ԲԱՑԱՌԻԿ. Մատենադարանի արծաթակազմ ավետարանների նորօրյա փայլը (ՖՈՏՈՇԱՐՔ)

ԲԱՑԱՌԻԿ. Մատենադարանի արծաթակազմ ավետարանների նորօրյա փայլը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Եզակի մատյանները 12-17-րդ դարերի գանձեր են, որոնց մի մասն արդեն ունեն վերականգնված կազմեր:

Մատենադարանում աստիճանաբար ավելանում են վերականգնված արծաթե կազմերով Ավետարանները, որոնք երկար ժամանակ պահվում էին նույն անխնամ վիճակով, ինչպես որ հասել էին ձեռագրապահոց: Այդ եզակի մատյանները 12-17-րդ դարերի գանձեր են, որոնց մի մասն արդեն ունեն վերականգնված կազմեր:

5

Ձեռագրերի արծաթաձույլ կազմերի վերականգնումը բարդ աշխատանք է, որը հնարավոր է միայն մասնագետ-վարպետների փորձը, ջանքերն ու նվիրումը մեկտեղելու շնորհիվ: Նաև մեծ ծախսեր է պահանջում, որոնք սովորաբար հոգում են Մատենադարանի բարեկամ բարերարները:

Ամեն ինչ սկսվեց 1999թվականին, երբ Հայաստան այցելեց գերմանացի պրոֆեսոր, կերպարվեստի փորձառու մասնագետ, արվեստաբան Ռոբերտ Շտեհլեն: Նա իր անհատույց օգնությունն առաջարկեց Ավետարանների արծաթե կազմերը վերականգնելու գործում: Եվ այս նախաձեռնությունը բախտորոշ եղավ Մատենադարանի արժեքավոր կազմերի փրկության համար: 2000 թվականին հիմնվեց նորոգման բաժին, որտեղ հավաքվեցին իրենց գործին քաջատեղյակ մարդիկ: Նրանց միացավ նաև տիկին Մայպրետ Յաշկեն, նույնպես գերմանացի մասնագետ և Մատենադարանի բարեկամ:

Գերմանացի մասնագետների հետ համատեղ մշակվեց արծաթե կազմերն իրենց նախկին տեսքին բերելու հետաքրքիր տեխնոլոգիա: Կազմերը նախ լուսանկարում էին, ֆոտոներն ուղարկում պրոֆեսոր Շահլեին, որն էլ իր արհեստանոցում պատրաստում էր բոլոր անհրաժեշտ մասերը: Իսկ տիկին Յաշկեն զբաղվում էր կազմերի կաշվե և կտորից պատրաստված փոկիկները նորոգելով: Հետո այս բոլոր վերականգնված մասնիկները Մատենադարանում տեղադրվեցին կազմերի համապատասխան հատվածներում:

 

 

6

 

3

4

1

 

newmag #05

Գրել կարծիք