Բո­յախ­չյանն է, ո­րը ե­րա­զում է դե­րա­սա­նու­հի դառ­նալ և շատ մեծ հե­տաքրք­րու­թյամբ ե­կել է՝ խոր­հուրդ­ներ հարց­նե­լու այս մաս­նա­գի­տու­թյան մեջ կա­յա­ցած՝ ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, կա­նա­ցի­ու­թյան և նր­բա­գե­ղու­թյան խորհր­դա­նիշ Լո­ւի­զա Ղամ­բա­րյա­նից։


– Տիկ­նիկ­նե­րի հրաշք­նե­րի աշ­խար­հում քա­նի՞ տա­րե­կա­նից եք հայտն­վել:

– Ի­նչ ի­նձ հի­շում եմ, տիկ­նիկ­նե­րի աշ­խար­հում է­ի։ 2 տա­րե­կա­նից այդ աշ­խար­հում ու­նե­ի իմ տե­ղը։ Ա­ռա­ջին տիկ­նիկ­ներս մայ­րի­կիս և հայ­րի­կիս ծած­կո­ցի վրա պատ­կեր­ված ծա­ղիկ­ներն է­ին։ Ո­րոշ­նե­րի վրա ջղայ­նա­նում է­ի, ո­րոշ­նե­րին՝ սի­րում։ Հե­տո այդ ծա­ղիկ­նե­րը դար­ձան իս­կա­կան տիկ­նիկ­ներ, ո­րոն­ցով խա­ղում է­ի։ Մինչև հի­մա էլ տիկ­նիկ­ներս մնա­ցել են, բայց դրան­ցով հի­մա աղ­ջիկս է խա­ղում՝ Գա­բին։

– Barbie տիկ­նիկ ու­նե­ցե՞լ եք. ե­թե այո, այն ու­նե՞ր «­մաս­նա­գի­տու­թյուն»:

– Ե­րբ փոք­րի է­ի, Barbie տիկ­նիկ­ներ չու­նե­ի, ը­նդ­հան­րա­պես չկար տիկ­նիկ­նե­րի մեծ տե­սա­կա­նի։ Կային գեր­մա­նա­կան կոչ­վող տիկ­նիկ­նե­րը։ Հայրս գնա­ցել էր ար­տա­սահ­ման և այն­տե­ղից մեծ տիկ­նիկ էր բե­րել ի­նձ հա­մար։ Հե­տո այն պատռ­վեց և չհասց­րեց մաս­նա­գի­տու­թյուն ձեռք բե­րել։

– Barbie-ն կա­րո՞ղ է ազ­դել ե­րե­խա­նե­րի ե­րա­զանք­նե­րի վրա, կա­րո՞ղ է օգ­նել կողմ­նո­րոշ­վել ա­պա­գա մաս­նա­գի­տու­թյան հար­ցում։

– Կար­ծում եմ, որ կա­րող է ազ­դել փոք­րե­րի վրա, նույ­նիսկ նրանց մաս­նա­գի­տու­թյան ը­նտ­րու­թյան վրա։ Ե­թե ե­րե­խան շատ է սի­րում իր տիկ­նիկ­նե­րին, սկ­սում է նրանց հետ ըն­կե­րու­թյուն ա­նել, նրանց հետ ապ­րել։ Իր եր­ևա­կա­յա­կան աշ­խար­հում Barbie տիկ­նի­կի հետ խո­սե­լով՝ կա­րող է նրա­նից խոր­հուրդ­ներ ստա­նալ՝ ի­նչ հագ­նի, ի­նչ գիրք կար­դա և, ի­հար­կե, ի­նչ մաս­նա­գի­տու­թյուն ը­նտ­րի։

– Ձեր դս­տե­րը Barbie նվի­րե՞լ եք:

– Շատ ան­գամ­ներ եմ նվի­րել Barbie։ Հի­մա 7-րդ դա­սա­րա­նում է սո­վո­րում, հե­տաքրք­րու­թյուն­նե­րի մեծ շր­ջա­նակ ու­նի, բայց նաև պա­հում է իր տիկ­նիկ­նե­րին։ Ո­րոշ­նե­րը պատռ­վել են, բայց կան այն­պի­սի տիկ­նիկ­ներ, ո­րոնք նույ­նիսկ ա­նուն-ազ­գա­նուն ու­նեն։ Նա շա­րու­նա­կում է պա­հել դրանք և չի պատ­րաստ­վում որ­ևէ մե­կին նվի­րել։

– Barbie-ն ի­դե­ալ է: Գե­ղե­ցիկ ու հա­ջո­ղակ կնոջ կեր­պար, ո­րին նման­վել ե­րա­զում են մի­լի­ո­նա­վոր ա­ղջ­նակ­ներ ամ­բողջ աշ­խար­հում: Դուք հա­սե՞լ եք նրան, ի­նչ ե­րա­զում է­իք փոքր տա­րի­քում:

– Barbie տիկ­նի­կը չի կա­րող վա­տը լի­նել։ Նա ա­սես ար­քա­յա­դուստր լի­նի։ Քո ձեռ­քի տիկ­նի­կը հենց քո ի­դե­ալն է, ո­րը կա­րող է օգ­նել հաս­նել քո ե­րա­զան­քին։ Կար­ծում ե­մ՝ նաև իմ ման­կու­թյան տիկ­նիկ­ներն են օգ­նել, որ հաս­նեմ իմ ե­րա­զան­քին։


Կարդացեք նաև.


– Ի­նչ­պե՞ս ե­րե­խա­նե­րին ա­վե­լի մոտ դարձ­նել ար­վես­տին:

– Ար­վես­տին մեր­ձե­նա­լու ա­մե­նա­ճիշտ ճա­նա­պար­հը ե­րաժշ­տա­կան հա­մերգ­նե­րի գնալն է, թատ­րոն հա­ճա­խե­լը։ Պետք է շատ գր­քեր և ամ­սագ­րեր կար­դալ։ Ե­րե­խան ար­վես­տը կա­րող է գնա­հա­տել` այն ճա­նա­չե­լով ու շփ­վե­լով ար­վես­տի հետ։ Այ­նու­հետև ե­րե­խան ի­նք­նու­րույն կմտ­նի ար­վես­տի մեջ։

– Ո­՞րն է բեմ տա­նող ճիշտ ճա­նա­պար­հը: Ի­՞նչ պետք է ի­մա­նան սկս­նակ­նե­րը:

– Սե­րը։ Բե­մում հայտն­վել ցան­կա­ցող և ար­դեն հայտն­ված մար­դը պետք է սի­րի բե­մա­կան կյան­քը։ Բե­մա­կան կյան­քը կա­րող է կարճ տևել նրանց հա­մար, ով­քեր այն­տեղ են հայտն­վել մի­այն ի­րենց ցու­ցադ­րե­լու նպա­տա­կով։ Բե­մա­կան կյան­քը սի­րող մար­դը պատ­րաստ է քրտ­նա­ջան աշ­խա­տել, շատ սո­վո­րել, եր­կար ժա­մա­նակ տրա­մադ­րել իր աշ­խա­տան­քին։ Այս­տեղ նաև կար­ևոր է, որ բեմն էլ նրան սի­րի։ Հա­ճախ լի­նում է, որ մար­դը սի­րում է բե­մը, բայց բե­մը նրան չի սի­րում։

– Կի­նը՝ բե­մին կամ էկ­րա­նին. ի­՞նչ ո­ւժ ու­նի նա: Ի­՞նչ դեր ու­նի հա­սա­րա­կու­թյան հա­մար:

– Կի­նը բե­մում այլ ո­ւժ ու­նի, հա­սա­րա­կու­թյան մեջ՝ այլ։ Ա­մե­նա­կար­ևորն այն է, որ նա չկորց­նի իր կա­նա­ցի­ու­թյու­նը։ Պետք է միշտ բա­րի, փա­փուկ լի­նի, սի­րի իր ըն­տա­նի­քը։ Ե­թե կի­նը այդ­պի­սին չէ, նրան չեն ըն­դու­նում, և նա կորց­նում է իր ազ­դե­ցի­կու­թյու­նը, ու­ժը։ Կար­ևոր չէ` կի­նը բե­մո՞ւմ է, էկ­րա­նի՞ն, ու­սու­ցի՞չ է, ի­րա­վա­բա՞ն, թե՞ տնային տն­տե­սու­հի: Հա­սա­րա­կու­թյան մեջ նա պետք է լի­նի բա­րի, համ­բե­րա­տար և կա­նա­ցի։

– Ո­՞րն էր Ձեր ա­մե­նա­մեծ վա­խը։ Ի­նչ­պե՞ս եք հաղ­թա­հա­րել այն:

– Շատ եր­կար տա­րի­ներ եմ բե­մում, սա­կայն մինչև հի­մա վա­խե­նում եմ: Զգույշ ե­մ։ Ե­թե չլի­նի այդ վա­խը, չես կա­րող ար­ժա­նա­վո­րա­պես ներ­կա­յա­նալ։ Հենց այդ վախն է քեզ ստի­պում լի­նել խս­տա­պա­հանջ, և մարդ­կանց ներ­կա­յա­նում ես օ­րի­նա­կե­լի կեր­պով։ Ե­թե չգի­տակ­ցես, որ հա­զա­րա­վոր մարդ­կանց ա­ռջև ես ե­լույթ ու­նե­նում, պար­տու­թյուն կկ­րես։ Հան­դի­սա­տե­սի պա­հանջ­ներն ա­նընդ­հատ փոխ­վում են, պետք է ներ­կա­յա­նաս ա­վե­լի լավ, քան նա­խորդ ան­գամ։ Պետք է պա­տաս­խա­նա­տու լի­նես հան­դի­սա­տե­սի ա­ռջև։ Պա­տաս­խանտ­վու­թյունն է, որ օգ­նում է կա­տա­րե­լա­գործ­վել ու ա­վե­լի մեծ քայ­լե­րով ա­ռաջ գնալ։

– Ի­՞նչ խոր­հուրդ կտաք նրանց, ով­քեր վա­խե­նում են գնալ ի­րենց ե­րա­զան­քի հետ­ևից:

– Չպետք է վա­խե­նան։ Նախ՝ պետք է հա­վա­տան ի­րենց ե­րա­զան­քին։ Վա­խը խան­գա­րում է, կաս­կած­ներ ծնում։ Ե­թե վա­խե­նում ես քո ե­րա­զանք­նե­րին հաս­նե­լուց, ա­պա հի­աս­թափ­վում ե­ս։ Մի­այն փոք­րե­րը չէ, որ պետք է ե­րա­զեն։ Մե­ծա­հա­սակ­նե­րը նույն­պես պետք է ե­րա­զանք­ներ ու­նե­նան։

– Ո­՞վ կամ ի­՞նչն է Ձեզ ոգ­ևո­րել Ձեր ե­րա­զանք­ներն ի­րա­կա­նաց­նե­լու ճա­նա­պար­հին:

– Ե­րա­զանք­նե­րիս հաս­նե­լու ճա­նա­պար­հին շատ տար­բեր մար­դիկ են ի­նձ ո­գեշն­չել՝ ծնող­ներս, ու­սու­ցիչ­ներս։ Հի­մա ի­նձ ա­ռա­ջի­նը ո­գեշն­չո­ղը դուստրս է և իմ ըն­տա­նի­քը։

– Ի­՞նչն է Ձեզ ո­գեշն­չում կյան­քում և աշ­խա­տան­քում:

– Ա­ռա­ջին հեր­թին ըն­տա­նիքս է և այն մար­դիկ, ո­րոնք սի­րում և գնա­հա­տում են աշ­խա­տանքս։

– Ի­՞նչ խոր­հուրդ կտաք մեծ ե­րա­զանք­նե­րով փոք­րիկ աղ­ջիկ­նե­րին:

– Ի­րենց ե­րա­զանքն ա­վե­լի մե­ծաց­նեն, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն կտա հաս­նել ա­վե­լի մեծ ե­րա­զան­քի։

Գրել կարծիք