5 կարևոր ունակություններ, որոնք գործատուները կգնահատեն 2020 թվականին

5 կարևոր ունակություններ, որոնք գործատուները կգնահատեն 2020 թվականին

Ինչ որակներ է պետք զարգացնել՝ առանց աշխատանքի չմնալու և աշխատանքում հաջողությունների հասնելու համար։

Համաշխարհային տնտեսական համաժողովը մի շարք բացահայտումներ արեց ապագայի աշխատաշուկայի վերաբերյալ: Պարզվում է՝ գործատուները կարևորում են այնպիսի հատկանիշներ, որոնք մինչև հիմա այդքան էլ ուշադրության չեն արժանացել: Պատճառը տեխնոլոգիաների զարգացումն է: Փորձագետները վստահ են, որ ավտոմատացված դարաշրջանում շատ ավելի է կարևորվում մարդկային գործոնը:

Եվ այսպես, ինչպիսի հմտություններ են պետք ապագայում:

1. Վերլուծելու և որոշումներ կայացնելու, խնդիրները համապարփակ լուծելու ունակություններ

Աշխատակից, որը կարող է համակարգել, վերլուծել ու կայացնել օպտիմալ որոշումներ: Այս հատկություններով օժտված մասնագետը կարող է կանխատեսել խնդիրներն ու նախօրոք կանխել դրանք:

2. Քննադատական մտածողություն, կրեատիվ մոտեցում և ճկուն միտք

Տեխնոլոգիաները կատարելագործվում են: Արհեստական բանականությունն արդեն շատ առաջ է անցել, սակայն քննադատաբար ու ստեղծագործաբար մտածելու ունակություն ունի միայն մարդը: Հենց այդպիսի մտածելակերպով մասնագետներ են անհրաժեշտ մոտ ապագայում: Արագ կողմնորոշումը կօգնի ներդնել նոր գաղափարներ ու նոր մոտեցումներ: Սա է ապագայի բանալին։

3. Մարդկանց կառավարելու, նրանց հետ փոխգործակցելու ունակություն

Գործատուներին պետք են առաջնորդներ, որոնք կարող են բացահայտնել մարդկանց հնարավորություններն ու զարգացնել դրանք: Ներքին հմայք, թիմում աշխատելու ունակություն, որը չունի ռոբոտը: Հոգատարությունը, համագործակցությունը, պատասխանատվությունը ապագայում հաջողակ լինելու նախապայմաններն են:


Կարդացեք նաև.


4. Բանակցությունը վարելու հմտություն

Տարաձայնությունները լուծելու հմտություններ, փոխզիջումների ու բակացությունների միջոցով ընդհանուր եզրակացության գալու կարողություն՝ վստահ եղեք, որ հենց սա է պահանջված համակարգչային դարաշրջանում:

5. Հուզական բանականություն

Սա այն գլխավոր հատկությունն է, որ երբեք չի կարող ունենալ մեքենան: Զգացմունքները բնորոշ են միայն մարդ արարածին, հետևաբար ապագայում գոյատևելու միակ ուժը մարդ մնալու մեջ է:

LIFEHACKER

Գրել կարծիք