Ֆրանսիական նորաձևության հայկական անունը

Ֆրանսիական նորաձևության հայկական անունը

Դիդիե Փարաքյան բրենդն ամբողջ աշխարհում է հայտնի: Ֆրանսահայ կուտուրյեի համար ամենագեղեցիկը հայուհիներն են:

Didier Parakian, DP:jeans, Carlopik. Ֆրանսիական շեշտադրությամբ երեք անունները հեշտությամբ արտաբերում են բոլոր մայրցամաքներում: Նորաձև կանայք հեովից հեոու նկատում են, գնահատում և ընտրում այս ապրանքանիշները: Սրանք ֆրանսիական նորաձևության հայկական անուններից մեկի` Դիդիե Փարաքյանի բրենդներն են: Կուտուրյեի աոաջին ապրանքանիշը Didier Parakian-ն էր, աոաջին բուտիկն էլ բացվեց Մարսելում: Ու լատինատառ հայկական ազգանունն աստիճանաբար մուտք գործեց ավելի քան 70 երկիր:

5, avenue de Hambourg, 13008 Marseille-France. Փարաքյանների հասցեն է: Երբ հայ ընտանիք է հայտնվում Մարսելում, նախևառաջ տանում են իրենց տուն, անպայման հյուրասիրում մեծ տատիկի բաղադրատոմսով թփով տոլմա, ապա ցույց տալիս իրենց բուտիկներն ու պատմում, թե երբ և ինչպես երիտասարդ քույր ու եղբայր Փարաքյանները բացեցին նորաձևության դռները:

6

Դիդիեն նորաձևության հանդեպ թուլությունը ձեռք է բերել մանկուց: Ծնողներն ունեին հագուստի բուտիկներ և տանն անընդհատ քննարկում էին նորաձևության աշխարհի նորությունները: Եվ երբ Փարաքյանը Տուլուզի Առևտրի դպրոցի վերջին կուրսում էր, ավարտական աշխատանքի թեման առանց վայրկյան անգամ տատանվելու ընտրեց հենց նորաձևությունը:

«Այդ ժամանակ ես մի քանի դեֆիլեներ կազմակերպեցի, ինձ աջակցեց ֆրանսահայ հայտնի ոճաբան Ալեն Մանուկյանը: Հավատում էի, որ մի օր անպայման իմ առջև բացվելու է նորաձևության ուղին: Իմ քույր Մառժոռիի հետ սկսեցինք փոքրիկ բիզնեսով և տարիներ անց ստեղծեցինք «Դիդիե Փարաքյան» ընկերությունը: Մարսելում էր, 1989 թվականին»:

5

3 տարբեր անուններ և 3 տարբեր ոճեր` DIDIER PARAKIAN, DP:jeans, CARLOPIK: Ազատ, սպորտային և ամենօրյա հագուստները մինչև 30 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներն ընտրում են DP:jeans-իg: 30-60 տարեկան կանանց համար Դիդիեն առաջարկում է DIDIER PARAKIAN կամ CARLOPIK ապրանքանիշները: CARLOPIK-ն ու
DP:jeans-ն ընկերության արտադրանքի պիտակների վրա հայտնվել են ավելի ուշ, բայց և այնպես դրանք էլ հայտնի ու սիրված անուններ են նորաձևության աշխարհում: Ինքնատիպ ու յուրահատուկ ոճով հագուստների ու աքսեսուարների վրա կարելի է նկատել տարբեր ազգերի մշակույթներից մի-մի դետալ: ճամփորդական ու ծովային (DP Beach), ամենօրյա ու երեկոյան, ազատ և էլեգանտ, վառ գույներով և ճաշակով, բայց միշտ կանացի ու հեռվից հեռու աչք շոյող հագուստները պահանջված են կանանց աշխարհում: Դիդիե Փարաքյանը միշտ օգնության է հասնում այն կանանց, ովքեր անընհատ շարժման մեջ են, սիրում են պարել, մասնակցել երեկույթների, ստիպված են շտապել գործնական հանդիպումների: Նրանց ինքնատիպ զգեստների շնորհիվ նույնիսկ ամենագայթակղիչ կանայք են դառնում անճանաչելի, առավել սեքսուալ և անդիմադրելի հմայիչ ոչ միայն ամուսնու, այլև շրջապատի տղամարդկանց համար: Գույների խաղը, կտորների բազմազանությունն ու բարձր որակն այս ընկերության ձեռագրի կարևոր շտրիխներն են: Հատկապես ֆրանսուհիներն իրենց նախընտրած բրենդների մեջ նախապատվությունը տալիս են Դիդիե Փարաքյանի անդիմադրելի ճաշակին: Այս ընկերությունը տարեցտարի մեծացնում է արտահանման ծավալը: Ֆրանսիայում բնակվող հայ կանանց հետաքրքրում է հատկապես Դիդիե Փարաքյանի հայկական հավաքածուն:

4«Անցյալ չունեցողը չի կարող ունենալ նաև ներկա: Ով չի ապրում նախնիների հիշողություններով, չի հպարտանում իր մշակութային պատկանելությամբ, նրան հասարկությունը չի ընդունի: Սրանք են Փարաքյան ընտանիքի սկզբունքները»,- պատմում է Դիդիեն:

Իր բոլոր հարցազրույցներում նա հպարտությամբ է խոսում իր արմատների մասին: Ազգանունը փոխելու մտադրություն երբեք չի ունեցել:

«Մեր հագուստները հիմնականում ձեռքի աշխատանք են և բնական գործվածքից»,- ավելացնում է Մառժոռի Փարաքյանը:

Փարաքյանների ճաշակին ամենաշատը վստահում են ֆրանսիացիները, ամերիկացիները, ռուսներն ու հայերը: Ֆրանսիացի հեռուստամեկնաբաններ Քրիստին Բրավոն, էվելին Թոմասը, Քրիստին Լաբողդը:

«Ափսոսում եմ, որ ես էլ չեմ կարող կրել հարմար այս հագուստները, քանի որ մենք կարում ենք միայն կանանց համար: Բայց երբ տղամարդկանց համար էլ արտադրենք, ես անպայման կկրեմ, խոստանում եմ»,- խոսքը ժպտալով ավարտում է Դիդիեն:

Այս բրենդի բազմաոճ ու բազմերանգ հագուստները ցուցադրված են երևանյան ճանաչված խանութներից մեկի ցուցափեղկերին:

«Մեր հագուստների խանութները վաղուց կան Մարոկկոյում, Թունիսում, Լիբանանում, Ռւկրաինայում, Արաբական Միացյալ էմիրություններում, Քուվեյթում, Իսպանիայում, Ռուսաստանում: Մենք երազում ենք ներկա լինել նան Հայաստանում: Ես հնարավոր եմ համարում հայրենիքում ևս ունենալ արտադրական ձեռնարկություն, որպեսզի պիտակների վրա «Made in France»-ից բացի հայտնվի նաև «Made in Armenia» նշումը»,- ոգևորված պատմում է Դիդիեն:

Աշխարհի տասնյակ երկրներում իր ճաշակը թելադրող դիզայների երազանքների կինը ոչ թե նրբիրան ու ճերմակամաշկ ֆրանսուհիներն են, այլ սևաչյա ու կրակոտ հայուհիները: Կանացի, անդիմադրելիորեն հմայիչ ու նորաձև հայուհի, սա է կնոջ իդեալը Դիդիեի համար: Ու Երբ խոսքը կանանց մասին է, նրա սև ու մեծ աչքերը սկսում են էլ ավելի փայլել:

1

«Հայ կինն առանձնանում է իր գեղեցկությամբ, կանացիությամբ ու վեհաշուք կեցվածքով: Աշխարհի որևէ այլ երկրում աղջիկներն այնքան կանացի չեն, որքան իմ հայրենիքում: Ինձ համար կանացիությունն ու իմ արմատները ոգեշնչման մշտական աղբյուրներ են: Ամեն անգամ ոտք դնելով Հայաստան՝ հիանում եմ հայուհիների գեղեցկությամբ: Երազում եմ, որ Հայաստանում էլ մի օր բացվի DIDIER PARAKIAN հագուստի սրահը 2008-ին»:

Լուսանկարները` Վահան Ստեփանյանի
newmag #04

Գրել կարծիք