Ի՞նչ անել, երբ քթից արյուն է հոսում

Ի՞նչ անել, երբ քթից արյուն է հոսում

Գիտական հիմք ունեցող խորհուրդներ այն մասին, թե ինչպե՞ս դադարեցնել քթի արնահոսությունը, ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի և ի՞նչ անել հաճախակի արյունահոսությունների դեպքում:

Քթային թույլ արնահոսությունը կարող է սկսել միանգամից կամ քթի թեթև վնասվածքից հետո: Որպես կանոն դա որևէ վտանգ չի ներկայացնում:

Թույլ արնահոսությունը դադարեցնելու համար կատարեք հետևյալ գործողությունները.

  • Նստեք և ուղիղ պահեք գլուխը: Պետք չէ այն հետ գցել: Արյունը չպետք է հոսի դեպի կոկորդ:
  • Մատներով ուժեղ սեղմեք քթի փափուկ մասը և բաց մի թողեք 10-15 րոպեի ընթացքում: Առաջին 10 րոպեների ընթացքում զինվեք համբերությամբ և մի ստուգեք՝ արդյո՞ք արնահոսությունը դադարել է, թե ոչ:
  • Եթե 10-15 րոպե հետո արնահոսությունը չի դադարում, շարունակեք սեղմել քիթը ևս 15 րոպե:

 

Արնահոսությունը արագ դադարեցնելու համար կարելի է օգտագործել մրսածության դեմ միջոց՝ անոթանեղացուցիչ էֆեկտով, օրինակ քսիլոմետազոլինի լուծույթ:

Եթե 30 րոպեի ընթացքում արնահոսությունը չդադարի, դիմեք բժշկի:

Քթի վտանգավոր անրահոսության ախտանիշները

Քթի հետնամասում գտնվող խոշոր արյունատար անոթների վնասվածքից համեմատաբար հազվադեպ է քթային արնահոսություն սկսում: Այն կարող է վտանգավոր լինել՝ մեծ քանակությամբ արյուն կորցնելու առումով:

Շտապ օգնություն կանչեք, եթե.

  • Մեծ քանակությամբ արյուն է հոսում դեպի բերան կամ կոկորդ:
  • Երբ արյան մակարդուկներ են առաջանում:
  • Արնահոսությունը սկսել է քթի կամ կոկորդի հատվածում վիրահատությունից օրեր անց, օրինակ քթային պոլիպների կամ ադենոիդների հեռացումից հետո:
  • Արնահոսությունը սկսել է ուժեղ հարվածից հետո:

Բժիշկը կարող է դադարեցնել արյունը՝ քթի խոռոչում տամպոնադայի օգնությամբ: Սա գործընթաց է, որի ընթացքում քթի խոռոչ են մտցնում մառլյայե տամպոններ, որոնք ներծծված են անոթանեղացուցիչ նյութերով:

Քթի հաճախակի, բայց թույլ արնահոսությունների պատճառները

Հաճախակի արնահոսությունները կարող են կապված լինել հազարավոր պատճառների հետ: Սովորաբար խնդիրը կարելի է լուծել շատ պարզ գործողություններով: Հաճախ պետք է դիմել բժշկի:

Հետո կներկայացվեն քթի հաճախակի արնահոսության պատճառները և կտրվեն համապատասխան խորհուրդներ՝ խնդրի լուծման համար:

Մրսածություն կամ շարունակական հարբուխ

Եթե հաճախակի քթային արնահոսությունները հայտնվում են մրսածության կամ էլ շարունակական հարբուխի ժամանակ.

  • Փորձեք մաքրել քթարտադրությունը զգուշորեն:
  • Բացեք բերանը, երբ փռշտում եք:
  • Մի փորեք քիթը:
  • Եթե քիթը փակված է, քիթը մաքրելուց առաջ կաթեցրեք ֆիզիոլոգիական լուծույթ կամ աղի թույլ լուծույթ:

Չոր օդ

Քթի հաճախակի արնահոսության ևս մեկ պատճառ կարող է լինել տարածքում չափից ավելի չոր օդը:

Այս խնդիրը կարելի է լուծել օդը խոնավեցնող միջոցի օգնությամբ: Էլ ավելի հասարակ լուծում.դնել ջրով լի բաց տարա ջերմության աղբյուրի մոտ:


Կարդացեք նաև.


Սփրեյ քթի համար

Եթե մարդը պարբերաբար օգտագործում է սփրեյ քթի համար, օրինակ ալերգիան բուժելու նպատակով, ապա արնահոսության պատճառ կարող է լինել օգտագործման սխալ տեխնիկան:

Քթային միջնորմի շրջանում գտնվում են բազմաթիվ փխրուն անոթներ: Դրանք վնասելուց խուսափելու համար, ֆլակոնի քթիկը պետք է ուղղել դեպի քթի թևերը: Օրինակ, դեղահաբը ձախ քթանցք ուղղելիս պահեք ֆլակոնը աջ ձեռքով և ուղղեք այն միջնորմի կողմից դեպի ձախ:

Փոքր անոթների գերփխրունություն

Շատ մարդկանց մոտ քթի հաճախակի արնահոսությունները կապված են քթի դիմային միջնորմի փոքր անոթների գերփխրունության հետ:

Արյունատար անոթների փխրունությունը կարող է լինել ի ծնե կամ առաջանալ մեծ տարիքում: Այս խնդրի լուծման համար պետք է դիմել բժշկի: Նա կարող է առաջարկել  լորձաթաղանթի այրում արծաթի նիտրատով կամ հատուկ վիրահատական սարքով: Այս գործընթացը կոչվում է կաուտերիզացիա:

Քթի հաճախակի արնահոսության այլ պատճառները.

  • Արյան մակարդելիության բնածին խախտումներ
  • Լյարդի քրոնիկ հիվանդություններ
  • Ալկոհոլի չարաշահում
  • Դեղեր, որոնք իջեցնում են արյան մակարդելիությունը
  • Քթի միջնորմի ծռություն կամ փորվածք
  • Ուռուցքներ քթի շրջանում
  • Արյան օնկոլոգիական հիվանդություններ

Այս բոլոր իրավիճակներում բուժումը կախված է հիվանդությունից:

Եթե հաճախակի արնահոսության հետ միաժամանակ ձեզ մոտ առաջացել են նաև այլ ախտանիշեր, պետք է դիմել բժշկի:

LIFEHACKER

Գրել կարծիք