Հայ «օրենքով գողը» մեղադրվում է անչափահասի նկատմամբ  կատարած ծանր հանցագործության համար

Հայ «օրենքով գողը» մեղադրվում է անչափահասի նկատմամբ կատարած ծանր հանցագործության համար

Ոստիկանության տեղեկացմամբ նա գտնվում է փախուստի մեջ:

Ղրիմի ոստիկանությունը  փնտրում է «օրենքով գող» Կամո Ռաչիկի  Սաֆարյանին, որը հանցավոր աշխարհում հայտնի է Կամո Գորկովսկի մականունով:  Նրա հետախուզման մասին լուրը տեղադրված է ղրիմյան տեղեկատվական գործակալության համակարգում,  սակայն Ղրիմի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում այդ մասին ոչինչ չկա:

57-ամյա «օրենքով գողը» անասելի ծանր հանցագործություն է կատարել անչափահասի նկատմամբ: Հետախուզման մասին  հայտարարությունից հետո Կամո Գորկովսկին  անհետացել է իրավապահների տեսադաշտից: Իրականացվում են օպերատիվ գործողություններ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կամո Սաֆարյանը

1961 թ-ին ծնված Կամո Սաֆարյանը Թբիլիսիից է: Նա հանցավոր աշխարհում ունի բարձր հեղինակություն: Մի քանի անգամ ձերբակալվել  է գողության, թմրամիջոցներ  և զինամթերք պահելու համար:


Կարդացեք նաև.


2005 թ.-ին Սաֆարյանը բուժման պատրվակով տեղափոխվել է Յալթա և գտնվել  իրավապահների ուշադրության կենտրոնում: Այնուհետև վերադարձել է Ռուսաստան, իսկ 2015 թվականին նա տեղափոխվել է Ղրիմ, որտեղ տեղի «օրենքով գողերին» չեզոքացնելու մեծամասշտաբ հատուկ գործողության ժամանակ էլ կալանավորվել է: Գործողության ժամանակ ոստիկաններն առաջինը բռնել են Կամո Սաֆարյանին:

CRIMERUSSIA

Գրել կարծիք