Վաս իզ դա՞ս: Դաս իզ «Բիեմ»

Վաս իզ դա՞ս: Դաս իզ «Բիեմ»

Սոնա Թորոսյանը բացում է BMW-ի գաղտնիքները: Նրա հետ շրջեք այնտեղ, որտեղ ստեղծվում է Ձեր երազանքի մեքենան:

Նրան երկուսս էլ միանգամից տեսանք: Ես ու օպերատորը՝ օդակայանի դռներից դուրս եկանք թե չէ, ինքնաբերաբար, հմայված քայլեցինք նրա ուղղությամբ:

ՎUU ԻԶ ԴԱ՞Ս: ԴԱՍ ԻԶ «ԲԻԵՄ»

Նա մագնիսի պես քաշում էր մեզ: Հետո′ պարզվեց, որ ինձ ձգում էր ապոլոնյան սլացքով գերմանացին, իսկ օպերատորին՝ BMW-ի փայլփլող դրոշակը՝ մեկ այլ դարձյալ բարետես գերմանացու ձեռքին:

– Թույլ տվեք, մե′մ:

Ապոլոնն էր: Ինձ դիմեց զինաթափող ժպիտով ու վերցրեց ձեռքիս ճամպրուկները: Ակնթարթ էր պետք, որ BMW ավտոկոնցեռնի ղեկավար ապոլոնին գայթակղելու վեց հարյուր տարբերակ անցներ մտքովս: Ու մինչ ես հիանում էի նրա առնական կեցվածքով ու արիստոկրատ դիմագծերով, ներկայացավ.

– Հեր Դեյվիդ, մե′մ: Պարզապես Դեյվիդ: Ես Ձեր վարորդն եմ:

Անկեղծ ասած՝ նույնիսկ վատ զգա¬ցի: Եթե այստեղ վարորդներն են այսպիսին…

BMW

Մյունխենի օդակայանից մեր հյուրանոց 150 րոպեի ճանապարհ է, եթե, իհարկե, խցանումներ չկան: Սկսեցի հարց ու փորձ անել Դեյվիդին: Նա, աննկարագրելի ժպիտը դեմքին, փորձում էր անել անհնարինը՝ մեզ գոհացնելու ու զվարճացնելու համար: Գլխապտույտն անխուսափելի էր. նրա ձյունաճերմակ վերնաշապիկն ու երկնագույն փողկապը, կապույտ աչքերի փայլն ու շարժումների հղկվածությունը, գումարած 7-րդ սերնդի ներկայացուցչական դասի սև, փայլուն BMW-ն ու մեղմ երաժշտությունը թեթևակի դող էին առաջացնում իմ ամբողջ մարմնում: Այն հաճելիորեն սաստկացավ, երբ Դեյվը, գրեթե հպվելով ձեռքիս, ինչ-որ կոճակ սեղմեց, ու զգացի, որ բազկաթոռս սկսեց ճոճվել ու մերսել ամբողջ գիշեր չքնած մարմինս:

BMW-Welt München

Հրաշքները շարունակվեցին հյուրանոցում: Այստեղ մեզ ուղեկցեցին մեր սենյակներն ու թողեցին մենակ՝ հիանալու կահույքի նրբագեղությամբ, առաստաղների բարձրությամբ ու հայելիների փայլով: Ընդամենը 30 րոպե ունեի: Փորձելով հավատարիմ լինել գերմանական ճշտապահությանը՝ հնարավորին չափ արագ տեղավորեցի իրերս, փոխեցի զգեստս ու ճախրեցի ներքև: Այնտեղ մոտ 50 լրագրող աշխարհի ամենատարբեր երկրներից սպասում էին Իրմգարդ Այզենշիկին: Ֆրաու Այզենշիկը BMW գրուպի Արևելյան Եվրոպայի PR մենեջերն էր: Լավ խնամված, առանց որևէ արդուզարդի 50-ն անց այդ կինը 5 օր շարունակ պետք է մեզ բացատրեր, թե ինչ ասել է BMW:

Դրսում իրար հետևից միլիմետրի ճշտությամբ շարվել ու մեզ էին սպասում 7-րդ սերնդի մի քանի տասնյակ սև, փայլուն մեքենաներ: Վերադարձանք օդակայան: Այստեղ մի առանձին տարածք կա, պատկանում է BMW-ին, հատուկ՝ վարորդական վարպետությունը բարձրացնել ցանկացողների համար: Ամիսներ առաջ է պետք հերթագրվել, վճարել բավական կլորիկ գումար, սպասել ու հետո նոր գալ այստեղ՝ վարպետանալու ու զգալու BMW վարելու հաճույքը: Նախ մեզ զինեցին տեսական գիտելիքներով: Հեր Յորկն ու հեր Ժակը շատ արագ, բայց մանրակրկիտ բացատրեցին, թե ինչ ենք անելու և ինչպես:

P90073682

Նստեցինք ղեկին: Շքեղ էր: Սալոնի ներքին հարդարանքի համար ընտրված բոլոր նյութերի բարձր որակն ակնառու էր՝ անգամ շոշափելի: Սարքավորումների վահանակում տեղադրված էին տեսա-ձայնա-գեր-ժամանակակից սարքեր: Ղեկից աջ՝ կենտրոնում, մեծ LCD մոնիտոր, որի էկրանին հայտնվում էր մեքենան կառավարելու ամբողջ ինֆորմացիան: Այն տեսանելի էր օրվա բոլոր լուսային ռեժիմներում: Առաջին հայացքից ամեն ինչ շատ բարդ թվաց: Կոճակները շատ էին: Հետո կարողացա արագ, ինտուիտիվ գտնել ու հասկանալ՝ որն ինչի համար է: Գերմանական ինժեներական մտքի գլուխգործոցը վստահելի ընկերոջ պես կարծես ասում էր. «Ես քոնն եմ»: Դա զգացի միանգամից: Թեև մեքենա վարել գրեթե չգիտեմ, անդիմադրելի մի ուժ վստահություն էր ներշնչում: Շարժիչը գործի դնելուց հետո մի քա¬նի վայրկյան դեռ չէր լսվում նրա վայրի մեղեդին, ձայնամեկուսացումն ան¬թերի էր: 8 մխոց ան ի V-աձև շարժիչն այս հսկային տալիս էր ֆանտաստիկ արագություն: Կարծես հայելու վրայով սահեի:

P90071476

«BMW-ն մեքենա է վարորդի համար»:

Սա ընկերության կարգախոսն է, իսկ 7-րդ մոդելի ներսում քեզ կարող ես զգալ նախագահ ու ավտոարշավորդ միաժամանակ՝ կախված նրանից, թե որտեղ ես նստում՝ ղեկի դիմա՞ց, թե՞ սալոնում:

Էլեգանտ, շքեղ ու նորաձև այս մեքենան մեզ տարավ դեպի իր ծննդավայր՝ Լանդզհուդ. Մյունխենից 30 կմ արևելք է: Այստեղ են արտադրվում BMW-ի լեգենդար շարժիչներն ու մեքենայի ուղեղը՝ էլեկտրատեխնիկայի վերջին նվաճումները, նավիգացիոն համակարգ, վայրկենապես արձագանքող անվտանգության բարձիկ, գերխելոք ավտոմատ 6 աստիճանի փոխանցման տուփ, որի շնորհիվ 2 տոննայանոց լիմուզինը ճեպուղու վրա իրեն զգում ու պահում է ինչպես թեթև ատլետ:

BMW3

Գործարանում հեր Բրայանը նախանձելի ոգևորությամբ պատմում էր յուրաքանչյուր պտուտակի մասին: Չխնայելով ո′չ մեզ, ո′չ իրեն՝ ավելի քան երկու ժամ պտտեցրեց գործարանային համալիրի ամբողջ տարածքով, ցույց տվեց բոլոր ծակուծուկերը, բացեց-փակեց-թափ տվեց բոլոր մեխանիզմները, նույնիսկ մտավ սեղանի տակ ու 10 րոպե այնտեղ ինչ-որ բան փնտրելուց հետո լույս աշխարհ բերեց մի հսկայական ագրեգատ, որը հարթեցնում է նստարանների կաշին:

Աշխատողները մեր վրա ուշադրություն չէին դարձնում, նույնիսկ թեթև հայացք չգցեցին մեր ուղղությամբ: Բոլորը գերլարված ու կենտրոնացած աշխատում էին: Ակնհայտ էր, որ այս մարդիկ պաշտում են իրենց գործը: Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում BMW-ի ներկայացուցիչ Ռենհարդ Մունդը համոզված էր, որ իրենց համաշխարհային հաղթարշավի գրավականը հենց այս մարդիկ են: Կարևոր չէ, թե որ օղակում են նրանք աշխատում՝ ինժենե՞ր, մենեջե՞ր, դիզայնե՞ր, ղեկավա՞ր, թե՞ հավաքարար, այստեղ բոլորն իրենց զգում են միակն ու անկրկնելին: Հակառակ դեպքում ընկերությունը դատապարտված կլիներ լիակատար անհաջողության: Հեր Մունդը համոզված էր նաև, որ բարձրակարգ մասնագետներ ունենալը բավարար չէ, դեռ պետք է կարողանալ բացահայտել այդ մասնագետների ամբողջ ներուժը, շահագրգռել նրանց ու բառիս ամենալավ իմաստով շահագործել, այսինքն՝ մարդը պետք է լուրջ շարժառիթ ունենա՝ ուժերը ներածին չափ և նվիրված աշխատելու համար: BMW-ում դա կարողանում են անել:

BMW-Welt_Helikopter 14576

Մյունխենում երկու շաբաթ առաջ էր բացվել BMW Welt-ը: Այսինքն՝ BMW աշխարհը: Ընդամենը 3 տարում էր կառուցվել այդ վիթխարի, այլմոլորակային ճարտարապետությամբ ու դիզայնով շենքը: Այստեղ երեխաներն անքան շատ են, որ առաջին հայացքից թվում է, թե Դիսնեյլենդում ես, միայն թե Սպիտակաձյունիկի ու Միկի-մաուսի փոխարեն հսկայական մեխանիզմներ են, ամենատարբեր գույների մոտոցիկլետներ: Ամեն քայլափողի մեծ էկրաններ են: Թեթև հպվում ես, և հայտնվում է BMW Welt-ի քարտեզը, պատմությունը, մեքենաների մոդելները, մի խոսքով՝ ամեն ինչ BMW-ի մասին: Այստեղ շատ են ամենավերջին տեխնիկայով զինված խաղահրապարակները, մեքենայի աշխատանքը ներկայացնող էլեկտրոնային ու մեխանիկական խաղերը:

– Նպատակը մեկն է. այսօրվա երեխաները՝ ապագա հաճախորդները, դեռ մանկուց պետք է ճանաչեն ու սիրեն BMW-ն:

Այս փոքրիկ բիզնես-գաղտնիքը մեզ համար կրկին բացում է PR մասնագետը՝ ֆրաու Այզենշիկը, և մեզ համար բացահայտում գերմանական մտածելակոդը:

– Ապագան շատ մոտ է:

BMW Welt MŸnchen

Պրագմատիզմն ու ճկունությունը միշտ են եղել BMW-ի այցեքարտը: 1917-ին ստեղծվել էր որպես ավիաշարժիչների փոքրիկ գործարան և Առաջին աշխարհամարտից հետո կործանման եզրին էր: Վերսալի համաձայնագիրը Գերմանիային արգելում էր ավիաշարժիչներ արտադրել: BMW-ի հայրերը՝ Կարլ Ռապն ու Գուստավ Օտտոն, այդ ժամանակ որոշում են անցնել մոտոցիկլետների շարժիչների, իսկ հետո արդեն նաև մոտոների արտադրության:

«Bayerische Motoren Werke» գործարանը 1923-ին արտադրում է առաջին R23 մոտոն: 1928-ին էլ արտադրում է իր առաջին մեքենան՝ DIXI-ն:

– BMW-ն պահպանողական կազմակերպություն է,- թեթև ժպտում է ֆրաու Իրմգարդը,- մենք հավատարիմ ենք ավանդույթներին և հավատում ենք համակարգված աշխատանքի ուժին: Մենք կարողանում ենք հասկանալ, թե ինչը մեզ կհզորացնի, ինչից է պետք հրաժարվել, ինչն է մեզ քայքայում ու ինչի դեպքում հաջողությունն անխուսափելի կլինի:

5 օր ու գիշեր շարունակ ես ուզում էի հասկանալ, թե մեզ՝ աշխարհի լրագրողներիս, BMW-ն ինչու է հավաքել իր ընտանեկան հարկի տակ: Ինչո՞ւ ենք մենք հայտնվել Մյունխենի սրտում՝ Մարիենպլաց հրապարակի ամենաթանկ հյուրանոցում: Ե′վ ուզածի չափ վարում ենք BMW-7, և′ այդ շքեղ փոխադրամիջոցով մոլորվում Բավարիայի հեքիաթային անտառներում, և′ Ալպերով հասնում միջնադարյան ամրոցներ, և′ գերազանցելով թույլատրելի արագությունը՝ սահում խնամված լճերի կոկիկ ափերով… Չգիտեմ… Բայց մի բան հաստատ է. իմ մեքենան պետք է լինի BMW:

Հեղինակ՝ Սոնա Թորոսյան
NewMag #03

Գրել կարծիք