Վիրտուալ տուր. Օնլայն ճամփորդություն Հայաստանով

Վիրտուալ տուր. Օնլայն ճամփորդություն Հայաստանով

Հավաքեք 360armenia.com, և կայքը կուղեկցի ձեզ Հայաստանի տեսարժան վայրեր` առանց համկարգչից հեռանալու:

Հայաստանը երկնքից և 360 աստիճանի տակ: 360armenia.com-ում կարելի է վիրտուալ տուր կազմակերպել Հայաստանի տեսարժան վայրերով: Թալինի Կաթողիկե եկեղեցին, Սաղմոսավանքը, Քարի լիճը, Հառիճավանքը, Տաթևի վանքը համայնապատկերով ներկայացված վայրերը համեմված են գյուղացիների զրույցներով, լեգենդներով ու հետաքքիր պատմություններով: Հանրագիտարանային տեղեկություններ չկան: Storytelling-ի գաղափարն է, ինֆորմացիան կարող է համալրել յուրաքանչյուրը:

gandzasar

Օրինակ` Արատես կիսավեր հուշարձանախմբում օնլայն զբոսանքից բացի կարելի է իմանալ, որ ժողովրդական ստուգաբանությամբ վանքի անունն առաջացել է «արի» և «տես» բառերից:

360yeravan.com-ի «Success store»-ից հետո StartUp-ը ընդլայնվեց: Նախագծի հեղինակները Հայաստանը սկսել են նկարել դեռ հինգ ամիս առաջ: Նախագծին աջակցել է Մշակույթի նախարարությունը: Շրջել են մարզերով ու Արցախով: Օդային պանորամաները կատարվել են անօդաչու դրոններով: 360armenia.com-ում ներկայացված վայրերը կավելանան ամեն 2 օրը մեկ:

hexinakner

Գարնանը հեղինակները սկսելու են CrowdFunding` Kickstarter-ում կամ Indiegogo-ում դրամահավաքության միջոցով ցանկանում են 360 աստիճանի տակ ներկայացնել նաև Արևմտյան Հայաստանը: Քարտեզագրելու և նկարելու են այն, ինչ պահպանված է:

Գրել կարծիք