Ինչպե՞ս ազատվել ստանդարտ մտածողությունից

Ինչպե՞ս ազատվել ստանդարտ մտածողությունից

Շատերին թվում է, որ եթե ինչ-որ բանում ձախողել են, ուրեմն՝ անհաջողակ են: Իրականում այդպես չէ:

Մի՛ վախեցեք սխալներից և ձախողումներից

Երբ սեփական անձի հանդեպ հարգանքը կապված է աշխատանքի հետ, ցանկացած սխալ ընկալվում է որպես չիմացության ապացույց: Բայց հենց այսպիսի մտածողությունն էլ թույլ չի տալիս ազատվել միջակության օղակից: Եթե պատրաստ չեք ձախողել, ձեր սխալներից դաս չեք քաղի ու ոչ մի նոր բան չեք սովորի: Եթե չեք սովորում, հետևաբար երբեք էլ չեք աճի:

«Եթե ուզում եք արագ աճ գրանցել, ավելացրեք ձախողվելու հաճախականությունը: Հաջողությունն անհաջողության ետևում է»,- Թոմաս Ուոթսոն, IBM առաջին նախագահ:

Անհաջողությունները սովորեցնում են հաշտվել: Դրանք բնավորություն են կերտում, օգնում են ծիծաղել սեփական սխալների վրա և ամեն ինչ շատ լուրջ չընդունել:

Միշտ սովորեք

Մարդկանց մեծ մասը նախընտրում է ինքնազարգացման և ինչ-որ բան ուսումնասիրելու փոխարեն ազատ ժամանակը ծախսել զվարճանքի վրա: Զարմանալի չէ: Չէ՞ որ սովորելը դժվար է: Դիմել օգնության, կատարելագործվել աշխատանքում, անընդհատ անհաջողություններ ունենալ, այնքան էլ զվարճալի չէ: Կրկնությունը ձանձրալի է և հոգնեցնող, այդ իսկ պատճառով էլ քիչ մարդիկ եք ինչ-որ գործում կատարելության հասնում: Ինչ-որ բան ուսումնասիրելը հեշտ չէ, բայց հիշեք.

  • Ամեն օր, որ ժամանակ եք ծախսում կարդալու վրա, մարդկանց մեծամասնությունը ձեռքը գիրք էլ չի վերցնում:
  • Ամեն առավոտ, երբ վաղ եք արթնանում, որպեսզի աշխատեք ինչ-որ բանի վրա և ստեղծեք ինչ-որ բան, մյուսները շարունակում են քնել:
  • Ամեն օր, երբ առաջ եք շարժվում, միլիոնավոր մարդիկ հանձնվում են:
     

Հավատացեք, որ կարող եք հասնել ձեր ուզածին

Մարդկանց մեծ մասը չի հավատում, որ ունի հաջողության հասնելու անհրաժեշտ որակները: Եվ դա դառնում է մարգարեություն. եթե չեք հավատում սեփական ուժերին, ոչինչ էլ չի ստացվի:

«Ոչ ոք պատրաստ չէ հարուստ դառնալ այնքան ժամանակ, քանի դեռ չի հավատում, որ կարող է հարստանալ»,- Նապոլեոն Հիլ, «Մտածիր և հարստացիր» գրքի հեղինակ:

Երբ տրամադրվեք, թե ինչ եք ուզում, ուղեղը կսկսի աշխատել այդ ուղղությամբ:

Ձգտեք նոր փորձի և ինքնազարգացման, ոչ՝ փողի և բարձր պաշտոնների

Մարդիկ հաճախ դժբախտ են, քանի որ չեն հասկանում, թե ինչն է կյանքում արժեքավոր: Հիմա ցանկացածը կարող է լինել «փորձագետ» կամ «տնօրեն»: Եթե վազել միայն փողի և տիտղոսների ետևից, ի վերջո, կհասնեք դատարկության և ձանձրույթի: Հիմնական նպատակը պետք է լինի սեփական փորձով սովորելը և անձի զարգացումը:

«Հաջողությանն, ինչպես և երջանկությանը, չեն հասնում, այն պետք է ինքնուրույն ծնվի»,- Վիկտոր Ֆրանկլ, ավստրիացի հոգեբույժ, հոգեբան և նյարդաբան:

Մարդկանց մեծ մասը կյանքը ծախսում է՝ վազելով սխալ ուղղությամբ՝ փող, սեքս, անվտանգություն, ճանաչում: Այդ ամենը չի տա ձեզ այն, ինչին ձգտում եք: Մի սևեռվեք բարձր պաշտոնների վրա, որպեսզի ուրիշների վրա տպավորություն գործեք: Կենտրոնացեք նրա վրա, որ դառնաք մեկը, ումով կհպարտանաք:


Կարդացեք նաև.


Քիչ նախանձեք, շատ աշխատեք ձեզ վրա

Նախանձի վրա ծախսած յուրաքանչյուր րոպեն կորուստ է: Դուք չեք լինի դո՛ւք, եթե անընդհատ ուրիշներին նայեք: Երբ հայացքներն ու արարքները չեն համընկնում, ապերջանիկ կզգաք: Ավելի լավ է չկենտրոնանաք ուրիշների հաջողության վրա, այլ աշխատեք ձեզ վրա:

Սովորեք, փորձարկեք, սխալներ գործեք, հասկացեք, թե ինչն է աշխատում և ինչը՝ ոչ: Աստիճանաբար տեմպը կաճի, ու դուք կմոտենաք ձեր նպատակին:

  • Միջակության փոխարեն հաջողությունն ընտրեք:
  • Զվարճանքի փոխարեն կրթությունն ընտրեք:
  • Նախանձի փոխարեն ինքնազարգացումն ընտրեք:
  • Ընտրեք այն, ինչ դո՛ւք եք ուզում, և ո՛չ այն, ինչ մյուսներն են ուզում:

LIFEHACKER

Գրել կարծիք