Անեմիա կամ սակավարյունություն. Երբ է առաջանում և ինչ անել

Անեմիա կամ սակավարյունություն. Երբ է առաջանում և ինչ անել

Օգտակար խորհուրդներ, որոնք հեշտ է կիրառել, և որոնց օգնությամբ կհաղթահարեք սակավարյունությունը:

Պատճառները

Բավական հաճախ հանդիպող խնդիր, որ կարող է առաջանալ արյան մեծ կամ փոքր կորուստների, ողնուղեղի և երիկամների աշխատանքի խաթարման դեպքում, օրգանիզմում երկաթի, Բ12 վիտամինի, ֆոլաթթվի պակասից և արյան մեջ հեղուկի ավելցուկից, հոգեկան անհանգստությունից, նստակյաց կամ ֆիզիկական ու մտավոր գերծանրաբեռնվածությունից, պտղի և մոր արյան անհամատեղելիությունից, որոշ ինֆեկցիոն հիվանդություններից:

Նշանները

Սակավարյունության առաջին նշաններն են գունատ մաշկը, թուլությունն ու հոգնածությունը, ախորժակի կորուսստը, սրտխառնոցն ու փորկապությունը, գլխացավը, գլխապտույտը, ինչպես նաև աղմուկն ականջներում, բերանի լորձաթաղանթի, մազերի և եղունգների չորությունը:

Ինչ անել

green-vegetablesԱնեմիայի դեպքում դեղորայքից բացի կարևոր է նաև ճիշտ սննդակարգը` հարուստ երկաթով, վիտամիններով, սպիտակուցներով և ամինաթթուներով: Այսպիսի սննդակարգը խթանում է օրգանիզմի արյունաստեղծ ֆունկցիան: Եթե հաստատվել է, որ դուք սակավարյունություն ունեք, օրական ամենաքիչը 20մգ երկաթ պետք է ընդունեք: Օգտագործեք միս, սերուցք, կարագ, որոնք բացի երկաթից նաև ամինաթթուներ ու սպիտակուցներ են պարունակում: Երկրորդ տեղում հետևյալ սննդախումբն է. ճակնդեղ, գազար, լոբի, սիսեռ, ոսպ, եգիպտացորեն, լոլիկ, ձուկ, լյարդ, վարսակի ալյուր, ծիրան, գարի, որոնք պարունակում են արյունաստեղծ գործընթացին նպաստող միկրոտարրեր: Անեմիայի դեպքում օգտակար մթերքների երրորդ խմբում են կանաչ բանջարեղենը, կանաչեղենն ու հատիկ ընդեղենը:

Դրանք բավականաչափ ֆոլաթթու են պարունակում: 4-րդը խումբը հեղուկներն են: Սովորական ջուրն այս դեպքում ցանկալի է փոխարինել սալորի հյութով և հանքային ջրով: Սալորի մեկ բաժակ հյութը 3մգ երկաթ է պարունակում: Իսկ հանքային ջրերից օգտակար են հատկապես երկաթասուլֆատային և հիդրոկարբոնատային միացություններ պարունակողները: Այս նյութերը հեշտացնում են երկաթի յուրացումը: Նույն ազդեցությունն է ունենում նաև մեղրը: Ընտրեք մաքուր մեղր` զերծ շաքարային հավելումներից: Կարող եք նաև մանկական սնունդ օգտագործել, որոնք երկաթի հավելանյութեր են պարունակում:

Անեմիայի կանխարգելման և բուժման համար շատ կարևոր են նաև զբոսանքը` մաքուր օդում, նախընտրելի է` փշատերևների պուրակում, մարմնամարզությունը, լեռնային ճամփորդությունը և ճիշտ օրակարգը` ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածության ճիշտ բաշխումներով: Ժողովրդական բուժական միջոցներից սակավարյունության դեպքում փորձված են հատկապես մասուրի, մորու, եղինջի, ինչպես նաև խատուտիկի թուրմերը:

Գրել կարծիք