Բոլիվուդյան կրքեր․ Ի՞նչ է կատարվում Հնդկաստանում

Բոլիվուդյան կրքեր․ Ի՞նչ է կատարվում Հնդկաստանում

«Պադմավաթի» ֆիլմի պրեմիերան զանգվածային ցույցերի պատճառ է դարձել

Զանգվածային ցույցեր Հնդկաստանի մի քանի խոշոր քաղաքներում: Ծայրահեղականներն այրում են խանութներն ու մեքենաները, ջարդուփշուր անում իրենց ճանապարհին հայտնված ամեն ինչ, հարձակվել են դպրոցական ավտոբուսի վրա: Դելիի ուսումնական հաստատությունները փակ են: Եվ այս ամենն ընդդեմ «Պադմավաթի» ֆիլմի ցուցադրության:

Պրեմիերայից առաջ պահպանողական հինդուները հայտարարել են, որ ֆիլմը վիրավորում է իրենց զգացմունքները, քանի որ պատմում է Հինդու Պադմավաթի  թագուհու և մահմեդական սուլթանի սիրո մասին և կան ինտիմ տեսարաններ: Ֆիլմում գլխավոր դերակատարն իր երազանքները նկարագրելիս պատկերաացնում է իր և թագուհու մտերմության տեսարանները:  


Կարդացեք նաև․


Ֆիլմի ռեժիսորը պնդում է, որ ֆիլմում նման տեսարաններ չկան, բայց միայն ասեկոսեները բավական էին զանգվածային ցույցերի համար: Բողոքի ակցիայի ֆոնին կինոթատրոնների մեծ մասը հրաժարվել է ֆիլմի ցուցադրությունից:

Գրել կարծիք