Ո՞ւր կորան կրքերը. Ահա ինչու 2018-ը կարող է բեկումնային լինել Մխիթարյանի համար

Ո՞ւր կորան կրքերը. Ահա ինչու 2018-ը կարող է բեկումնային լինել Մխիթարյանի համար

Հենրիխ Մխիթարյանը խաղաժամանակ արդեն ստանում է, ֆուտբոլասերը և ամբողջ հանրությունը հանգիստ է: newmag-ի մարզական սյունակագիր Գրիգոր Ավետիսյանը փորձել է գնահատել դրությունը, և տալ հիմա հետաքրքրող հարցերի պատասխանները: Ի վերջո, Հենոն կհեռանա՞, թե՞ կմնա:

Հայ երկրպագուն վաղուց ադապտացվել է այն երևույթին, որ մեր մարզիկները, թիմերը միշտ պետք է հաղթեն` անկախ, թե ինչպիսինն են շանսերը, մրցակիցն ով է: Պահանջկոտությունը բերում է մեծ հիասթափություններ. պարտվել, նահանջել հասկացությունները բացակայում են: Գուցե դժվար ընդունելի և անցակնալի երույթներ են, բայց սպորտում դրանք նորմալ են:

2017-ի վերջին մի քանի ամիսներին ֆուտբոլային հասարակությունը հիստերիայի մեջ էր: Մխիթարյանը, որն անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր հաղթաթուղթն էր, նման չէր իրեն, չէր ուրախացնում ու չէր խաղում: Բազմիցս, բոլոր հնարավոր և անհնար ճակատներով, տիրույթներում ու անխտիր բոլորը` իրենց վերապահում էին խոսել թեմայի մասին, քննարկել դա ու դարձնել սեփականը: Դա նորմալ է, և քանի որ շատ են խոսվել ու բզկտվել Հենոյի չխաղալու մասին լուրերը, ուստի շատ հպանցիկ ու կարճ.

Փաստ է, որ աստիճանաբար Մխիթարյանը գտնում է վստահությունը` առաջին հերթին սեփական ուժերի նկատմամբ, հետո` մարզչի հետ տետ ա տետ: Լավ է, որ Մխիթարյանն իրեն դրսևորեց ինչպես կա` պրոֆեսիոնալ, ու կարողացավ ճիշտ հարաբերությունների շնորհիվ հանգստացնել մի ամբողջ ժողովրդի: Ի դեպ, այդ դժվարին օրերին ոչ մի լուսանկար չհրապարակեց  ինստագրամում, ոչ մի հարցազրույց չտվեց. լուռ աշխատում էր: Ահա ինչով առանձնացավ Մխիթարյանը: Ճիշտ է, Հենոյի խաղալը կարելի է կապել նաեւ Անգլիայի Պրեմիեր լիգայում ընթացող Boxing Day շրջանի հետ, որտեղ խաղերն անցակցվում են 2-3 օրը մեկ, եւ մարզիչն ունի ռոտացիայի խնդիր:


Կարդացեք նաև.


Սակայն անժխտելի է, որ հանրության լայն շերտին դեռևս հետաքրքրում է. ի վերջո, Հենոն կհեռանա՞, թե՞ կմնա: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, կարծում եմ, Մխիթարյանի հեռանալն այնքան էլ իրատեսական չէ:  Հիմա 10 ակումբ է հետաքրքրված հայ ֆուտբոլիստի ծառայություններով, բայց որեւէ ակումբի հետ դեռեւս բանակցությունների լուրջ էտապ չկա: Իմ կարծիքով, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մխիթարյանը չի հեռանա:

Հենոն մոտենում է 30 տարեկանին, և յուրանքաճյուր քայլ կարող է շրջադարձային լինել հայ ֆուտբոլիստի կարիերայում: Շատ մասնագետների և վերլուծաբանների կարծիքով, 2018-ը բեկումնային կլինի Մխիթարյանի համար: Այդ իրադարձությունները կզարգանան հիմնականում ամռանը` տրանսֆերային պատուհանի շեմին և ընթացքում: Ճիշտ է, շշուկներ անընդհատ կլինեն, սթրեսի մեջ կպահեն տարվա առաջին կեսին: Ակումբային գրանցումը փոխելու համար, ամառը Մխիթարյանի համար իդեալական սեզոն է:

Մենք էլի ստիպված կլինենք թողնել մեր «բոլոր» գործերը և քննարկել Հենոյին: Բայց պետք չէ մոռանալ, որ բանակցություններն ու գործարքները, տրանսֆերները, պարտություններն ու հաղթանակները, ընդհարումներն ու վստահությունը եւ ամեն ինչ` ֆուտբոլում նորմալ երույթներ են: Դրանք առաջին հերթին ու գլխավորապես վերաբերում են ակումբներին, գործակալներին ու ֆուտբոլիստներին: Նրանք են որոշողները, ղեկը պտտողները եւ գլխավոր դերակատարները: Մնացած բոլորը կողքից հետեւում են:

Գրել կարծիք