Auld Lang Syne. Ամանորի ամենահին և հայտնի երգերից մեկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Auld Lang Syne. Ամանորի ամենահին և հայտնի երգերից մեկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հին սերն անցնող տարում թողնելու մասին երգի մոտիվները հնչել են նաև բազմաթիվ հայտնի ֆիլմերում ու սերիալներում։

«Շոտլանդական երաժշտության թանգարանի» խմբագիրն անցած դարակսզբին մի տարօրինակ ծրար է ստանում։ Շոտլանդացի հայտնի պոետ Ռոբերտ Բյորնսի գրությամբ երգ էր։ Բանաստեղծի ծանուցման մեջ ասվում էր.

Այս երգը, այս հին բալլադը երբերք չի տպագրվել, նույնիսկ չի հայտնվել ձեռագրերում, քանի դեռ ես չիմացա դրա բառերը մի ծերունուց։

Գրականագետները վաղուց էին կասկածում, որ Նոր տարվա անգլիական ամենահայտնի երգի՝ «Auld Lang Syne»-ի բառերն ամբողջությամբ Բյորնսը չի գրել։ Այն շոտլանդական ժողովրդական սիրային բալլադ է։ «Հին, բարի ժամանակների» մասին երգը տարեմուտին կատարելու ավանդույթը Մեծ Բրիտանիայում և անգլախոս մյուս երկրներում տարածվեց 1929 թվականից, երբ այդ տարի Գայ Լոմբարդոն այն կատարեց անգլիական հեռուստեսությամբ` Նոր տարվա եթերում։ Ուղիղ մեկ տարի անց՝ 1939 թվականին Գայ Լոմբարդոյի երաժշտական նվագախումբը ձայնագրեց «Auld Lang Syne»-ը։

Երգի համաշխարահյին հռչակը շարունակվում է մինչև այսօր։ Այն իրենց երգացանկում ունեն Էլվիս Փրեսլին, Բոբի Դարինը, Մըրայա Քերին, U2 խումբը։

Հին սերը անցնող տարում թողնելու մասին երգի մոտիվները հնչել են նաև ամերիկյան ու անգլիական բազմաթիվ հայտնի ֆիլմերում ու հեռուստասերիալներում։

Գրել կարծիք