[ֆոտոշարք] Թբիլիսին՝ տարբերվող ու երիտասարդ

[ֆոտոշարք] Թբիլիսին՝ տարբերվող ու երիտասարդ

Ամանորին newmag-ը շրջել է Թբիլիսիի փողոցներում, լուսանկարել՝ քաղաքը

Վրաստան գնալուց առաջ շատ էի լսում կարծիքներ, թե հայերի նման են, նույն Հայաստանն է և այլն։ Չէի ասի։ Հայերի հետ նմանություն կա ավագ սերնդի մոտ, իսկ այ երիտասարդությունը լրիվ այլ պատկեր էր։ Չեմ կարող ասել, թե ում են նման, քանի որ ինքս շատ չեմ ճամփորդել։ Բայց երիտասարդներն ինձ դուր եկան։ Հատկապես Ամանորի գիշերը։ Արդեն լուսադեմին Թբիլիսիում դեռ կյանքը եռում էր, բայց փողոցներում էլ հարբած երիտասարդները քիչ էին։

Բայց վրացիների մասին չեմ ուզում խոսել։ Ուզում եմ խոսել Թբիլիսիից։ Ինձ թվում էր, թե Երևանից հետո դժվար տեսնեմ մի քաղաք, որտեղ այդքան շատ եկեղեցիներ կան։ Բայց միայն թվում էր։ Ամեն քայլափոխի կարելի էր հանդիպել եկեղեցու, ընդ որում, հսկայական չափերի։ Ի տարբերություն Երևանի, Թբիլիսիում քիչ էին հանդիպում նորակառույց եկեղեցեիները ու ընդհանրապես, որևէ նորակառույց բան։ Վրացիները կարողացան պահպանել իրենց քաղաքի կոլորիտը և զբոսաշրջիկներին ցույց տալու շատ բան։ Նույնը դժվար է ասել Երևանի մասին։

 

Գրել կարծիք