Ֆրանսիական նորաձևություն՝ հայկական արմատներով

Ֆրանսիական նորաձևություն՝ հայկական արմատներով

Բրենդ, որը ճանաչում է սեռ, բայց ոչ երբեք տարիք: Cop.-copine-ի հիմնադիրներն ու երևանյան բուտիկը:

Հարմար, ճաշակով և որ ամենակարևորն է` ոճային հագուստի սիրահար իգական սեռի ներկայացուցիչները, եթե մեկ անգամ գեթ մեկ օրով եղել են Ֆրանսիայում, հաստատ, գիտեն ինչ ասել է cop.-copine: Այս հագուստի բուտիկների դռները բացում են 16-ից մինչև այն տարիքի կանայք, ովքեր իրենց համարում են նորաոճ: Այս բրենդը ճանաչում է սեռ, բայց տարիք՝ երբեք: Сор-сор-ը երբեք չի վազում նորաձևության հետևից, այլ ստեղծում է այն: Ահա թե ինչու 1997-ի արտադրության շրջազգեստը նորաձև է նաև 10 տարի անց: Սա հագուստ է այն կանանց համար, ովքեր չեն վախենում զարմանալ ու զարմացնել: Եվրոպացի դիզայներները сор-сор-ը համարում են խելքի ֆունկցիոնալ խաղ: Չնայած հագուստներն ունեն պարզ գծեր և սահմանափակ թվով գույներ՝ դրանք վառ երևակայության արդյունք են:

New Picture (2)Արդեն երկու տասնամյակ Հայաստանում վաճառվում են сор-сор-ի յուրօրինակ ձևվածքով շրջազգեստները, տաբատները, վերնաշապիկները, բաճկոնները, վերարկուները, բայց հանրահայտ բրենդի բուտիկը մեր երկրում բացվեց միայն 2006-ին: Երբ Շարլ Ազնավուրն ու իր ընկերնե¬րը Հայաստանում էին, նրանց հետ այդ ժամանակ առաջին անգամ հայրենիքում էին նաև Ալան ու Լևոն Նեդելյան եղբայրները: Այո′, նրանք են ֆրանսիական ապրանքանիշի հիմնադիրները:

– Երբ քայլում էինք Աբովյան փողոցով, որոշեցինք բուտիկը բացել հենց այդ փողոցում: Cop.-copine-ը պետք է անպայման հայտնվեր նաև մեր հայրենիքում,- ոգևորված պատմում է Ալանը:

Նորաձևության հանդեպ հետաքրքրությունն ու սերը եղբայրները ժառանգել են ծնողներից: Մեծ Եղեռնի ժամանակ ընտանիքը հանգրվանել է Ֆրանսիայում և օրվա հացը վաստակել հագուստ կարելով ու վաճառելով: Ընտանիքի գոյատևման միջոցը վերածվում է մեծ բիզնեսի, իսկ մեկ տասնամյակ անց՝ արդեն հանրահայտ բրենդի: Լևոնի առաջարկով եղբայրները գումար են տնտեսում իրենց հատկացված միջոցներից: Ալանը շարունակում է իր պատմությունը.

– Գիտե՞ք, հայերեն մի քիչ հասկանում եմ, նաև մի քանի բառ գիտեմ, բայց վատ եմ խոսում: Եղբայրս ավելի վարժ է խոսում: Չչարաշահեմ Ձեր համբերությունը, ավելի լավ է ֆրանսերեն պատմեմ: Ունեինք ընդամենը 3 հազար ֆրանկ, դրանով ստեղծեցինք առաջին նմուշ-զգեստները: Մեզ հետ էր աշխա¬տում նաև կինս, նա էլ դիզայներ է: Հիմա ունենք մեծ աշխատակազմ, մեծ մասը հայեր են: Տարեկան 500 մոդել և 2 ցուցադրություն: Մեր գերխնդիրն է լինել ինքնատիպ և ոչ մի դեպքում չկրկնվել:

New Picture (7)
Այսօր արդեն Եվրոպայի ու աշխարհի 2 տասնյակից ավելի երկրների ամենաբանուկ թաղամասերում անցորդներին ժպտում է ընկերության նարնջագույն աղջիկը: Сор-сор-ը համագործակցում է աշխարհի մի քանի տասնյակ երկրների հանրահայտ մոդելավորողների ու մոդելների հետ: Արտադրության 20 տո¬կոսն արտահանում են Ռուսաստան: Այնտեղ հագուստի երեք սրահ ունեն:

Նեդելյան եղբայրները 20 տարի առաջ դուրս եկան նորաձևության դեմ պայքարի և դարձան այլընտրանքային հագուստի ապրանքանիշի հիմնադիրները: Եղբայրները հայտնի մոդելավորողներին ապացուցեցին, որ մուգ գույնն է ընդգծում կնոջ դեմքի ու մարմնի իրական գեղեցկությունը: Կանայք իրենց պահարանները կամաց-կամաց թեթևացրին ճոխ, ժանեկապատ հագուստներից ու հրաժեշտ տվեցին բարձր կրունկներին` իրենց նուրբ մարմինն ազատելով ավելորդ ծանրությունից: Առաջին անգամ պոդիում բարձրացան հանելուկային ցուցադրություններ: Ընկերության ոճն առանց կանոնների գործելն է: Տարիների ընթացքում չի փոխվել նաև նրանց վառ դիմագիծը: Եթե շրջազգեստը, շապիկը կամ բաճկոնը մարդու չափերից գոնե մի քանի միլիմետր մեծ են կամ փոքր, ապա շատ արագ պետք է հրաժարվել ու փորձել մեկ ուրիշը: Քանի որ ցանկացած հագուստ գծագրվում, կարվում է մաթեմատիկական ճշգրտությամբ:

New Picture (6)
Cop.-copine-ն ուներ հագուստ նաև տղաների համար: Ահա ինչու է նրանց ֆիրմայի անունը cop.-copine, հայերեն թարգմանությամբ’ ընկեր-ընկերուհի:

– Ֆրանսիայում շատ են ընկեր-ընկերուհիները, սիրահար զույգերը: Որոշե¬ցինք, որ մեր լոգոն պետք է ֆրանսիացուն հոգեհարազատ լինի ու շատ տպավորիչ: Որոշեցինք և իրագործեցինք:

Բայց տարիներ անց այն դարձավ միայն կանանց copine-ը: Նրանց ամենօրյա ու նաև երեկոյան հագուստի վրայից անպակաս է ռետինե լոգոն: «Քաշդ թեթև՞ է, մարմնիդ չափերը’ փո՞քր: Մի տխրիր, կան նաև վարդագույն անուրջներ, դու դեռ կարող ես երագել», մեղմ հումորով այս միտքը գրված է cop.-copine-ի արտադրության շապիկներից մեկի վրա: Բրդյա վերարկուներից մեկի վրա էլ գրված է. «100 տոկոսով Անտարկտիդա», որ նույնիսկ հավերժական սառույցներում քեզ ջերմացնի cop.-copine-ը: Ընկերությունն իր հագուստներից շատերի վրա ասեղնագործում է նման մտքեր, միայն թե դրանք շատ երկար է պետք փնտրել: Cop.-copine-ի անակնկալներն աչքի զարնող մասերում չեն:
Cop.-copine-ը նաև գներով է գրավում հաճախորդին: Գների շուկայում ևս հեղափոխություն է արել: Տարվա ընթացքում հաճախ մեծ զեղչեր են լինում: Հայաստանյան նորաբաց խանությում էլ անակնկալներ ու զեղչեր են սպասվում, սա ընկերության բիզնես-քաղաքականությունն է:

New Picture (4)New Picture (5) New Picture (10) New Picture (11)

 

Լուսանկարները՝ Վահան Ստեփանյանի
NewMag #03

Գրել կարծիք