7 խորհուրդ, թե ինչպես պայքարել երակների լայնացման դեմ

7 խորհուրդ, թե ինչպես պայքարել երակների լայնացման դեմ

Երակների լայնացումից խուսափելու միջոցներ, որոնք կարող եք նաև տանը պատրաստել:

krapiva1. Չորացրած եղինջի թուրմ

Եղինջի չորացրած տերեւների վրա մեկ բաժակ եռացրած ջուր լցնել, թերմոսում պահել 30-40 րոպե: Թուրմը քամելուց հետո ընդունել օրական երեք անգամ, ուտելուց մեկ ժամ հետո` բաժակի 1/3-րդը:

 

xndzor2. Խնձորի քացախ

Ամեն օր առավոտյան եւ երեկոյան խնձորի քացախ քսել երակների լայնացած հատվածներին` միաժամանակ խմելով 2-3 բաժակ ջուր` յուրաքանչյուրի մեջ ավելացնելով 2 թեյի գդալ քացախ:

kartofil

3. Թարմ կարտոֆիլ
Ոտքերը պատել կարտոֆիլի քերուկի 1-1.5 սմ հաստությամբ շերտով և կապել թանզիֆով: 4-5 ժամ հետո թարմացնել կարտոֆիլի քերուկը կամ ոտքերը կապել կարտոֆիլի հյութով թրջած թանզիֆով:

 

4. Գայլուկի կոներ

picture_1389

Թթազգիների ընտանիքի այս բույսն առավել հայտնի է ռուսերեն անունով` «խմել»: Դրանից պատրաստված թուրմն օգտակար է երակների լայնացման դեմ: Մանր կտրատած մեկ ճաշի գդալ զանգվածի վրա լցնել մեկ բաժակ եռացրած ջուր եւ 15 րոպե պահել ջրային գոլորշու վրա: Ստացված լուծույթը խմել օրական երեք անգամ՝ ուտելուց առաջ: Կոների խյուսը կարելի է փաթաթել մառյլայով եւ դնել լայնացած երակների վրա:

Kalanchoe5. Կալանխոեի տերեւներ

Կես լիտրանոց շիշը կիսով չափ լցնել կալանխոեի կտրատած տերեւներով, ավելացնել 40 տոկոսանոց սպիրտ եւ 7 օր պահել մութ տեղում` պարբերաբար թափահարելով խառնուրդը: Գիշերվան ընդառաջ ստացված լուծույթը քսել ոտքերին` ներքեւից վերեւ մերսող շարժումներով: Գործողությունը պետք է կատարել 4 ամիս անընդմեջ:

white_cabbage6. Սպիտակ կաղամբ

Կաղամբի մեկ ամբողջական թերթիկ գրտնակել, փափկած մակերեսին քսել բուսական յուղ եւ կապել այն՝ պահելով ամբողջ օրը: Կրկնել մեկ ամիս անընդմեջ:

 

turm7. Խնձորի թուրմ

Երեք միջին չափի խնձոր, ցանկալի է անտոնովկա տեսակի, դնել էմալապատ ամանի մեջ եւ վրան լցնել 1լիտր եռացրած ջուր, փակել ամանն ու փաթաթել բրդյա կտորի մեջ: Պահել 4 ժամ, խնձորները տրորել` հենց ջրի մեջ, քամել եւ ամեն առավոտ խմել հյութից՝ 50մլ, իսկ երեկոյան նույնը` մեկ թեյի գդալ մեղրով:

Գրել կարծիք