7 միջոց ձեր ընկերության ստեղծագործ պոտենցիալը բացելու համար

7 միջոց ձեր ընկերության ստեղծագործ պոտենցիալը բացելու համար

Բազմաթիվ կորպորատիվ բիզնեսի ոլորտի մրցանակների դափնեկիր, բրիտանուհի Մայթի Բարոնը ներկայացնում է կրեատիվ ընկերություն կառուցելու բաղադրատոմսը:

 

Maite-Baron
Մայթի Բարոն

Արդյոք բիզնեսի համար կարևոր է ստեղծագործական միտքը: Ձեռնարկությունների մեծ մասը կասի` այո, միաժամանակ կասկածանքով կբերաբերվի դրան, քանի որ այն չբացահայտված է ու անկառավարելի: Նաև մտավախություն կա, որ աշխատակիցները կհրաժարվեն անել այն, ինչ պետք է անեն: Այդ պատճառով ընկերությունները, չնայած թույլ են տալիս ստեղծագործական մտքին թափանցել տարածք, այնուամենայնիվ այն սահմանափակում են որոշակի ոլորտում, օրինակ` մարկետինգում: Նույնիսկ այդ դեպքում հաստատում են խիստ ստեղծագործական սահմանափակումներ, որոնց պետք է հետևել, իսկ եթե որոշումն արդեն կայացվել է, ապա ցանկացած նոր գաղափար անտեսվում է:

Արդյոք ճիշտ է այս մոտեցումը գործարար աշխարհում, որտեղ փոփոխությունները շատ արագ են կատարվում: Պատասխանը` ոչ: Եթե ձեռնարկությունները ցանկանում են զարգանալ, ապա ստեղծագործական մոտեցումը պետք է հիմնական բաղադրիչներից մեկը լինի: Իհարկե, բիզնեսը կարող է ռիսկի ենթարկվել, ընդունելով ոչ ստանդարտ մտածողությունը:

Սխալները կարող են թանկ արժենալ: Այդ պատճառով շատ տնօրեններ գերադասում են բավարարվել միայն հայտարարություններով: Նրանք վստահեցնում են, որ իրենց ընկերությունը վարում է ինովացիոն քաղաքականություն: Իրականում նրանք պահպանում են նախկին վիճակը: Այդպիսին մի եղեք: Ահա այն 7 փոփոխությունները, որոնք կնպաստեն կրեատիվության զարգացմանը ձեր ձեռնարկությունում:

1. Բարի գալուստ խելահեղ գաղափարներ: Որպես ղեկավար, դուք պետք է դրանց գրկաբաց ընդունեք: Եթե դուք արդեն նոր գաղափարներն ու մտքերը ներս եք թողել, ապա նրանց նկատմամաբ սահմանափակումներ մի կիրառեք: Ձեր աշխատակիցները ուրախ կլինեն լծվել գործին, կներկայացնեն գաղափարներ ու առաջարկներ, որոնք փոփոխություններ կմտցնեն ձեր ընկերությունում: դուք կստանաք նոր էներգետիկա, արդյունավետություն:

2. Ներսում զարգացրեք ստեղծագործական հանճարին: Այն բոլորիս մեջ է, պարզապես սպասում է, որ իրեն բացահայտեն: Այնպես որ, փնտրեք այն դուրս մղելու ուղիները: Քաջալերեք ձեզ ու ձեր ընկերներին` հանդես գալու նոր առաջարկներով: Ստեղծեք «գաղափարների ֆորում», որտեղ կքննարկեք, կգնահատեք գաղափարները, կընտրեք լավագույներն ու գործի կդնեք:

3. Հասկացեք, որ ստեղծագործելու հազարավոր ուղիներ կան: Ընդունեք, որ կրեատիվությունը տարբեր ձևեր է ստանում: Դա չի նշանակում ապշեցնել գովազդային կարգախոսներով կամ նոր արտադրանքի գաղափարով: Կրեատիվությունը պետք է վերաբերի ամեն ինչին. գրասենյակը դարձնել ավելի արդյունավետ, ավելի շատ լույս ու էներգիա հաղորդել աշխատավայրին ու ոգեշնչել աշխատողներին: Պետք է բաց լինեք ու իրականացնեք ձեր ստեղծագործական պոտենցիալը բիզնեսի բոլոր ասպեկտներում:

4. Արվեստն օգտագործեք որպես կատալիզատոր: Այն ստիպում է ձեզ այլ կերպ մտածել, երբ նայում ես նկարին, լուսանկարին, քանդակին, երբ ֆիլմ ես դիտում, լսում ես երաժշտություն: Արվեստն օգնում է բացահայտել քո ու մյուսների ներքին ստեղծագործական պոտենցիալը: Արվեստն ընկերություն բերեք`կազմակերպելով լուսանկարների կամ տեղացի նկարիչների գործերի ցուցադրություն, այցելություններ պատկերասրահներ ու թանգարաններ:

5. Աղմուկն արգելեք: Աղմուկ բառը լատիներենից թարմանած նշանակում է սրտխառնոց, ինչը համապատասխանում է մեր օրերին, քանի որ հեղեղված ենք չափից շատ ինֆորմացիայով: Չափից շատ երևույթներ են գրավում ձեր ուշադրությունը, հետևաբար պետք է կարողանալ անջատվել ու մնալ սեփական տարածքում /ինքդ քեզ հետ/: Փորձեք լռությունը կիրառել ամեն օր և շուտով կզգաք ստեղծագործական ծաղկունք:

6. Հարցականի տակ դիր հին գաղափարներդ: Առաջ գնալու համար հաճախ պետք է դրանք անցյալում թողնել: Դա կարող է հանգեցնել մտածողության փոփոխությունների, ետ կվարժվեք գործեր կառավարելու ձեր ընդունած մեթոդներից: Ժամանակ առ ժամանակ դուք կարող եք կորուստներ ունենալ, պատրաստ եղեք ռիսկի դիմել: Թույլ տվեք ձեր ուղեղին հետքրքրվել, հետազոտել, սխալվել և ի վերջո դուք հաջողության կհասնեք:

7.Հեռու մնացեք միապաղաղությունից: Միջակությունն ու խավարը կսպանի ձեր ստեղծագործ միտքը: Ուրիշներից գովեստներ լսելու փոխարեն պատրաստ եղեք քայլել ձեր սեփական ճանապարհով: Դա չի նշանակում լինել նրանցից ավելի լավ: Դա խոսում է քո յուրահատկության, ռիսկի դիմելու պատրաստակամության մասին: Եթե ուզում եք բարգավաճել, պետք է վստահեք ձեր բնազդին: Առօրյա նպատակներին հասնելու համար համարձակ եղեք ընտրություններ կատարելիս:

Գրել կարծիք