[բացատրագիր] Ամերիկաֆեյսբուքյան սկանդալ հայ հոգևորականի շուրջ. ի՞նչ արեց և ո՞ւմ վիրավորեց

[բացատրագիր] Ամերիկաֆեյսբուքյան սկանդալ հայ հոգևորականի շուրջ. ի՞նչ արեց և ո՞ւմ վիրավորեց

Ամերիկաբնակ հոգևորականի գրառումը զվարճացրել և զայրացրել է օգտատերերին, Հայ Առաքելական եկեղեցին դատապարտել է։

Ի՞նչ է պատահել

ԱՄՆ-ում բնակվող հոգևորական Տեր Սերոբ քահանա Ազարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նկարը` Ջրօրհնյաց արարողությանը Խաչը ձեռքին և հետևյալ գրառումն արել․

  • «Լաս Վեգասում մեր տանից դուրս գալիս, հարեւանների շները անընդհատ հաչում են. հանգիստ անցնում եմ, կարեւորություն չեմ տալիս։ Բայց վայ էն շանը, որ հանդգնի ինձ մոտենալ. ցավալի կլինի, որովհետեւ կարող է շուտով սատկել… Նույնն է խնդիրը Հայաստանում Առաքելական Եկեղեցուն կամ Քրիստոնեության հակառակող աթեիստ, հեթանոս, աղանդավոր, շնավարի ամբոխին։ Քրիստոս Տերն է Հայաստան մեր երկրին. մենք էլ նրա քաջ ու արի զավակները։ Հա, նորից մոռացայ, մի բան աւելացնեմ․հաջող շները միշտ կարծում են, որ նրանք քեզ յաղթեցին ու վռնտեցին, երբ լռու հանգիստ հեռանում ես նրաց մօտով․․ոչինչ․․․, թող «տենց» կարծեն․․․։ Իսկ Աստուած իր անսահման զօրութեամբ եւ միւռոնաբոյր Ս․ Խաչով զորավիգ եւ պահապան բանակին, մեր ժողովրդին եւ մեր ազգին»։

Ի՞նչ եղավ հետո

Հոգևորականի գրառումը հաշված րոպեների ընթացքում տարածվեց համացանցում։ Սոցիալական բոլոր հարթակներում այն քննարկեցին, քննադատեցին և վերլուծեցին։ Կարծիքները տարբեր էին, հաճախ նման գրառմանը՝ վիրավորական։ Սա պոռթկո՞ւմ էր, թե առողջ տրամաբանություն՝ մնում է անհասկանալի։ Հոգևորականը գրառումը հեռացրել է՝ առանց որևէ մեկնաբանության։ Միգուցե նրան բարկացրել էին «հարևանի անընդհատ հաջող շնե՞րը»։

«Իրավունք» լրատվականի հետ զրույցում, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը դատապարտեց հոգևորականի պահվածքը․

  • «Տեղեկացա Տ. Սերոբ քահանա Ազարյանի գրառման մասին: Խորապես ցավում եմ: Հայոց Եկեղեցին խստորեն դատապարտում է եկեղեցականների նման պահվածքը. նման արտահայտությունները պատշաճ չեն և թույլատրելի չեն: Անգամ եթե վրդովմունք կա հիշատակված երևույթի կապակցությամբ, դա չի նշանակում, որ հոգևորականը իրավունք ունի նման կերպ արտահայտվելու իր նմանի, առավել ևս իր ազգի զավակների նկատմամբ»

Եթե գրառման հեղինակ հոգևորական չլիներ, միգուցե այն մեծ տարածում չգտներ և այդքան չքննարկվեր։ Հակաքրիստոնեական երևույթների վերաբերյալ հասարակությունը և հատկապես Հայ առաքելական եկեղեցին հոգևորականներից ավելի շատ ակնկալում են ադեկվատ մոտեցում։ Այս դեպքում քահանա Ազարյանը զգուշացնում է շներին․ եթե իրեն մոտենան, այլ ոչ թե իր վրա հարձակվեն, ապա կարող են սատկել, թե ինչպես՝ չի մանրամասնում։


Կարդացեք նաև․


Օգտատերերը քահանայի գրառումը տարօրինակ և անհասկանալի են համարել։ Նրանց բարկացրել է, որ քահանան նախ վիրավորել է շներին, հետո մարդկանց համեմատել է շների հետ։ Օգտատերերին զվարճացրել է, որ քահանա Ազարյանը գրել է, թե «հաջող շները միշտ կարծում են»։

Ո՞վ է Տեր Սերոբ քահանա Ազարյանը

Տեր Սերոբ Ազարյանը 1987 թվականին տեղափոխվել և ծառայության է անցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ԱՄՆ-ի Արևմտյան Թեմում: Նա աշխատություններ, դասախոսություններ և հոդվածներ է գրել աստվածաբանական, եկեղեցական, ազգային թեմաներով: Գրել է  «Թալմուտական հրեություն», «Առձեռն Արարողակարգ Հայաստանյաց եկեղեցոյ» գրքերը: Ազատ քահանա է ԱՄՆ-ում:

Գրել կարծիք