Որքանո՞վ են անվտանգ կոնտակտային լինզաները

Որքանո՞վ են անվտանգ կոնտակտային լինզաները

Կոնտակտային լինզաներն, ի տարբերություն ակնոցի, ավելի հարմարավետ են թվում, բայց արդոք անվտանգ են դրանք:

Պարզվում է, որ լինզաները կարող են շատ վտանգավոր լինել և´ տեսողության, և´ առողջության համար: Հատկապես երբ դրանք անորակ են կամ կրելիս չի պահպանվում հիգիենայի կանոները:

Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել լինզան

gas_permeable_contact_lensԵրբ դրանք անորակ են, մաշված, կամ չեն պահպանվում հիգիենայի կանոնները, աչքերի մեջ կարող են վտանգավոր մանրէներ հայտնվել, որոնք ոչ միայն բորբոքում, այլև վերքեր են առաջացնում, որի հետևանքով էլ կարող է տեսողության կորուստ լինել: Այդպիսի դեպքերում տեսողությունը վերականգնել կամ պահպանել շատ դժվար է:

Ինչպե՞ս խուսափել խնդիրներից

contact-Lense-CaseՀնարավոր բարդություններն ու խնդիրները շրջանցելու համար, նախևառաջ, խստորեն հետևել հիգիենայի կանոններին: Լինզան կրելիս կամ հանելիս լվանալ ձեռքերը, պահպանել լինզայի հեղուկի մաքրությունը, պիտանելիության ժամկետը լրանալիս չափսոսալ ու դեն նետել այն:

Մյուս կարևոր պայմանը` պատահական վայրերից լինզաներ չգնել: Դրանք կարող են չափազանց անորակ լինել: Եթե գնել եք, ցույց տվեք մասնագետին: Բժիշկը պետք է անպայման տեսնի, թե ինչպես է լինզան նստում աչքի մակերևույթին, շնչո՞ղ է, շարժունակություն ունի՞, թե՞ ոչ:

Այսպիսով, կոնտակտային ու կոսմետիկ լինզա գնելուց, առավել ևս կրելուց առաջ, խորհրդակցեք բժիշկի հետ:

Գրել կարծիք