Գինդ
Արթուր Կարապետյան. Վաճառում եմ ասպետի զրահ

Ձեռքի աշխատանք

Դյուրաշարժ է, հնարավոր է կրել

Բարձրությունը` 180սմ

Նյութը` չժանգոտող մետաղ

Գինը` 700 հազար դրամ (սակարկելի)

Հակացուցված է հղիներին, կլաուստրոֆոբիայով տառապողներին

Զանգահարել 522 478

ՄՏԱՑՐԻՎ
Սամվել Ալեքսանյան (պատգամավոր)

- Ես էլի եմ ասում` ես թիկնապահներ չունեմ, դրանք իմ օֆիսի աշխատողներն են: Բայց քանի որ օֆիս էլ չունեմ, իրանք ավտոյիս մեջ են նստում:

Տիգրան Կարապետյան (ԺԿ նախագահ)

- Եթե ամեն ինչ լիներ արդար, հավը ձվին բարև կտար:

Մանվել Գրիգորյան (գեներալ-լեյտենանտ)

- Ես պատերազմ հայտարարած չեմ լսե, որ հայտարարվեր ա պատերազմ։ Պատերազմ հայտարարած վիճակ չեմ լսե, պատերազմն էլեր ա։ Սրանց պրյոմնիկները չհավաքե՞նք` պահենք։

Գալուստ Սահակյան (պատգամավոր)

- ՀՅԴ-ն հույս Է հայտնում, ես՝ լույս ու ջերմություն:

Ալիկ Սարգսյան (Ոստիկանապետ)

- Հեղափոխության հանդեպ ես առանձնապես սիմպատիա չունեմ, որովհետեւ հեղափոխությունը ցնցում ա: Վերջապես ոստիկանությունը քավության նոխազ չէ ձեր համար, երբ դուք ուզում եք լիցքաթափվել, գործիք եք տեսնում ոստիկանի մեջ: Ոստիկանը ձեր համար լիցքաթման գործիք չի և չի կարող դառնալ, չի կարող դառնալ։

Սերգո Կարապետյան (Գյուղանախարար)

- Եկեղեցին ներկայացուցիչ կունենա գյուղնախարարությունում: Գյուղատնտեսության հաջողությունների մեծամասնությունը կախված է Աստծո բարեհաճությունից: Ի՞նչ կա դրա մեջ զարմանալու, հենց կարկուտը գալիս ա, մարդիկ ասում են՝ Աստված ջան, կարկուտը թող չգա: Չեք լսե՞լ՝ էդ ասել են մեր պապերը, տատերը:

Ավետիք Իսահակյան
Գանձասար վանքը` Շուշիի մոտ: Ամարաս վանքը` Մուղանում« Շուշիի մոտ« 45-50 կիլոմետր հեռու: Մեր ճանապարհորդությունների ընդհանրացումներից մեկն էլ այն էր« որ գեղերում էլ շուն չկա:

Հայերը հայրենիքից հեռացել են« քոչել են« փախել են Ամերիկա և ամենուր« բայց միշտ էլ« ամեն տեղ էլ նրանք հայրենիքով են ապրում: Հայրենի հուշերով« դեպքերով« անցյալով« զրույցներով« անեկդոտներով…

Մարդկության« մեծ ազգերի« լուսավոր ազգերի աչքերի առաջ մի ողջ ժողովուրդ հայրենազրկվում է« հրեա է դառնում« բայց ոչ ոք ձեռք չբարձրացրեց կասեցնելու բարբարոսի հարվածները« դաժան գործը` միմիայն մղված էգոիստական« գազանային բնազդներից« հաշիվներից…

Ընդհանրացումներից մեկն էլ այն է« որ վայ, թե մի կնոջ« հայ ղարաբաղցի կնոջ հարցնես« թե ո՞նց ես« սկսում է լաց լինելև ասել իր կորուստների մասին: Ղարաբաղում տուն չկա« որ պատերազմի զոհ տված չլինի: Գոնե մի մարդ: Մայրեր կան` երեք-չորս տղա են կորցրել: Ուղղակի քամել են հայ ժողովրդին« քամել են…

Կորած ժողովուրդ« ինչպես Մառն է ասել:

Ղարաբաղը բացարձակ կտրված է Հայաստանից` ո՜չ թերթ« ո՜չ գիրք: Դասագիրք չունեն` հայերեն« Բագու** չեն տպում հայ դասագրքեր« նույնիսկ մայրենի լեզվի: Սա անհոգության արդյո՞ւնք է« թե՞ սիստեմ« քաղաքականություն: Խեղճ ղարաբաղցիք կարծում են« թե իրենք ապրում են թուրք պատմական հողերի վրա« ոչ թե ընդհակառակը: Խավար երկիր« իշացած:

Մեծ մարդ` նշանակում է ճանապարհ ցույց տվող« ոչ միայն այդ« մեծ մարդ կնշանակե նաև ճանապարհ…

Լեռնային Ղարաբաղի ավտոնոմիան սուտ բան է« նա Բագուին ենթարկված մի բան է: Ադրբեջանն է իշխում ամեն բանի մեջ: Ստեփանակերտ ոչ մի հայ գիրք չի տպվում: Մի ողորմելի թերթ: Տեղական երիտասարդները վառվում են« ուզում են արտահայտվել« ոչ մի հնար չկա: Մի երիտասարդ ասաց. ՙԱմբիոն չունենք՚:

Ղարաբաղում ռուսաց լեզուն նվիրագործված է: Կառավարությունը ժողովներում« միտինգներում« հանդեսներում ռուսերեն է խոսում: Նախկին քարտուղարը` ռայկոմի« Մանուկյան« բոլորի հետ ռուսերեն էր խոսում (գիտցող-չգիտցողի հետ)« ականջները ձեռքով ծածկում էր« ով որ հայերեն էր խոսում: Կիրովաբադ` կորած հայություն: Աչքից ձգած հայկական քաղաքամաս:

Ստեփանակերտ` հլու հպատակ« ձևական ավտոնոմիա« ֆիկցիա« իրավազուրկ գրեթե« ինքնավար չէ բնավ« ամեն բանի մեջ« ամենաչնչին բանի մեջ ենթարկվող Բագուին…

Ես` ուրիշ« նա` ուրիշ: Իմ ջուրը ուրիշ ակունք ունի« նրանը` ուրիշ:

Մեռնենք էլ` չենք խառնվի իրար հետ` հայ« վրացի« թուրք տարբեր են© սոցիալիզմը չի կարող միացնել նրանց:

Անգլիացին` միացած թուրքերի հետ« կործանեցին Շուշին և կոտորեցին Բագուն: Եվ առհասարակ ոչնչացրեցին թուրքահայությունը: Անգլիան Թուրքիայի պաշտպանն է: Հիմա էլ և՜ Ամերիկան« և միշտ էլ Ֆրանսիան« Գերմանիան« Ավստրիան և ցարիզմը:

Տաթևը« Խնձորեսկը իմ երևակայությունից նվազ դուրս եկան իրականության մեջ« բայց Շուշին գլեց-անցավ իմ երևակայությունից և ամեն տեսակ երևակայություններից:

Թուրքերը (տաճիկները) Բագուն ջարդելուց հետո 11.000 զինվորով մտան Ղարաբաղ` Զանգեզուրը  ջարդելու: Բայց իրենք մեծ ջարդ կրեցին« ասում են« 3.000 տաճիկ հազիվ են ազատվել: Հայերը լավ ջարդ տվին նրանց:

Դժոխք է Հայաստանը« դժոխք: Աղքատություն« հող« քար ու քարափ« անջուր« թուրք և այլն…

Խեղճ ժողովուրդ« մեռնող ժողովուրդ…

Վա՜յ ես ձեր տիրոջ« ես ձեր պետերի հերն անիծեմ« էս ինչ օրի եք ձգել հայ ժողովրդին« ով թուրք« ով անգլիացի« ով գերմանացի« ով ֆրանսիացի… Վա՜յ էն տանը« որ տան պստիկը պիտի կառավարե: Վա՜յ էն քաղաքին« որի թագավորը մանուկ է: Վա՜յ քեզ, քաղա՜ք« որ թագավորդ մանուկ է: Վա՜յ քեզ, տո՜ւն« որ քո պստիկն է կառավարում:

*1948 թ© հուլիսի 15-24-ն Ավետիք Իսահակյանն այցելել է Լեռնային Ղարաբաղ: Պահպանվել են նրա ծոցատետրային գրառումները« որոնցից ներկայացնում ենք հատվածներ:

**Պահպանված են հեղինակի ուղղագրությունն ու կետադրությունը:

Նանա Կազարի
Նանա Կազարին մոդել է, բնակվում և աշխատում է Ամերիկայում, բայց, ինչպես ինքն է ասում, ապրում է միայն Հայաստանում: Նրա հետ հեռախոսային հարցազրույցն ընթացավ ամերիկյան ժամերով: Նա զբաղված էր, նա ուներ իր հստակ պահանջները: Նա ոչ բոլորի հետ է զրուցում, առավել ևս` հարցազրույց տալիս: Սկզբում մեր հարցերը համարեց պարզունակ ու անհետաքրքիր: Ի վերջո ընդհանուր լեզու գտանք:

Հաջողության գաղտնիքը

Հաջողությունը շատ փոփոխական է. մի օր հաջողակ ես, մի օր` ոչ: Հաջողության հասած մարդն է միայն հասկանում, որ հաջողությունը հարատև չէ: Իմ հաջողության գաղտնիքը աշխատասիրությունս է: Ու համառությունս: Հաջողությունը ձեռք ես բերում երբեք չհանձնվելով ու կանգ չառնելով. այն ունի սկիզբ, չունի ավարտ: Ինձ համար ամենամեծ հաջողությունը հոգևոր հաջողությունն է, երբ հոգեպես ես հասնում արդյունքի: Եթե հոգիդ խաղաղ է, դա կարտահայտվի քո կյանքում: Ես գիտեմ, որ երբեք չեմ եզրափակի իմ ստեղծագործական կյանքը: Կյանքի տարբեր փուլերով անցնելով եմ սկսում հասկանալ իմ իրական նպատակը և շատ ոգևորված եմ նոր ծրագրերով:

Հաջողությունը կյանքն է, որն ի վերուստ տրված է բոլորիս, և ոչ ոք առավել չէ մյուսից: Բոլոր մարդիկ ունեն իրենց յուրահատուկ տեղն այս կյանքում: ՙՀաջողակ՚ մեկը, որը մյուսներին արհամարհանքով է վերաբերվում, ինձ համար արժեք չունի, չնայած տաղանդավոր է և հարուստ:

Հայաստան եմ գալիս, անպայման գնում եմ հայկական գյուղեր: Այնտեղ պարզ մարդիկ են ապրում, երջանիկ, անկեղծ մարդիկ:

Կարիերայի գաղտնիքը

Կարիերայի գաղտնի՞քը: Ես դեռ փնտրտուքի մեջ եմ: Կարիերայի տարբեր փուլեր անցնելով, ընտրություն կատարելով` հասկացա, որ ամենակարևոր կարիերան իմ կյանքում յոգան է և նրա կանոններով ապրելը: Շատերը յոգան հասկանում են որպես ֆիզիկական աշխատանք, բայց այն ապրելակերպ է, իսկ ֆիզիկականը դրա մի փոքրիկ մասնիկն է միայն: Առաջինը քո վերաբերմունքն է աշխարհի և կենդանիների հանդեպ: Ամեն մարդ մի բան է փնտրում իր կյանքում: 13 տարեկանից աշխատել եմ նորաձևության ասպարեզում. ինձ համար նորաձևությունը նպատակ չէ: Հիմա իմ նպատակը փոխվել է. ուզում եմ օգտակար լինել աշխարհին, ոչ թե իմ անձին: Հոլիվուդից շատ հրավերներ եմ ստանում, բայց մերժում եմ. ինձ այլևս չեն հետաքրքրում այդ կեղծ ժպիտները և կարիերայի հետևից շնչակտուր վազող մարդիկ: Հոլիվուդում քիչ կինոաստղեր կան, որ իսկապես մտածում են աշխարհի մասին: Չէ՞ որ հիմա աշխարհում գլոբալ տաքացում է, ֆինանսական ճգնաժամ: Նրանք ոչ մի կերպ չեն կարող կանգ առնել, նրանց էգոն կործանում է աշխարհը: Շատ կարևոր է հասկանալ` ինչ է նշանակում ՙկարիերա՚, և դրանով ինչ նպատակի պետք է հասնես:

Այժմ շատ ոգևորված եմ իմ նոր նախագծով. դա մեծ գաղտնիք է, որին ես պատրաստ եմ նվիրել կյանքս:

Սիրո գաղտնիքը

Սերն ինձ համար նախ և առաջ սերն է իմ անձի հանդեպ: ՙՍեր՚ ասելիս մարդիկ պատկերացնում են կինոյի ռոմանտիկ տեսարան, բայց չգիտեն, որ դա ժամանակավոր է, չգիտեն, որ դա լիարժեք սեր չէ: Քեզ լրացնող մեկին պիտի փնտրես ու նրա հետ ներդաշնակ լինես: Պետք է լավ զգաս ինքդ քեզ հետ, որ իսկական սերը հայտնվի նաև քո կյանքում ու աշխարհում: Սիրո գաղտնիքը կյանքին վստահելն ու կյանքը սիրելն է: Սերը կապանքներ չի հանդուրժում: “Freedom is the only love”:

Ես դեռ շարունակում եմ փնտրել իրական զգացմունքը, թեև կարծում եմ` գտել եմ նրան, ում մեջ տեսնում եմ իսկական սեր:

Տղամարդու գաղտնիքը

Տղամարդիկ, տղամարդիկ, տղամարդիկ…  Ազատ և անկաշկանդ լինելն է տղամարդու հետ շփման գաղտնիքը: Ամերիկացի տղամարդիկ շատ են տարբերվում մյուս ազգերի տղամարդկանցից: Շատ ավելի կոմպլեքսավորված են, վախկոտ: Դա երևի օրենքներին տուրք տալուց է: Կանայք ավելի շատ արտոնություններ ունեն այս երկրում և կարողանում են իրենց ես-ը պաշտպանել:

Կանայք և տղամարդիկ իրենց բնույթով շատ տարբեր են, այդ պատճառով էլ տղամարդկանց հետ շփվելիս պետք է հասկանալ նրանց հոգեբանությունը: Եվ ի՞նչն է նրանց հետաքրքրում: Շատ կանայք փորձում են լինել խոնարհ և նվիրված, բայց դա վանում է տղամարդկանց, քանի որ նրանք ՙբնածին որսորդներ՚ են և նրանց հետաքրքրում է ՙորսին՚ տիրելու ընթացքը: Նրանք չեն սիրում, որ ՙորսը՚ մատուցվում է ոսկե ափսեի մեջ` պատրաստի վիճակում:

Ժամանակն է, որ տղամարդը գնահատի կնոջ սերը. չէ՞ որ ամեն կին ապագա մայր է, աշխարհի և մարդու արարման ամենակարևոր մասնիկը: Յոգայի կարևոր փուլերից մեկն ընտանիքի հոգևոր կապվածությունը կերտելն է, ինչը երջանիկ և առողջ սերնդի երաշխիք է:

Տղամարդի՜կ, գնահատեք կանանց: Թեկուզ մեկ օր գնահատեք Աստծո արարած հրաշքը:

Հաղթահարելու գաղտնիքը

Շատ դժվարություններ եմ ունեցել: Ամեն անգամ հուսահատվելիս զգացել եմ, որ կորցնում եմ ինձ և իմ երազները, բայց հասկացել եմ, որ դա էլ կյանքի հետաքրքրությունն է… Երբեք, երբեք պետք չէ հուսահատվել: Միշտ պետք է ֆիզիկապես առողջ լինել, որովհետև հիվանդությունը հուսահատեցնում է մարդուն: Խոչընդոտներ շատ եմ հաղթահարել, բայց կարողացել եմ կյանքին նայել որպես սև ու սպիտակ կինոյի, որը փոխվում է տարվա եղանակների պես:

Ժամանակն ու քաղած դասերը կոփում են մեզ, և կարևոր են դառնում ոչ թե դժվարությունները կամ հաջողությունները, այլ նրանց հանդեպ մեր վերաբերմունքը: Ես գլուխս բարձր եմ դիմավորում իմ հաղթանակներն ու պարտությունները: Ես մարդ եմ, որն իզուր չի հայտնվել այս կյանքում, ուրեմն նպատակ կա, որն ինձ ուժ է տալիս արագ շարժվելու համար: Պետք է կարողանալ նաև փոխվել ու ձերբազատվել, այսինքն` հրաժեշտ տալ հին և անօգուտ ամեն ինչին ու մտնել նորի մեջ:

Ինձ համար շատ արագ են հնանում բացասական և հոռետեսական հայացքները: Ամենից դժվարը միմիայն դրական մտածելակերպը պահպանելն է: Հուսահատվելու ժամանակ չունեմ այլևս: Որևէ բան չի ստացվում` արագ առաջ եմ քայլում, որովհետև գիտեմ, որ կյանքը շատ հետաքրքիր է և նոր անակնկալներ ունի ինձ համար: Երբեք հետ մի նայեք, անցյալը տեսիլք է, ապագան` պայծառ արեգակ:

Վաստակելու գաղտնիքը

Ես ունեմ բարձրակարգ մենեջեր, որը հոգում է իմ ամենօրյա ծախսերը: Արհեստավարժ լինելու համար ԱՄՆ-ում պրագմատիկ մոտեցում է պետք: Մենք տոկոսային պայմանավորվածություն ունենք, և նրան է պատկանում 30 տոկոսը: Շուտով կլինի իմ նոր ցուցահանդեսը, որտեղ կներկայացնեմ իմ նոր հավաքածուն:

Իմ հիմնական ֆինանսական նախագծերը դեռ կազմակերպման փուլում են: Մոդելային և դերասանական աշխատանքների հրավերները շատ են, բայց դա ինձ համար երկրորդական գործ է:

Հմայքի գաղտնիքը

Առողջ սնունդ, ամենօրյա վազք` 1-2 ժամ, և յոգայի դասեր: Շատ եմ սիրում սպորտով զբաղվել ոչ միայն տեսքս, այլև ինքնազգացողությունս լավ պահելու համար: 7 տարի է` պրոֆեսիոնալ յոգայով եմ զբաղվում: Ամեն օր դասի գնալիս հասկանում եմ, որ պարապմունքը դժվարանում է, բայց ես դրանից հաճույք եմ ստանում: Տարին 10-12 օր դադարում եմ սնվել և խմում եմ միայն տնական լիմոնադ: Դա օգնում է օրգանիզմից հանել տոքսիները և թարմացնում է մաշկը: Ես չեմ ծխում և չեմ հասկանում մարդկանց, ովքեր ծխում են. չէ՞ որ դա պարզապես թույն է, որ ծերացնում է մաշկը, դեղնացնում ատամները, ի վերջո տհաճ հոտ է գալիս բերանից: Որոշել եմ այս տարվանից նաև ալկոհոլ չօգտագործել. այն նույնպես թույն է: Սնվում եմ միայն բուսական կերակուրներով: Բավական երկար ուսումնասիրել եմ մարդու օրգանիզմը: Հիվանդությունների 99 տոկոսը, հավատացեք, կապված է սխալ սնվելու հետ, և միայն 1 տոկոսն է կապված գենետիկայի հետ:

Բուսական թարմ սնունդը թարմացնում է օրգանիզմը, երկար ու առողջ կյանք է ապահովում: Շատ կարևոր է կանոնավոր կյանքով ապրելը: Արթնանում եմ ժամը վեցին-յոթին, հետո 10-15 րոպե մարզանք եմ անում, կես ժամ յոգայով եմ զբաղվում, հետո` թարմ նախաճաշ: Այսպես է սկսվում իմ օրը: Երեկոյան` մեկ-երկու ժամ յոգա կամ սպորտ և շատ թեթև ընթրիք: Քնում եմ իննին կամ տասին: Սա իմ իդեալական ռեժիմն է: Երբ ճամփորդում եմ, ամեն ինչ խառնվում է իրար, մանավանդ Հայաստանում, բայց դա էլ է պետք իմ կյանքում:

Կյանքի գաղտնիքը

Կյանքի գաղտնիքը դեռ ոչ ոք չգիտի: Ինձ թվում է` յոգերը մոտ են այդ հարցի պատասխանին: Ինձ համար կյանքի գաղտնիքը սուտ և անիմաստ բաների հետևից չընկնելն է: Եթե փորձում ես տարբեր տեսանկյուններից նայել քեզ, նոր բաներ ու գյուտեր ես գտնում աշխարհում: Սեփական մարմնի հանդեպ հարգանքը շատ կարևոր է կյանքիդ ընթացքի համար: Ե՞րբ կարող ես հրաժեշտ տալ հնին և ընդունել նորը: Ինձ միշտ հետաքրքրել են փոփոխություններն իմ կյանքում: Մտքերը կառավարել և ուղեղը լիցքաթափել կարողանալն է հաջողության և հարմոնիայի գաղտնիքը: Սա ուղղակիորեն կապված է դիետայի հետ: Համոզված եմ, որ կյանքում ինչ տաս, այն էլ կստանաս: Այս ամենով եմ ես ապրում: Համոզված եմ, որ եթե բարին ցանկանամ, բարին կստանամ, եթե չարը տամ, չարը կստանամ: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են ամեն կերպ թշնամի դառնալ` նախանձելով կամ ատելով. պետք է նրանց չնկատել և ներել:

Անակնկալի գաղտնիքը

Ամենահետաքրքիր անակնկալը կյանքն է ինձ համար, երբ ոչ մի բանի չեմ սպասում, բայց միշտ անակնկալներ են տեղի ունենում: Փորձում եմ ապրել առանց սպասումների: Նվերներ շատ եմ ստացել և շատ շնորհակալ եմ, բայց իսկական անակնկալն ինձ համար Փինք Ֆլոյդի հիմնադիր Ռոջեր Ուոթերսն է: Նա ինձ համար լեգենդ է իր մտքի և ստեղծագործական աշխատանքի առումով: Իսկ վերջերս ես շատ սարսափելի անակնկալ արեցի ընկերոջս: Նրան գրեցի, թե ինձ հետ շատ վատ դեպք է պատահել: Հոլիվուդի դիմահարդարման սրահների խանութներից մեկում վաճառվում է կեղծ արյուն, որն իսկական արյունի տեսք ունի, գնեցի այդ արյունը և տանն այնպիսի իրավիճակ ստեղծեցի, իբր սպանություն է կատարվել, պառկեցի գետնին և արյունը լցրեցի մարմնիս վրա: Տեսարանը շատ հաջողված էր: Պատկերացրեք, թե հետո ինչ կատարվեց…

Անպատմելի գաղտնիքը

Իմ կյանքն ինքն իրենով արդեն գաղտնիք է ինձ համար: Ինձ թվում է` հանդիպել եմ իմ երազած տղամարդուն: Ուղղակի ասեմ, որ նա շատ հայտնի մարդ է, բայց թե ո՞վ է…. գաղտնիք է:

Պատրաստեց Արտակ Վարդանյանը

Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2010
Սոֆի Մխեյան – տարվա լավագույն երգչուհի

Ինգա եւ Անուշ Արշակյաններ – լավագույն երաժշտական նախագիծ “Մենք ենք մեր սարերը”

Արման Հովհաննիսյան եւ Լուսինա – լավագույն դուետ “Կուզեմ գեթ մի պահ”

Սիրուշո-տարվա հիթ եւ լավագույն ալբոմ

Երվանդ Երզնկյան – հատուկ մրցանակ

Հայկո – լավագույն երգ` ֆիլմի համար “Խաչագողի հիշատակարանը”

Վահան Բադալյան
Վահան Բադալյան, ռեժիսոր

- Թատրոնում եղեք ինչպես կյանքում, բայց կյանքում մի′ եղեք ինչպես թատրոնում:

ձախողում

Ձախողումը ամենատխուր ու ամենաանսպասելի բանն է, որ պատահում է մարդու կյանքում: Շատ դժվար է մնալ այն ուղու վրա, որն ընտրել ես: Շատ դժվար է դրանից երբեք չշեղվելը: Մինչդեռ ստեղծագործող մարդն իր համար ինչ-որ չափանիշ է սահմանում, բայց հետո դժվարանում է հետևել այդ չափանիշին: Ցավում եմ, որ որոշ արվեստագետներ հրաժարվում են իրենց նպատակներից: Կարծում եմ` ձախողումը հենց այդ պահից է սկսվում:

Ես ունեցել եմ ձախողումներ, որոնց մասին բարձրաձայն չեմ խոսել: Դրանք ուրիշների համար անտեսանելի են մնացել: Հաճախ զիջել եմ, երբ չպիտի զիջեի, խիստ չեմ եղել, երբ պիտի լինեի… Ու հետո հասկացել եմ, որ ձախողվել եմ: Բայց ինձ հաջողակ եմ համարում: Հաջողությունը և մարդու կամքի ուժը կապված են իրար:

ընկերներս

Չեմ հասկանում մարդկանց, ովքեր ունեն բազում ընկերներ կամ էլ բոլորին ներկայացնում են որպես ընկերոջ: Ընկերներս շատ չեն, բայց առանց նրանց կյանքս չեմ պատկերացնում: Փոքրուց ձգտել եմ գտնել մարդկանց, ում կվստահեմ. այդպես ավելի պաշտպանված էի զգում: Ընկերության մեջ ամենակարևորը վստահությունն է: Դու պետք է իմանաս, որ ամենադժվար ու ամենաերջանիկ պահերին քո կողքին կլինեն մարդիկ, ովքեր քեզ հետ հավասար կկիսեն ապրումներդ: Փառք Աստծո, իմ կողքին կան նրանք:

Ունեցել եմ ընկերներ, որոնք դավաճանել են ինձ: Ես Ընկերոջ դավաճանությունը շատ ծանր եմ տանում: Բայց ընկերական հարաբերությունը պետք է նաև ճնշող չլինի, պետք է պարտականության չվերածվի: Ես ու իմ ընկերները միմյանց չենք ծանրաբեռնում մեծ պարտականություններով: Պետք է համախմբվել` կհամախմբվենք, մեկն առանձնանալու կարիք ունի, նրան հանգիստ կթողնենք:

թատրոնում` ինչպես կյանքում

Թատրոնը խաղահրապարակ է, որտեղ ամեն ոք իր դերն ունի: Ու դրանով նման է մեր կյանքին, որտեղ մարդիկ նույնպես խաղում են: Պարզապես թատրոնի աշխարհ մտնելիս դու գիտես այդ աշխարհի օրենքներն ու կանոնները:

Ես գնահատում եմ խաղը թատրոնում, սակայն չեմ ընդունում խաղը կյանքում:

հայրս

Մի տարի է, ինչ կորցրել եմ հորս: Կորստի զգացումը դեռ թարմ է: Մարդու համար ծնողներից հարազատ մարդիկ չկան այս աշխարհում: Ու նրանցից մեկի բացակայությունը դատարկ տեղ է թողնում քո կյանքում: Կարևոր չէ, թե որ տարիքում ես կորցնում ծնողիդ, որբության զգացում ես ապրում: Ուզում եմ հավատալ, որ արժանի զավակ եմ: Ուզում եմ հավատալ, որ հորս արժեքային համակարգի հետևորդը կլինեմ:

ամենադժվար բանը

Եթե չես ձգտում ավելիին, ուրեմն կորցրել ես ապրելու իմաստը, ուրեմն պարտվել ես, ուրեմն ոչ թե ապրում ես, այլ գոյատևում: Ամենադժվար բանը ապրելն է. ամեն օր առաջ գնալը, տեղում կանգնած չմնալը, մշտապես պայքարելն ու կյանքի հետ ներդաշնակ մնալը: Երջանիկ են նրանք, ովքեր կարողանում են այդպես ապրել, դիմանալ կյանքի հարվածներին ու չհիասթափվել: Մենք չենք կարող փոխել այդ պայքարի օրենքները կամ մեղմել դրանք:

Բոլոր վայելքները մենք ենք ստեղծում: Ես այսօր վայելում եմ այն, ինչին հասել եմ իմ տանջանքի գնով: Նախ պետք է տանջվես ու պայքարես, որ հետո զգաս երջանկության վայելքը: Իմ կյանքն էլ ապրում եմ ամեն օր պայքարելով: Պայքարելով նաև ծուլության դեմ: Երբ կարողանում ես հաղթահարել ծուլությունդ, օրվա վերջում ասում ես. ՙՕրս լավ անցավ՚:

ամենափրկիչ սուտը

Շատ եմ ստել: Բայց ստել եմ ինչ-որ վատ վիճակ ավելի չսրելու համար, այսինքն` ցավ չպատճառելու համար: Կամ էլ թաքցրել եմ ճշմարտության մի մասը: Այդ դեպքերում ուղղակի չեմ կարողացել ասել եղելությունը: Գուցե սա սուտ համարել չարժի:

Կան մարդիկ, որոնք ամեն տեսակի ստի դեմ են և ամեն ինչ դիմացինի երեսին են ասում: Դա էլ կախված է մարդու հանդեպ մեր վերաբերմունքից: Ես այդպես չեմ կարողանում: Հավատում եմ ՙփրկող ստին՚: Ատում եմ շահադիտորեն ստելը:

Վահան Բադալյան, ռեժիսոր

երբ գա այն ժամանակը

Աշխատանքի բերումով հաճախ եմ շփվում երեխաների հետ: Ու շատ եմ սիրում նրանց: Ցավոք, իմ երեխաները դեռ չունեմ, բայց շատ եմ ուզում, որ գա այն ժամանակը, երբ ես ինքս կսկսեմ դաստիարակել իմ զավակին: Դա դժվար բան է, քանի որ լավ մարդ մեծացնելը հեշտ գործ չէ: Միշտ պետք է ուշադիր լինես ու հետևես, թե նա ինչ միջավայրում է մեծանում, ում հետ է շփվում, նույնիսկ ինչ երաժշտություն է լսում:

մի հեգնիր

Շատ բաներ կան, որոնց պետք է լուրջ չնայես: Որոշ դեպքերում նույնիսկ ժպիտով: Կլինեն մարդիկ, որոնք ագրեսիվ տրամադրված կլինեն քո հանդեպ, բայց դու կարող ես ժպտալ և այդպես դիմադրել: Կյանքում էլ մարդ հաճախ է բախվում այնպիսի երևույթների, որոնց կողքով անտարբեր անցնել չի կարող:

Թատերական աշխարհում հեգնանքը տարածված երևույթ է: Մարդիկ այստեղ հեգնում են իրենց բեմակից ընկերոջը, որովհետև իրենք չեն կարողացել հասնել այն ամենին, ինչին հասել է դիմացինը: Ավելի երիտասարդ տարիքում, երբ ինձ հեգնում էին, ցավ էր պատճառում: Հիմա սառն եմ վերաբերվում դրան, քանի որ, եթե սկսեմ լուրջ վերաբերվել, գուցե ինքնասպանության հասնեմ: Անհնար է լինել ռեժիսոր ու խուսափել հեգնանքից:

ԱՂԱՆԴԱԳԻՏԱՐԱՆ
Քրիստոնեական աղանդը մարդկանց խումբ է, որն իրեն հռչակում է քրիստոնյա, բայց հարում է յուրահատուկ դավանաբանական համակարգի: Աղանդի ուսմունքը պատկանում է անհատ առաջնորդի, առաջնորդների խմբի կամ կազմակերպության: Աղանդը հստակ ու անվերապահորեն մերժում է քրիստոնեական հավատի (աստվածաշնչյան) կենտրոնական դոկտրիններն ու հիմնարար համոզմունքները (մեկը կամ մի քանիսը):

Փորձագետները newmag-ի ընթերցողի համար ներկայացնում են աշխարհի ամենամեծ կամ ամենահզոր աղանդները, դրանց նմանություններն ու տարբերությունները:

Ռոբերտ Մամիկոնյան, աստվածաբանության, աղանդաբանության բակալավր

- Աղանդներն այսօր բավական ազդեցիկ քաղաքական ուժ են: Գրեթե բոլոր աղանդները, հատկապես բողոքականության ճյուղը` Եհովայի վկաները, մորմոնները, սաենտոլոգները, շատ հզոր կառավարման կենտրոններ ունեն ԱՄՆ-ում: Մեծ աղանդները աշխատանքի ձևով և կառուցվածքի առումով կարելի է համեմատել ՙՍթարբաքսի՚ և ՙՄաքԴոնալդսի՚ հետ: Կան նաև աղանդներ, որոնք հզոր լինելուց բացի նաև վտանգավոր են, օրինակ` սատանիստները, վահհաբիտները, աում սինրիկյոականները: Շատ աղանդներ հաջողությամբ օգտագործում են բավական պարզունակ, բայց արդյունավետ հոգեբանական և (կամ) թմրանյութային խթանման միջոցներ: Գործադրում են նաև միասնական աղոթքի ընթացքում տեսողական պատրանքների և էքստազի հրահրումներ: Հաճախ կազմակերպում են սեքսուալ օրգիաներ, որոնց մասնակցում է ամբողջ միաբանությունը, նաև 12-14 տարեկան երեխաներ: Ի՞նչն է մարդկանց դրդում դիմել այս կամ այն աղանդին. առաջին հերթին` դժբախտության զգացումը կամ միապաղաղ, անբովանդակ կյանքը: Մարդիկ ուզում են իրենց զգալ ՙեղբայրության՚ անդամ, ՙես՚ հասկացությունը փոխել ՙմենք՚-ով: Ընտրյալների շրջանում լինելը շատ բնական ցանկություն է, և աղանդավորները գիտեն սա:

Սամվել Մարտիրոսյան, ազգային անվտանգության հարցերով փորձագետ, դասախոս

- Շատ հետաքրքիր է աշխարհով մեկ սփռված աղանդների աստիճանական տեղաշարժերի պատկերը: Օրինակ, 7-րդ օրվա ադվենտիստներին, ինչպես այլ ոչ շատ մեծ եկեղեցիների, այժմ առավելապես ձգում են զարգացող երկրները, մասնավորապես` աֆրիկյան: 2009 թվականին նրանք անցկացրին մեկամյա քարոզարշավ` ներգրավելով մոտ մեկ միլիոն նոր անդամների: Նոր առաքելական ուղղության հետևորդների երեք քառորդը բնակվում է Աֆրիկայում: Բավական զարմանալի է, որ եվրոպական եկեղեցու հիմնական ներկայությունը աֆրիկյան երկրներում է, մինչդեռ Եվրոպայում հետևորդներն ընդամենը կես միլիոն են: Խորհրդային ժամանակներում Հայաստանը եղել է կրիշնայականների կենտրոններից մեկը, բայց 1980-ականներին ԽՍՀՄ-ը սկսեց հետապնդել նրանց, և կրիշնայականները 90-ականներին ստիպված լքեցին երկիրը` ապաստան գտնելով ԱՄՆ-ում:

Կարեն Վրթանեսյան, ՙՔարոզչության անատոմիա՚ դասընթացի հեղինակ

- Աղանդավորները տարիներով մշակած ռազմավարություն ունեն: Նրանք օգտագործում են քարոզչության բոլոր մեթոդները` ամենապարզից մինչև ամենաբարդը` ազդելով նույնիսկ մարդկանց ենթագիտակցության վրա: Պատմությանը հայտնի են աղանդավորների զանգվածային ինքնասպանությունների բազմաթիվ դեպքեր: Աղանդի կառուցվածքը հաճախ գրեթե չի տարբերվում ցանցային մարքեթինգի կառուցվածքից, որտեղ մարդկանց հավաքագրում են որպես առևտրային գործակալների, որոնց պարտականությունն ավելի շատ հաճախորդներ գտնելն է: Ընդ որում, այդ գործակալներն իրենց ՙապրանքը՚ ներշնչանքով վաճառելիս ավելի ու ավելի են ենթարկվում սեփական ներշնչանքի ազդեցությանը:

Ազատ զգեստներ` անազատ մարմնին
newmag-ի այս` ապրիլյան համարում մի փնտրեք կանանց տոնին ու կանանց միամսյակին նվիրված շնորհավորական հեռագրեր ու միահանգ դիֆերամբներ` կնոջ գրավչությանն ու առեղծվածին: Չեք գտնի: Կնոջ գրավչությունը սովորաբար այնտեղ է, որտեղ ամենից քիչ եք սպասում, կնոջ առեղծվածն այնտեղ է, որտեղ չեք էլ փնտրի, կնոջ ներաշխարհն այնտեղ է ինքնարտահայտվում, որտեղ ավարտվում է տղամարդու երևակայությունը:

Աբովյանի կանանց քրեակատարողական հիմնարկում այսօր կա 140 անազատուհի: Էմմիին, Սիրուշոյին ու Նունե Եսայանին խնդրեցինք, որ իրենց բեմական որոշ զգեստներ նվիրեն այդ կանանց: “Image Code” գեղեցկության սրահին խնդրեցինք տրամադրել լավագույն վարսահարդարին ու դիմահարդարին: Եվ միասին մեկնեցինք Աբովյան:

Ստացվեց իսկապես անսովոր ֆոտոպատմություն` ազդեցիկ լուսանկարներով ու առավել հուզիչ ընթացքով: Ութ անազատուհի` փխրուն, տատանվող, անվստահ, միապաղաղ օրերից ու տարիներից հոգնած` մեկեն արտասովոր ոգևորություն ապրեցին: Իրենց կրկին կին զգացին: Լուսանկարվելուն պատրաստվելիս մեզ հետ քննարկում էին վերջին իրադարձությունները, դիմահարդարի հետ` թե որ գույներն են այսօր մոդայիկ կամ ինչն է իրենց սազում, վարսահարդարի հետ` ինչպես պահպանել մազի որակը: Ութ անազատուհի մեր աչքի առաջ վերափոխվեցին: Եվ ոչ միայն արտաքուստ:

Քնարիկ Մաթևոսյան

22 տարեկան, դատապարտված է 8 տարով` կազմակերված հանցագործության համար

- Երբ հագա այս շորերը, մի պահ ու մի ակնթարթ ինձ պատկերացրեցի ազատության մեջ: Հուզվում եմ շատ: Չէ՞ որ այս հագուստը կրել է Էմմին:

Լուսինե Ղևոնդյան

28 տարեկան, դատապարտված է 8 տարով` սպանության համար

- Ուզում եմ լինել Եգիպտոսում: Կարմիր ծովի ափին: Որպեսզի ոչ-ոք չճանաչի ինձ:

Մարիամ Մարտիկյան

47 տարեկան, դատապարտված է 3.5 տարով` թրաֆիքինգի համար:

- Երազում եմ գոնե մեկ անգամ գրկել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ռաուլին, կամ գոնե Կասիլիասին: Անպայման գնալու եմ Իսպանիա: Որ ծովափն էլ լինի` լավ է:

Անաստասիա Դավթյան

29 տարեկան, դատապարտված է 12 տարով` ավազակային հարձակման համար

- Ամեն-ինչ կանեմ, որ իմ երեխան արժանապատիվ ապագա ունենա: Վերջերս երազում եկեղեցի եմ տեսել ու խաչ:

Մարգարիտա Պողոսյան

26 տարեկան, դատապարտված է 2 տարով` դրամաշորթության համար

- Առաջին բանը, որ անելու եմ այստեղից դուրս գալուց հետո, մեկ գավաթ գինի խմելն է: Մոտ երկու տարի է չեմ խմել: Կարոտել եմ… Երեխա եմ ուզում ունենալ:

Ուզում եմ մայր դառնալ:

Նաիրա Ավանեսյան

30 տարեկան, դատապարտված է 15 տարով` սպանության համար

- Ցանկանում եմ կյանքի կոչել բոլոր երազանքներս: Իսկ մինչև այդ` շարունակում եմ երազել: Կարոտը խեղդում է, բայց ի՛նչ անեմ: Սա է: Պետք է դիմանամ:

Քրիստինե Առաքելյան

36 տարեկան, դատապարտված է 7.5 տարով` թմրադեղեր պահելու համար

- Մի բան եմ երազում. տղայիս ու աղջկաս գրկեմ: Մի թևիս տակ` տղաս, մյուսի տակ` աղջիկս: Շատ բան չեմ ուզում. երեխաներիս հասցնեմ իրենց նպատակներին:

Սուսաննա Խաչյան

35 տարեկան, դատապարտված է 7 տարով` խարդախության համար

- Երազանք չունեմ: Ոչինչ չեմ ուզում: Ոչ մի բանի ակնկալիք չունեմ: Չեմ ուզում խոսել:

Շադե. «Սիրո զինվորը» (“Soldier Of Love”)
Տասը տարի ոչինչ չձայնագրած երգչուհին վերադարձել է այնպես, կարծես ոչինչ չի փոխվել այս աշխարհում` Լեդի Գագան չի զավթել փոփ թագուհու տիտղոսը, Ջասթին Բիբերը դեռահաս աղջնակներին ակամա չի դրդել հիստերիայի և ինքնասպանության փորձերի, Backstreet Boys-ը չի վերամիավորվել, չի վախճանվել փոփի արքան` Մայքլ Ջեքսոնը: Այս ամենից վերացած, սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև, հայտնվեց Շադեն` իր նրբագեղ, ձգողական, լուսնահարի եթերայնությամբ դրոշմված երգերով և ծնկի բերեց ամենախիստ քննադատներին ու ամենաքեն լրագրողներին:

«Հանդարտ փոթորիկ» (Quiet Storm) երաժշտական տերմինը  հենց Շադեի երաժշտությանն է վերաբերում: Արտաքնապես սառը, միապաղաղ, բացարձակապես զուրկ հուզական թռիչքներից, շեշտերից… բայց ինքդ էլ գլխի չես ընկնի, թե ինչպես հայտնվեցիր անդիմադրելի հողմապտույտում (ճիշտ կլիներ ասել զեփյուռապտույտում), մերկ, ոտաբոբիկ, ցողաթաթախ, մաքուր… Ինչ-որ շա՛տ բանաստեղծական ստացվեց, բայց, ազնիվ խոսք, վերջին մի քանի տարիներին ավելի բանաստեղծական ալբոմ ուղղակի չի հանդիպել ինձ: Ըստ որում, այսպես կոչված «ռելաքսի» երաժշտության մասին չէ խոսքը, այլ խորապես անձնական, ցավով, տառապանքով, մտատանջություններով լի: Ու միաժամանակ` զարմանալիորեն կենդանի, ապրող, լուսավոր ու գեղեցիկ: Սա ազնվականի զսպվածությունն է, չկոտրվողի արժանապատվությունը, իմաստունի լռությունը:

Պարզապես գովեստի խոսքերը քիչ են գործիքավորումների համար. դրանք այնքան ներդաշնակ են արված, որ չես էլ նկատում, թե ինչ է կատարվում այնտեղ: Իրականում սովորական փոփ-կազմը լրացված է Շադեի դեպքում պարտադիր սաքսոֆոնով, ջութակով, շեփորով և թավջութակով: Թվում է` վերջինը այնքան էլ հարմար գործիք չէ կնոջ ձայնին ուղեկից դառնալու համար, բայց լսեք ալբոմի վերջին երգը, և կպարզվի, որ միայն թվում է: Կպարզվի նաև, որ օրենքները կարող են չգործել, եթե գործում են լուրջ պրոֆեսիոնալիզմի, բարձր ճաշակի տեր երաժիշտներ: Չմոռանամ ասել. երգերից մեկում` “Babyfather”-ում, լսվում է Շադեի 14-ամյա դստեր` Այլայի ձայնը: Եթե տարիներ հետո հայտնվի Այլա Ադու անունով երգչուհի, լարեք ձեր հիշողությունը և մտաբերեք, որ նրան առաջին անգամ լսել եք Շադեի «Սիրո զինվորը» ալբոմում:

Ամել Բենթ. «Ուր եմ գնում» (“Ou Je Vais”)
Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում կգան ու կգնան, բայց ֆրանսիական երգեր կարելի է լսել նաև առանց պաշտոնական առիթի: Լսենք, թեև այստեղ ընտրությունը փոքր է և բազմազանության առումով էլ խիստ կաղում է: Եթե ամենայն հարգանքով առայժմ մի կողմ թողնենք շանսոնի մետրերի ձայնապնակները: Միակ բանը, որ ուշադրություն է գրավում, Ամել Բենթի ալբոմներն են:

Միայն թե հույս չունենաք հին ու բարի շանսոն լսել կիթառի մտերմիկ նվագակցությամբ: Ձեզ վրա կրկին գրոհելու է ռիթմ ընդ բլյուզն իր անվերջանալի ուուոււու-ներով, հոգոց-տնքոցներով, հոգեկան տանջանքների այլ արտահայտություններով: Այս ամենը` ֆրանսերեն ու նաև մի քիչ ավելի զուսպ. չէ՞ որ Ամել

Բենթը ֆրանսուհի չէ, այլ Ֆրանսիայում ծնված-մեծացած արաբ: Այնպես որ, պորտապարի սիրահարներ, միանգամից միացրեք “Ou Je Vais” ալբոմի 4-րդ համարը և պարապեք:

Հանուն արդարության ասեմ, որ մի երկու հաճելի փոփ-պարային համար այստեղ կգտնեք (“Cette Idee-la”, “Forte”), նաև բավական համակրելի բալլադներ` դաշնամուրի գերակշռող նվագակցությամբ (“A Trop T’Aimer”, “Famille Decomposee”): Ամել Բենթի ձայնի հարցում միանգամից հանձնվում եմ, որովհետև ինչ կա` կա, և այն էլ առատ, ճկուն, շատ հաճելի գուներանգով: Լսեք և ֆրանսերեն սովորեք. երգերով լեզու սովորելը շատ արդյունավետ է, սեփական փորձով եմ ասում: