[ֆոտոշարք] Վենետիկ. աշխույժ, բայց ողբերգական

[ֆոտոշարք] Վենետիկ. աշխույժ, բայց ողբերգական

newmag-ը լուսանկարել է Վենետիկի նեղլիկ փողոցներն ու մաշված պատերը, նաև հիացել՝ թովիչ քաղաքի գեղեցիկ քանդակներով։

Տիեպոլո, Տինտորետտո, Տիցիան, Մարկո Պոլո, Վիվալդի. մարդիկ, որ մանկուց ինձ հետ են եղել: Բայց Վենետիկի հետ հյուսված այս անձինք չէին, որ իմ մեջ ձգտում էին առաջացրել դեպի լագունան։ Ավելի խորը, ավելի նպատակասլաց երազանք կար մանկուց: Փափագում էի Ակադեմիա կամրջից հետևել, թե արևամարի ծիրանագույն շողերն ինչպես են ծորում Santa Maria della Salute եկեղեցու պատերն ի վար։

 

Վենետիկը, իր աշխույժ կյանքով հանդերձ, ողբերգական քաղաք է: Եվ դա բնավ նեղլիկ փողոցների, մաշված պատերի կամ ջրանցքների նեխահոտի պատճառով չէ։ Երբ երեկոն է իջնում, նա պատրաստ է պատմել ամենը: Եվ եթե դու կարողանաս ունկնդրել անձայն հուշերը, քաղաքի բոլոր ուրվականները կհավաքվեն շուրջդ ու ոգիները, ոտքերիցդ բռնած, հուշիկ կբարձրանան կանալների կանաչալազուր կոհակներից։

Ու արյունդ կսկսի եռալ, ու չես գիտենա՝ սե՞ր է, վա՞խ, հաճո՞ւյք, թե՞ ներանձնական ողբերգություն։ Ու կարբենաս։ Իսկ ո՞վ ասաց, թե ողբերգությունը թովիչ չէ։

Հեղինակ՝ Էդիկ Պողոսյան

Գրել կարծիք