Ի՞նչ են սովորել ռոբոտները 2017 թվականին. սալտո կատարել, քրտնել և նեղացնել երեխաներին

Ի՞նչ են սովորել ռոբոտները 2017 թվականին. սալտո կատարել, քրտնել և նեղացնել երեխաներին

Boston Dynamics ընկերությունը, որը նախկինում ցուցադրում էր ռոբոտների հանդեպ ծաղրի կադրեր, 2017-ին ցուցադրել է, թե ինչպես է մարդանման ռոբոտ Ատլասը կատարում անթերի սալտո:

 

Կատարել սալտո

Թվում է՝ ամենասարսափելի հմտությունը. ատլասը ցատկում է մեկմետրանոց աղյուսի վրա, իսկ հետո կատարում սալտո դեպի հետ ու կանգնում ոտքերի վրա:

Կանգնել մեկ ոտքի վրա

2017 թվականի նոյեմբերին Toyota-ն ցուցադրեց  ռոբոտ-մարդ T-HR3-ին, որը հեռակառավարվող է: Ռոբոտը նույնությամբ կրկնում է օպերատորի շարժումները, և այնքան լավ է պահում հավասարակշռությունը , որ կարողանում է կանգնել մեկ ոտքի վրա:

Քրտնել

Տոկիոյի համալսարանի հետազոտողները մշակել են ռոբոտների, որոնք փորձում են կրկնօրինակել մարդու մարմնի կառուցվածքը: Նրանցից մեկը՝ Կենգորոն, կարողանում է ոչ միայն մարզվել, այլև քրտնել:

Ստեղծել խառնաշփոթ

Ռոբոտ Ատլասը միշտ չէ այսքան ճկուն եղել: Մի ժամանակ նա զբաղվում էր ձանձրալի աշխատանքով՝ արկղեր տեղափոխելով, որն այդքան էլ լավ չէր ստացվում:

Խեղդվել

Որոշ ռոբոտներ դարձել են չափից ավելի մարդկային: Վաշինգտոնում նրանցից մեկը հսկում էր առևտրի կենտրոնը, սակայն հետո բախվել է շատրվանին, վստահ մտել ջուրն ու խեղդվել:

Պայքարել անտունների դեմ

Նույն մոդելի մեկ այլ ռոբոտի մոտ ճակատագիրը դասավորվել է մի փոքր ավելի լավ: Նրան ծառայության է վերցրել Սան-Ֆրանցիսկոյից կենդանիների համար կացարանը. ռոբոտ-հսկիչը պետք է հսկեր շրջակայքը և օգներ փողոցային հանցագործությունների կանխման հարցում: Նա ոստիկանություն էր կանչում, եթե ինչ-որ կասկաածելի բան էր նկատում: Բայց ռոբոտի մոտ ‹‹հակառակ ազդեցություն›› էր նկատվել. նա խանգարում էր անտուններին վրաններ դնել մայթերին. նրա վրա մի քանի անգամ նույնիսկ հարձակվել են: Ի վերջո, կացարանը հեռացրել էր ռոբոտ-հսկիչին:

 


Կարդացեք նաև.


Կրել օլիմպիական կրակը

Ռոբոտ-փրկիչ HUBO-ն Հարավային Կորեայից  մասնակցել էր օլիմպիական կրակի ավանդական մրցավազքին: Նա անցկացրել է ջահը փայտե պատի միջով, անցք բացել դրա մեջ և փոխանցել կրակը դեպի առաջ: Ճիշտ է, դա շատ ձանձրալի էր:

Ստրիպտիզ պարել

Իրականում, այս հմտությունը նրանք ձեռք են բերել վաղուց. վերահսկող տեսախցիկի գլուխ ունեցող ռոբոտ-ստրիպտիզյորին ստեղծել է բրիտանացի նկարիչ Հայլս Ուոքերը 2008 թվականին:

Նեղացնել երեխաներին

Ռոբոտ-պաղպաղակավաճառը, որն աշխատում է NASA-ի ցուցասրահում, փոքրիկ աղջկա համար պատրաստել էր աղանդեր՝ հենց նրա բաղադրատոմսով, ցույց է տվել նրան ստացված պաղպաղակը, իսկ քիչ անց հետ վերցրել: Աղջնակը նեղացել էր:

Լինել սիրված

Սրա համար ռոբոտները կարող են ընդհանրապես ոչինչ չանել: Կարող է նույնիսկ լինել ջրատաքացուցիչ սարք, որը շատ նման է ռոբոտի , միևնույն է կգտնվի մի աղջնակ, ով կասի. «Ողջույն, ռոբոտ: Ես քեզ սիրում եմ, ռոբոտ»:

Հեղինակ՝ Լիանա Գրիգորյան

Գրել կարծիք