Պլոգինգ․ ի՞նչ թրենդ է սա և ինչու՞ է այդքան հայտնի

Պլոգինգ․ ի՞նչ թրենդ է սա և ինչու՞ է այդքան հայտնի

Աշխարհում հայտնություն է վայելում պլոգինգը․ առողջ ապրելակերպի հիբրիդը և շրջակա միջավայրի խնամքը։

Պլոգինգը ծնվել է Շվեդիայում։ Այս բառը նշանակում է վազքի ժամանակ աղբ հավաքելու ընթացք։ Նոր հետաքրքրությունը կոչում են հարմարակեցություն, նրանց համար, ովքեր ակտիվ կյանք են վարում։ Դրան արդեն միացել են եվրոպական մի քանի երկրներ։

Ի՞նչ է անհրաժեշտ պլոգգինգով զբաղվելու համար։

  • Վազելուց առաջ ձեզ հետ վերցնել աղբի ամուր փաթեթ։
  • Դրա մեջ նետել ճանապարհին հանդիպած պլաստիկ աղբը։
  •  Լուսանկարել ստացված արդյունքը և այն տեղադրել սոցցանցերում՝ «#plogging» հեշթեգով, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդկանց ներառեք այդ գործունեության մեջ։

Պլոգինգն օգնում է սպանել միանգամից երկու նապաստակ։ Սովորական վազքը վերածվում է էկոլոգիական ակցիայի, որը օգնում է մաքրել շրջակա միջավայրը։ Դրան գումարած՝ այդ վազքի ժամանակ կորցնում եք կալորիաներ, որովհետև աղբը հավաքելու համար պետք է կռանալ կամ կքանստել։

Նոր ֆիտնես-թրենդին աջակցել են «Plastic Patrol»-ի ակտիվիստները․ համաշխարհային օվկիանոսի պլաստիկ աղտոտվածությունից ազատվելու լայնածավալ նախաձեռնություն։

«Ուրախացնող է այն, որ հասարակության մտածողության մեջ իրական փոփոխություն կատարվեց։ Մարդիկ սկսել են հասկանալ՝ որքան աղետալի կարող է լինել «պլաստիկային» աղտոտվածությունը»,- ասել է Լիզի Քարրը՝ «Plastic Patrol» նախաձեռնության ակտիվիստը։

LIFEHACKER

Գրել կարծիք