30 մտածողներ ու գործիչներ, որոնք փոխել են պատմության ընթացքը

30 մտածողներ ու գործիչներ, որոնք փոխել են պատմության ընթացքը

Նրանք կարողացել են անել այն, ինչ մյուսները համարել են անհնար: Նրանք Նոբելյան մրցանակի արժանացած դեմքերն են:

Նրանք իրենց կյանքը նվիրել են մի գործի, որը մյուսներին թվացել է հիմարություն, նրանք արել են հենց այն, ինչ մյուսները հրաժարվել են անել: Նրանք համարձակվել են լինել խիզախ:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

1906 Թեոդոր Ռուզվելտ
Պարգևատրվել է Պորտմուտի պայմանագրի ստորագրման մեշ ունեցած իր դերի համար:

1907 Լուի Ռենո
Պարգևատրվել է որպես Ֆրանսիայում միջազգային իրավունքի իսկական հանճար:

1919 Թոմաս Վուդրո Վիլսոն
Միջազգային քաղաքականության մեջ մարդկայնության հիմնարար օրենքը ներմուծելու համար:

1922 Ֆրիտյոֆ Նանսեն
Անպաշտպաններին օգնելու բազմամյա ջանքերի համար:

1953 Ջորջ Մարշալ
Ետպատերազմյան Եվրոպայի տնտեսությունը վերականգնելու («Մարշալի պլանի») նախաձեռնության համար:

1964 Մարտին Լյութեր Քինգ
Սևամորթների իրավունքների հավասարության պայքարին նվիրումի համար:

1975 Անդրեյ Սախարով
Որովհետև խիզախորեն սատարել է խաղաղության հիմնարար սկզբունքները, անվեհեր պայքարել է իշխանության չարաշահման և մարդու արժանապատվության ոտնահարման դեմ:

1979 Մայր Թերեզա
Մարդկային արժանապատվության անձեռնմխելիությունը պաշտպանելով` խաղաղությունն ամենակարևոր ոլորտում ամրապնդելու համար:

1989 Դալայ-լամա 14-րդ
Անդադար քարոզել է ժողովուրդների, մարդկանց խմբների ու առանձին մարդկանց միջև բարեսրտություն, սեր և հանդուրժողականություն:

1990 Միխայիլ Գորբաչով
Խաղաղ գործընթացքում առաջատար դերի համար

1993 Նելսոն Մանդելա, Ֆրեդերիկ Վիլեմ դե Քլերք
Ապարտեիդի ռեժիմի խաղաղ ավարտին ուղղված նրանց գործունեության և Հարավային Աֆրիկայում նոր ժողովրդավարության հիմքը նախապատրաստելու համար:

1994 Յասիր Արաֆաթ, Շիմոն Պերես, Իցհակ Բաբին
Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար:

2001 ՄԱԿ, Քոֆի Մնան
Ավելի կազմակերպված աշխարհ ստեղծելու և խաղաղությունն ամբողջ աշխարհում ամրապնդելու համար:

2002 Ջիմի Քարտեր
Աշխարհի հակամարտությունները խաղաղ լուծելուն և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար:

2007 Ալբերտ Գոր
Կլիմայի փոփոխման միջկառավարական փորձագետների խումբ (IPCC)
Մարդու գործունեության պատճառով կլիմայական գլոբալ փոփոխությունների հետևանքներն ու դրանց հնարավոր կանխարգելումը հետազոտելու համար:

ԷԿՈՆՈՄԻԿԱ

1970 Փոլ էնթընի Սամուելսոն
Ստատիկ և դինամիկ էկոնոմիկայի տեսությունը զարգացրած գիտական աշխատանքի համար:

1994 Ջոն Նեշ (նրա կյանքի պատմության հիման վրա նկարահանվել է «Մտքի խաղերը» գեղարվեստական Ֆիլմը), Ջոն Հարսանյի, Ռայնհարդ Զելթեն
Ոչ կոալիցիոն խաղերի տեսության մեջ հավասարակշռության անալիզի համար:

ՔԻՄԻԱ

1911 Մարիա Կյուրի
Քիմիայի զարգացման մեջ ունեցած բացառիկ վաստակի համար, բացահայտել է ռադիում և պոլոնիում տարրերը, առանձնացրել է ռադիումը և ուսումնասիրել այդ հիանալի տարրի բնույթն ու միացությունները:

1935 Ֆրեդերիկ և Իռեն Ժոլիո-Կյուրի
Նոր ռադիոակտիվ տարրեր սինթեզելու համար:

1992 Ռոլդոլֆ Մարկոա, Քերի Մուլիս (LSD-ն ստեղծող)
Քիմիական համակարգերում էլեկտրոնի փոխանցման ռեակցիաների տեսության մեջ մեծ ներդրման համար:

ՖԻԶԻԿԱ

1909 Գուլյելմո Մարկոնի, Կարլ Ֆերդինանդ Բրաուն
Անթել հեռագիր ստեղծելու գործում ունեցած բացառիկ ներդրման համար:

1921 Ալբերտ էյնշտեյն
Տեսական ֆիզիկայում մեծ ներդրման և հատկապես ֆոտոէլեկտրական օրենքները բացատրելու համար:

1922 Նիլս Բոր
Ատոմի կառուցվածքի ու դրա արձակած ճառագայթման հետազոտման մեջ ունեցած ներդրման համար:

1925 Ջեյմս Ֆրանկ և Գուստավ Լյուդվիգ Հերց
էլեկտրոնն ատոմին հարվածելու օրենքները հայտնագործելու համար:

1932 Վերներ Կարլ Հեյզենբերգ
Քվանտային մեխանիկան ստեղծելու համար, ջրածնի ալոտրոպիկ ֆորմաների բացահայտման:

ՖԻԶԻՈԼՈԳԻԱ ԵՎ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

1904 Իվան Պավլով
Մարսողության ֆիզիոլոգիային նվիրված աշխատանքի համար:

1919 Ժյուլ Բորդե
Իմունիտետային երևույթները հայտնագործելու համար:

1923 Ֆրեդերիկ Բանտինգ, Ջոն Մակլեոդ
Ինսուլինը հայտնագործելու համար:

1930 Կարլ Լանդշտեյներ
Մարդու արյան խմբերը հայտնագործելու համար:

2008 Հարալդցուր Հաուզեն, Ֆրանսուազա Բարե-Սինուսի, Լյուկ Մոնտանյե
ՁԻԱՀ-ը և պապիլոմայի վիրուսը հայտնագործելու համար:

newmag #12

Գրել կարծիք