Քսաներորդ դարի լավագույն հրացանները

Քսաներորդ դարի լավագույն հրացանները

20-րդ դարում ստեղծված հրացանների մի մասը փորձարկվել է Վիետնամի պատերազմում:

AK-47АК-47
Տեսակը` ավտոմատ գրոհային միազարկ հրացան
Արտադրող երկիրը` ԽՍՀՄ
Կալիբրը` 7,62 մմ
Պահունակը` 30 փամփուշտանոց
Փամփուշտի ելքային արագությունը` 1000 մ/վ
Հրազենային արագագործությունը` 710 զարկ րոպեում

 

Ըստ մասնագետների, ամբողջ աշխարհում արտադրվել է ավելի քան 75 միլիոն Կալաշնիկովի ինքնաձիգ (АК 47 և АКМ): Այս զենքը, որ ստեղծվել է 1947-ին, մինչև հիմա կիրառվում է տասնյակ երկրների զինված ուժերում: Կարծիք կա, թե Կալաշնիկովի ավտոմատը ստեղծվել է գերմանական Sturmgewehr 44 հրացանի հենքի վրա: Իսկապես արտաքին տեսքով այս երկու մոդելները շատ նման են, բայց կառուցվածքով լիովին տարբերվում են: AK 47-ը կազմված է հիմնականում լայն արտադրության մեջ դրված բաղադրիչներից և ցածր ինքնարժեք ունեցող սարքածոյից: AK 47-ի հրաձգության թնդությունը գնահատվում է միջին, սակայն այս թերությունը փոխհատուցվում է կրակի հզորությամբ, թեթև քաշով, հուսալիությամբ և օգտագործման պարզությամբ:

M16M 16
Տեսակը` ավտոմատ գրոհային միազարկ հրացան
Արտադրող երկիրը` ԱՄՆ
Կայիբրը` 5,56 մմ
Պահունակը` 20-30 փամփուշտի համար
Փամփուշտի ելքային արագությունը` 1000 մ/վ
Հրազենային արագագործությունը` 700-950 զարկ րոպեում

M16-ը հայտնվեց որպես կիսաավտոմատ M1-ի և դրան համարժեք M14-ի ժամանակակից տարբերակ: Վիետնամի դեմ պատերազմի ընթացքում պարզվեց, որ այս հրացանները հաճախակի արգելակվում են, սակայն աննշան ուղղումներից հետո այն դարձավ ավելի հուսալի: Այդ ժամանակից ի վեր M16-ն իրեն արդարացրել է որպես շատ դիպուկ, հարմար, ամուր և արդյունավետ զենք: Բազմաթիվ նորարարությունների թվում, որ զինագործները մտցրել են այս մոդելի մեջ, պետք է առանձնացնել ավելի պարզ ձուլվածքն ու պլաստիկ դետալները: Բացի այդ, այս մոդելն աշխատում է ավելի թեթև` 5,56 մմ- անոց փամփուշտներով (M1-ի և М14-ի 7,62 մմ-ի փոխարեն): Այս ամենը զինվորներին հնարավորություն տվեց կրել գրեթե կրկնակի շատ զինապաշար:

Lee-EnfieldLee-Enfield SMLE
Տեսակը` երկայնակի, ողորկ պտտվող փակաղակով հրացան
Արտադրող երկիրը` ՍԵծ Բրիտանիա
Կալիբրը` 7,7 մմ
Պահունակը` 10 փամփուշտի համար
Փամփուշտի ելքային արագությունը` 740 մ/վ
Հրազենային արագագործությունը` 15-20 զարկ րոպեում

Այս զենքն օգտագործել է հիմնականում բրիտանական հետևակն Առաջին համաշխարհայինի ժամանակ: Կիրառությունից հանվել է 1956-ին: Ոչ ավտոմատ ինքնաձիգների համար Lee-Enfield SMILE-ն օժտված էր բացառիկ արագ կրակով, ինչը բացատրվում էր փակաղակի չափազանց հաջող կառուցվածքով, ինչպես նաև պահունակով, որը լիցքավորվում էր 10 փամփուշտով. այս կարգում Lee-Enfield SMILE-ը 20-րդ դարի առաջին կեսում առաջատար էր: Լավ վարժված հրաձիգը կարող էր կատարել րոպեում 20 զարկ` կրակելով նույնիսկ 200 մ հեռավորությամբ թիրախին: Նման վարժանքները ստացան «խենթ րոպեներ» անվանումը: Lee-Enfield SMILE-ից արձակված կրակի խտությունն ունի նույն ցուցանիշը, ինչ ժամանակակից կիսավտոմատ հրացանները:

M1_GarandM1 Garand
Տեսակը` կիսաավտոմատ հրացան
Արտադրող երկիրը` ԱՄՆ
Կալիբրը` 7,62 մմ
Պահունակը` 8 փամփուշտանոց
Փամփուշտի ելքային արագությունը` 860 մ/վ
Հրազենային արագագործությունը`30 զարկ րոպեում

M1 Garand հրացանը, որն ամերիկյան զինուժն սկսեց կիրառել 1936-ից, հիանալի արդարացրեց իրեն Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Գեներալ Փաթոնը 40-ականների կեսին այն անվանեց մարդու` երբևէ ստեղծած ամենաարդյունավետ զենքը: Բնականաբար սա չափազանցություն էր, սակայն կասկած չկա, որ տվյալ ժամանակաշրջանում M1-ն ամենանախընտրելի, դիպուկ ու տարածված կիսաավտոմատ հրացանն էր: Այս նմուշի արտադրությունն ընդհատվեց 1960-ականների սկզբին: Արտադրվեց 6 մլն. օրինակ M1 Garand հրացան:

fn_falFN FAL
Տեսակը` ինքնաձիգ միազարկ հրացան
Արտադրող երկիրը` Բելգիա
Կալիբրը` 7,62 մմ
Պահունակը`20 փամփուշտանոց
Փամփուշտի ելքային արագությունը` 820 մ/վ
Հրազենային արագագործությունը` 650-700 զարկ րոպեում

Բելգիական Fabrique Nationale (FN) ընկերությունն ակնհայտորեն ներշնչված էր գերմանական Sturmgewehr 44 գրոհային կարաբինով: Սկզբում այս նմուշն օգտագործում էր նույնատիպ կարճ փամփուշտ, որով աշխատում էր գերմանական տարբերակը: Սակայն պարզվեց, որ դա չի համապատասխանում ՆԱՏՕ-ի պահանջներին, ուստի որոշ ժամանակ անց այն փոխարինեցին ավելի երկար ու հզոր տարբերակով: Հենց այս փոխված տեսքով FAL-ը դարձավ սառը պատերազմի տարիների դասական զենք: Ավելի քան 50 երկրներ կիրառեցին այն իրենց զինված ուժերում, թեև կրակի ավտոմատ ռեժիմում ցածր արդյունավետություն ուներ: Ավստրալիայի զինուժը FN FAL-ը հիանալի փորձության ենթարկեց Վիետնամում:

Mauser K98kMauser K98k
Տեսակը` երկայնակի, ողորկ պտտվող փակաղակով
Արտադրող երկիրը` Գերմանիա
Կալիբրը` 7,92 մմ
Պահունակը` 5 փամփուշտանոց
Փամփուշտի ելքային արագությունը` 860 մ/վ
Հրազենային արագագործությունը` 10-15 զարկ րոպեում

Mauser K98k հրացանը` թողարկված 19-րդ դարի վերջում, ներառում էր ժամանակի զինագործության ամենահեռանկարային ձեռքբերումները: Դրանց թվում են անծուխ վառոդը, փամփուշտներով պահունակը և երկայնակի, ողորկ պտտվող փակաղակը, որը մինչև այսօր օգտագործվում է որսորդական զենքերի նմուշների մեծ մասի արտադրության մեջ: Այս հրացանն իրեն շատ լավ դրսևորեց Առաջին համաշխարհայինի ժամանակ, իսկ 1930-ին` գերմանական բանակի վերազինման ժամանակաշրջանում մի շարք փոփոխությունների ենթարկվելուց հետո, դարձավ ավելի թեթև ու հարմար նշանառության համար: Կատարելագործված Mauser K98k-ը համարվում է 20-րդ դարի լեգենդար հրացաններից մեկը:

Steyr AugSteyr Aug
Տեսակը` ինքնաձիգ միազարկ հրացան
Արտադրող երկիրը` Ավստրիա
Կալիբրը` 5,56 մմ
Պահունակը` 42 փամփուշտանոց
Փամփուշտի ելքային արագությունը` 940 մ/վ
Հրազենային արագագործությունը` 650 զարկ րոպեում

1977-ին ստեղծված այս ինքնաձիգն ունի մի շատ լուրջ թերություն, այն շատ նման է ֆանտաստիկ ֆիլմերում օգտագործված տարօրինակ զինանմուշներին: Որոշ մասնագետների կարծիքով` Steyr Aug-ի ֆուտուրիստական տեսքը ժամանակին վանեց բազմաթիվ պոտենցիալ գնորդների: Steyr Aug-ը ստեղծողներն օգտագործել էին Բուլլ-Փափ տիպի փակաղակ, ինչը հնարավորություն էր տվել հրացանը դարձնել փոքր ու թեթև: Հրացանի մյուս հետաքրքիր առավելություններն են պլաստիկ փամփշտակալը, թիրախին հետևելու օպտիկական սարքը, պարկուճների` աջ կամ ձախ ընկնելու հնարավորությունն ըստ հրաձիգի նախընտրության:

M1903_Springfield1903 Springfield
Տեսակը` երկայնակի, ողորկ պտտվող փակաղակով հրացան
Արտադրող երկիրը` ԱՄՆ
Կալիբրը` 7,62մմ
Պահունակը` 5 փամփուշտանոց
Փամփուշտի ելքային արագությունը` 820 մ/վ
Հրազենային արագագործությունը` 10 զարկ րոպեում

Իսպանիայի դեմ պատերազմի ընթացքում ամերիկյան բանակն օգտագործում էր նորվեգական Krag-Jorgensen հրացաններ, որոնց թերությունները զինվորական ղեկավարությանն ստիպեցին ստեղծել հետևակային հրազենի նոր, սեփական, ավելի հաջող նմուշը: Զինագործներն օգտագործեցին «Մաուզեր» հրացանի 7 մմ-անոց երկայնակի, ողորկ փակաղակը, այն ենթարկեցին մի քանի աննշան փոփոխությունների և ավելացրին հինգփամփուշտանոց պահունակը: Ստացվեց շատ հաջող կառուցվածք: Այս նմուշն իրեն լիովին արդարացրեց` որպես բացառիկ դիպուկ, հզոր և վստահելի զենք: 1903 Springfield-ը լայնորեն օգտագործվել է երկու համաշխարհային պատերազմներում, Վիետնամում կիրառվել է որպես նշանառուի հրացան:

Sturmgewehr 44Sturmgewehr 44
Տեսակը` ինքնաձիգ գրոհային հրացան
Արտադրող երկիրը` Գերմանիա
Կալիբրը` 7,92մմ
Փամփուշտի ելքային արագությունը` 650
Հրազենային արագագործությունը` 500 զարկ րոպեում

Երկրորդ համաշխարհայինի վերջում Գերմանիան բախվեց խորհրդային բանակի ակնհայտ առավելությանը հրազենի հարցում: Գերմանական հետևակային զորքերի գերակշռող մասն օգտագործում էր «Մաուզեր» հրացանները` երկայնակի, ողորկ փակաղակով, որոնք պետք էր փոխարինել ավելի արագագործ որևէ նմուշով: Այդ նմուշը դարձավ զինագործության պատմության մեջ հեղափոխություն մտցրած Sturmgewehr 44 կարաբինը, որը բոլորովին նոր տիպի գրոհային հրացանների արտադրության հիմքը դրեց: Sturmgewehr 44-ը նույնատիպ հնարավորություններով ձեռքի գնդացիրներից հիմնականում տարբերվում էր նրանով, որ աշխատում էր ավելի արագագործ 7,92 մմ-անոց փամփուշտներով, որոնք դասական ատրճանակների ու հրացանների համար նախատեսված փամփուշտների միջին տարբերակն էին: Ինքնաձիգը հայտնվեց պատերազմի վերջին փուլում և չհասցրեց որևէ փոխարինող դեր խաղալ: Այսուհանդերձ, ինքնատիպության ու կառուցվածքի նորարարության համար այս նմուշը ստացել է բարձր գնահատական:

M-14M-14
Տեսակը` ինքնաձիգ միազարկ հրացան
Արտադրող երկիրը` ԱՄՆ
Կալիբրը` 7,62×51 մմ
Փամփուշտի ելքային արագությունը` 850 մ/վ
Հրազենային արագագործությունը` 700-750 զարկ րոպեում

Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ամերիկյան հետևակի դասակներն օգտագործում էին միաժամանակ 4 տեսակի հրազեն` տարբեր նմուշների զինապաշարով, ինչն այնքան էլ հարմար չէր: Ուստի զինվորական ղեկավարությունը որոշեց ստեղծել նոր, ունիվերսալ հրացան, որը կհամապատասխաներ բոլոր անհրաժեշտ պահանջներին: Արդյունքում հայտնվեց М14-ը, որն աշխատում էր ստանդարտ 7,62 մմ փամփուշտներով: Հրացանը լիարժեք ռազմական փորձություն անցավ Վիետնամում: M14-ի կրակարձակումը դուր եկավ զինվորներին, սակայն ժամանակի ընթացքում պարզվեց, որ ծանր քաշի պատճառով հարմար չէ գրոհի ժամանակ: Այս մոդելին փոխարինելու եկավ ավելի թեթև քաշ ունեցող M16-ը: Այսուհանդերձ, որոշ հրաձիգներ մինչև այսօր նախընտրում են հրացանի դասական տարբերակը, երբ զենքն անհրաժեշտ է նշանառուներին:

Հեղինակ` Հայկ Բլբուլյան
newmag #06

Գրել կարծիք