Ի՞նչ անել, երբ կոտրվել է սնդիկով ջերմաչափը

Ի՞նչ անել, երբ կոտրվել է սնդիկով ջերմաչափը

Սնդիկի փոքր քանակությունն անգամ կարող է ազդել մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա:

Սնդիկն օրգանիզմ է թափանցում շնչառական ուղիներով: Եթե հաշվի առնենք, որ սնդիկն արագ գոլորշիանում է, պարզ է դառնում, թե որքան ուշադիր պետք է լինել այդ նյութի նկատմամբ, երբ այն հայտնվել է բաց տարածության մեջ: Օրինակ, երբ կոտրվել է ջերմաչափն, ու սնդիկը թափվել է հատակին, ի՞նչ անել: Ինչպե՞ս է պետք հավաքել սնդիկն ու չեզոքացնել այն:

thermometerԵթե ինչ-որ պատճառով կոտրվում է ջերմաչափը, և սնդիկը թափվում է, անհապաղ հավաքեք այն: Առաջին հերթին, պետք է բացել պատուհանները, բայց խուսափեք միջանցիկ քամուց: Այլապես սնդիկը կտարածվի ամբողջ սենյակում: Սնդիկի գնդիկները հավաքելու գործողությունը պետք է կատարել ձեռնոցներով, որպեսզի հանկարծ այն մաշկին չդիպչի: Թղթով կամ թաց կտորով հավաքելով սնդիկը` լցրեք այն սառը ջրով տարայի մեջ և փակեք այն: Սառը ջուրը կանխում է թունավոր մետաղի գոլորշիացումը:

Մանր գնդիկները կարելի է հավաքել ներարկիչի կամ ռետինե տանձիկի միջոցով: Պետք չէ օգտագործել ավել կամ փոշեկուլ:

Ավելն ավելի կտարածի մասնիկները, իսկ փոշեկուլի մեջ այն կմնա պարկի անկյուններում ու կվնասի շրջապատի մարդկանց: Եթե սնդիկը հագուստի վրա է թափվել, չի կարելի այդ հագուստը լվանալ այլ հագուստների հետ լվացքի մեքենայով: Տարածքը, որտեղ թափվել է սնդիկը, մշակեք կալիումի պերմանգանատի լուծույթով: Հավաքած սնդիկը երբեք չթափել աղբատարի կամ կոյուղու մեջ: Սնդիկը հավաքելուց հետո պետք է զանգել Արտակարգ իրավիճակների նախարարություն, որպեսզի չեզոքացումը կատարեն համապատասխան մասնագետները:

Գրել կարծիք