8 սովորություն, որոնք բացասաբար են ազդում կարիերայի վրա

8 սովորություն, որոնք բացասաբար են ազդում կարիերայի վրա

Աշխատանքային հեղինակության վրա ազդում են մի շարք գործոններ, որոնցից մեկը աշխատանքի որակն է։ Կան նաև այնպիսի գործոններ, որոնք մեծապես ազդում են աշխատանքային հեղինակության ու կարիերայի առաջխաղացման վրա։

1. Համեստորեն լռում եք
Կարծում եք, որ կատարելով այն, ինչ ձեզ խնդրում են՝ երկրորդական դարձնելով ձեր աշխատանքը, լավ տպավորություն կթողնեք ղեկավարության մոտ։ Այդպես չեք կարողանա կատարել ձեր գործառույթները, ինչը միմիայն կվնասի ձեզ։

2. Պարփակված եք ինքներդ ձեր մեջ
Ոչ մի վատ բան չկա նրանում, որ խորասուզվում եք աշխատանքի մեջ ու փորձում եք կենտրոնանալ, սակայն կարևոր է ուշադրություն դարձնել նաև գործընկերների հետ հարաբերություններին։ Երբեմն Ձեր ծանրաբեռնվածությունը կարող է սխալ ընկալվել։ Այնպես, որ փորձեք համատեղել աշխատանքն ու շփումը։

3. Հաշվի եք առնում միայն տնօրենի խոսքը
Ձեր ղեկավարը միակ կարևոր մարդը չպետք է լինի ձեր կարիերայի զարգացման ընթացքում։ Գործընկերները նույնպես կարևոր են, եթե չեք ցանկանում, որ նրանք երես թեքեն ձեզնից։

4. Չեք ուզում փոխել աշխատելու ոճը
Գործատուները երկար ժամանակ ջանք չեն խնայում, որպեսզի ընտրեն այնպիսի աշխատակիցների, ովքեր հեշտ են ներառվում աշխատանքային թիմի մեջ, սակայն միշտ չէ, որ հաջողվում է։
Եթե ուզում եք աշխատել, ապա պետք է կարողանաք հարմարվել նոր պայմաններին ու միջավայրին, այկապես դժվարությունների առջև կկանգնեք։


Կարդացեք նաև․


5. Դուք շատախոս եք կամ լռակյաց
Պետք է պահպանել հավասարակշռությունը՝ չնկնելով ծայրահեղությունների մեջ։ Շատախոսությունը ուշադրություն գրավելու տպավորություն է թողնում, իսկ երկրորդ դեպքում՝ անիրազեկ եք ու աննկատելի։

6. Շտապում եք օգնություն խնդրել ղեկավարներից
Եթե դուք լուրջ կոնֆլիկտ ունեք գործընկերների հետ կարելի է դիմել ղեկավարության օգնությանը։ Սակայն թեթև կոնֆլիկտի դեպքում պետք չէ շտապել ու բողոքել։ Նրանք, ովքեր շտապում են ղեկավարությանը բողոքելու, հարգանքի չեն արժանանում։ Փորձեք ինքնուրույն լուծել ձեր խնդիրները, իսկ եթե չի հաջողվում, խուսափեք շփումից։

7. Դուք անտեսում եք ձեր վատ սովորությունները
Ձեր կարիերայի հաջողությանը կարող են խանգարել վատ սովորությունները, որոնք չեք նկատում ինքներդ, որոնք , սակայն նկատում են գործընկերները։ Օրինակ՝ մաստակ եք ծամում, անընդհատ ականջակալներով եք, ծխում եք աշխատասենյակում և այլն։

8. Ձգտում եք բարձր արդյունքների
Շատերը կարծում են, որ հաջողության գրավականը արագությունն է։ Սակայն միշտ չէ, որ այդպես է։ Ուրիշներին գերազանցելու ձգտումը երբեմն անցնում է սահմաններն ու բացասական արդյունք է տալիս։

Եղեք համեստ, ձեր աշխատանքը կնկատվի ու կգնահատվի։ Այդպես կխուսափեք կոնֆլիկտներից ու խնդիրներից։

Գրել կարծիք