[cinemastar] Ի՞նչ նոր ֆիլմեր կարելի է դիտել հունվարի 18-ից

[cinemastar] Ի՞նչ նոր ֆիլմեր կարելի է դիտել հունվարի 18-ից

«Մութ ժամանակներ», «Ջրի կառուցվածքը», «Պադինգտոնի արկածները 2» ֆիլմեր կարող եք դիտել Սինեմա Սթարում, հունվարի 18-ից:

Մութ ժամանակներ / Darkest Hour

  • Ռեժիսոր` Ջո Ռայթ
  • Դերերում` Գերի Օլդման, Լիլի Ջեյմս, Քրիստին Սքոթ Թոմաս, Բեն Մենդելսոն
  • Ժանր` դրամա, մարտական
  • Տևողությունը` 140 րոպե
  • Տարիքը` 16+

Ֆիլմը պատմում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Ուինսթոն Չերչիլի առաջին և որոշիչ քայլի մասին, ով իշխանությունը ստացավ չափազանց արտասովոր իրավիճակում: Նացիստական բանակի հաջողությունները անհանգստացրեցին բրիտական հասարակությանը, սակայն, հակառակ ուրիշ քաղաքական գործիչների կողմից ճնշմանը և վախին, Չերչիլը հրաժարվում է Հիտլերի հետ համաձայնության գնալ:

 

Ջրի կառուցվածքը / The Shape of Water

  • Ռեժիսոր` Գիլյերմո Դել Տորո
  • Դերերում` Սալի Հոքինս, Մայքլ Շենոն, Մայքլ Սթուլբարգ, Օկտավիա Սփենսեր
  • Ժանր` ֆենթեզի, դրամա, մելոդրամա
  • Տևողությունը` 135 րոպե
  • Տարիքը` 18+

Դեպքերը տեղի են ունենում 1963 թվականին: Գլխավոր հերոսուհին գիտական լաբորատորիայում համր հավաքարար է: Գաղտնի հաստատության պատերի ներսում կատարվում են երկկենցաղ մարդու ուսումնասիրություններ: Կինը սիրահարվում է մուտանտին և օգնում նրան փախչել:

Պադինգտոնի արկածները 2 / Paddington 2

  • Ռեժիսոր` Փոլ Քինգ
  • Դերերում` Հյու Բոնեվիլ, Սալի Հոքինս, Բրենդան Գլիսոն, Ջուլի Ուոլթերս, Ջիմ Բրոդբենթ, Փիթեր Կապալդի, Հյու Գրանտ, Բեն Ուիշոու
  • Ժանր` ֆենթեզի, կոմեդիա, ընտանեկան
  • Տևողությունը` 115 րոպե
  • Տարիքը` 6+

Գրավիչ և լավ դաստիարակված Պադինգտոն արջուկը Լոնդոնի հնավաճառքի խանութում գտնում է բացառիկ հին մի գիրք: Քանի դեռ նա իր բոլոր արջային ուժերով փորձում է գումար հավաքել այդ գիրքը գնելու համար, բացառիկ հրատարակումը հանկարծակի կորում է: Պադինգտոնը ներ է քաշվում դարի աֆերայի մեջ, որը կազմակերպվել է ժամանակին հայտնի դերասանի կողմից, ով հիմա գովազդում է շների պահածոներ, իսկ իր կերպարանափոխվելու տաղանդն օգտագործում է ամբողջ Լոնդոնով թաքնված գանձերի որոնման մեջ:

 

Գրել կարծիք