«Ես ուզում եմ լինել քո տղամարդը». Լենոնի և Մաքարթնիի նվերը «The Rolling Stones»-ին

«Ես ուզում եմ լինել քո տղամարդը». Լենոնի և Մաքարթնիի նվերը «The Rolling Stones»-ին

Պարզվում է կարելի է մրցել, բայց չատել: Առողջ մրցակցության և լավ հարաբերությունների մասին, որն ամփոփվում է սինգլով:

The Beatles և The Rolling Stones գիգանտ խմբերը միշտ մրցակիցներ են համարվել` չնայած երաժշտական տարբերություններին։ Նրանք ի հայտ են եկել գրեթե նույն ժամանակաշրջանում, երկուսն էլ ունեցել են ֆանտաստիկ հաջողություններ, բայց բզեզներն իրենց պոպուլյարության միշտ մի փոքր ստվերում են թողել Ջագերին ու նրա ընկերներին։
Այնուամենայնիվ, խմբի անդամները շատ լավ հարաբերություններ են ունեցել։ Ավելին` 1963թ. սեպտեմբերի 10-ին Ջոն Լենոնն ու Փոլ Մաքարթնին երգ են նվիրել Stones-ին, որը դարձել է խմբի երկրորդ սինգլը և մեծ հաջողություններ ունեցել։ «I Wanna Be Your Man»` Բիթլզի սեղանից Ռոլինգ Սթոունզի սեղան։

Գրել կարծիք