Մասուրը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը. Բնական հակաբիոտիկներ

Մասուրը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը. Բնական հակաբիոտիկներ

Ազդեցության ուժով բնական հակաբիոտիկներն, իհարկե, զիջում են քիմիականներին, բայց կողմնակի ազդեցություն չեն թողնում:

Ներկայացնում ենք 9 բնական հակաբիոտիկ, որոնք հաջողությամբ կարող են փոխարինել դեղատնային միջոցներին:

shupovnik1. Մասուր. Այն ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է վաղնջական ժամանակենրից: Մասուրը բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, իմունիտետն ու հակազդում ֆիզիկական, մտավոր եւ հոգեբանական սթրեսներին: Գիտականորեն ապացուցվել է, որ ժայռածերպերի կարմիր գեղեցկուհին պաշտպանում է լյարդը եւ մարդուն հեռու պահում ամենատարբեր բակտերիաներից:

 

red-onions12. Սոխ. Սա հիանալի ուտելիք է` օժտված միաժամանակ բակտերիասպան եւ հակաբորբոքային հատկություններով: Օգտակար է հատկապես հում սոխը: Ժողովրդական բժշկության գիտակներն ասում են, որ այն պարզապես քաշում-հանում է հիվանդությունն օրգանիզմից: Նրանք խորհուրդ են տալիս մշտապես խոհանոցում ունենալ մի քանի կտոր սոխ` օդը բակտերիաներից ազատ պահելու համար: Կիտրոնի հյութի հետ սոխի խառնուրդը աղիքային միկրոֆլորան վերականգնելու փորձված միջոցներից է, իսկ մեղրն ու սոխը հաջողությամբ կարող են պայքարել չոր հազի դեմ:

fresh garlic isolated on white3. Սխտոր. Յուրահատուկ հոտով երկրորդ սոխուկազգին է, կրկին օժտված անփոխարինելի հատկություններով: Սխտորն ավելի ուժեղ բակտերիասպան է: Չնայած կողքիններին հաճախ տհաճություն է պատճառում սխտորի հոտը, բայց վիրուսների ակտիվ շրջանում կարելի է անտեսել այն` հանուն չհիվանդանալու: Հիշեք` ինչպես են տատիկները երեխաների պարանոցին սխտորի վզնոց կախում: Եթե ոչ վզնոց, գոնե որպես համեմունք օգտագործեք սխտորը ճաշերի պատրաստման ժամանակ:

 

honey4. Մեղրը. Քաղցր ոսկին հակաինֆեկցիոն հատկությամբ հայտնի էր վաղուց: Եվ միայնն վերջերս են գիտնականները հայտարարել, որ մեղրը նաեւ հակաբակտերիալ ազդեցություն ունի: Այն պարունակում է բացառիկ սպիտակուց, որը մեղուներից անցնում է մեղրին` օգնելով մարդու իմունային համակարգին դիմակայել սեզոնային վիրուսներին:

5. Կաթնաթթվային բանջարեղեն ու միրգ. Ապացուցված է, որ բարձր թթվայնությամբ կարմիր մրգերն, օրինակ, աղիքների միկրոֆլորայի լավագույն կարգավորիչներից են: Հիշեք, որ առողջ աղիքներն ապահովում են օրգանիզմի ընդհանուր իմունիտետի 80 տոկոսը:

cynamon6. Դարչին. Շատերը դարչինն ամենաուժեղ բնական հակաբիոտիկն են համարում: Հատկապես մաքուր դարչինը, որ ստանում են Ցեյլոնի դաշտերից: Տեսակետ կա, որ այն ընդունակ է կանգնեցնել նույնիսկ աղիքային ցուպիկին` Էյշերիխա Կոլիին, զարգացման ամենասկզբնական փուլում: Կենզաս Սիթիի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ դարչինը հարուստ է նաեւ հակաօքսիդանտներով, ինչն այն ավելի հրապուրիչ է դարձնում որպես բնական դեղամիջոց:

 

cabbage7. Կաղամբ. Այն հայտնի է հատկապես հակաբորբոքային ազդեցությամբ: Իսկ հակաբիոտիկ հատկություններն ի հայտ են գալիս ֆերմենտային գործընթացի ժամանակ, երբ այն թթու ենք դնում: Այնպես որ, վարակաշատ սեզոնին լավ է տանն ունենալ եւ պարբերաբար օգտագործել և թարմ, և թթու դրած կաղամբ:

8. Եղեսպակ. Այս խոտաբույսն ավելի հայտնի է ռուսերեն անվանմամբ` շալֆեյ: Մանուշակագույն ծաղիկներով եղեսպակը գտնված բուժական միջոց է վերին շնչուղիների բորբոքման ժամանակ: Այն կօգնի նաեւ ստամոքսի խնդիրներ ունեցողներին, ինչպես նաեւ սովորական հարբուխի եւ մրսածության դեպքում:

urc9. Ուրց. Հայաստանի ցանկացած մարզում աճող հոտավետ ուրցը օտակար է ոչ միայն թեյի եւ ինհալացիոն թուրմի ձեւով: Բավական արդյունավետ բնական հակաբիոտիկ է նաեւ ուրցի յուղը, որ վաճառվում է դեղատներում: Քանի որ այն նաեւ հակասնկային ազդեցություն ունի, հաճախ օգտագործվում է եղունգների խնամքի համար:

Գրել կարծիք