Հավերժ երիտասարդ մնալու գաղտնիքը

Հավերժ երիտասարդ մնալու գաղտնիքը

Պարզ կանոններ, որոնք պահելով կարելի է երիտասարդ մնալ՝ առանց վիրահատական միջամտության:

sun1. Պաշտպանվեք` արևից: Առավել արդյունավետ են արևապաշտպան քսուքները, քան հակակնճիռային կրեմները: Օգտագործեք քսուքներ` ուլտրամանուշակագույն A և B ճառագայթների դեմ` 15-ից ոչ ցածր պաշտպանող ինդեքսով: Մի մտածեք, թե ցուրտ վայրում եք ապրում, և ամառը համեմատաբար շոգ չէ: Արևը բոլոր տեղերում էլ նույն կերպ է ազդում: Ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մաշկը ոչ միայն արևոտ, նույնիսկ ամպամած եղանակին:

 

sunglasses2. Աչքերը ևս պետք է պաշտպանել արևի ճառագայթներից: Վառ արևին աչքերը կկոցելը կնճիռներ է առաջացնում և խորացնում եղածները: Որակյալ ակնոց կրելը նախևառաջ կանխարգելում է կատարակտի առաջացումը:

 

 

no-smoking-wallpapers3. Մի ծխեք: Ծխելը երիտասարդության ամենագլխավոր թշնամիներից մեկն է: Այն բերում է խոր կնճիռների՝ վաղաժամ առաջացման, դեմքը չափից դուրս չոր և գունատ է դառնում: Ծխելը դանդաղեցնում է վերքերի լավացումը և ճնշում մաշկի բջիջների ինքնավերականգնման ունակությունը:

 

healthy-food14. Ճիշտ սննդակարգ: Սա կարող է լավացնել ձեր առողջական վիճակը և արտաքին տեսքը: Այս առումով բավական արդյունավետ է միջերկրածովյան դիետան` հարուստ բանջարեղենով, մրգերով, ձկնեղենով, ընդեղենով, ընկույզով և ձիթապտղով: Խուսափեք շաքարի և պարզ ածխաջրերի չափաքանակը չարաշահել: Դրանք բարձրացնում են արյան մեջ ինսուլինի և խոլեստերինի մակարդակը:

 

weight-loss5. Խուսափեք քաշի կտրուկ տատանումներից: Պարբերաբար գիրանալն ու նիհարելը թուլացնում են մաշկը և բացասաբար ազդում օրգանիզմի ինսուլինային զգայունության վրա:

 

 

peeling6. Մաշկի մաքրումը, պիլինգը, խոնավեցումն ու սնուցումը խիստ կարևոր են: Օգտագործեք հենց ձեր մաշկի տիպի համար նախատեսված կոսմետիկ միջոցներ: Մի քերծեք դեմքի մաշկը, դա զրկում է այն էլաստիկությունից, իսկ չափից դուրս ձգվածությունը կարող է կնճիռների առաջացման պատճառ դառնալ:

 

sleep7. Ժամանակին մտեք անկողին: Նորմալ քունը անհրաժեշտ է առողջության, թարմ գիտակցության և, իհարկե, գեղեցկության համար: Քնած ժամանակ մեր օրգանիզմն աշխատում է և առավելապես ակտիվ վերականգնվում հենց այդ ընթացքում: Աշխատեք քնել մեջքի վրա` պաշտպանելով դեմքը ճնշումներից և մեխանիկական կնճիռների առաջացումից:

 

stressed-guy8. Խուսափեք սթրեսներից: Դրանք բացասաբար են ազդում օրգանիզմի վրա: Սթրեսի դեմ պայքարելու լավագույն միջոցներից են յոգան, շնչառական վարժությունները, զբոսանքը` մաքուր օդում և սիրելի զբաղմունքը:

 

vitamin-c19. Ընդունեք լրացուցիչ վիտամիններ ու հանքային նյութեր: Հատկապես C և A վիտամինները հակաօքսիդանտների նման չեզոքացնում են ազատ ռադիկալներն ու նպաստում բջջի կենսագործունեությանը: Իսկ ազատ ռադիկալները ծերացման հիմնական պատճառներից են:

 

 

Gym10. Եվ վերջապես, ֆիզիկական վարժություններ կատարեք: Նույնիսկ չնչին թվացող ֆիզիկական ակտիվությունը` պարելը, յոգան և քայլքը, նպաստում են երիտասարդ մնալուն: Բջիջները հագենում են թթվածնով, իսկ թթվածինը լավագույն հակաօքսիդանտն է:

Գրել կարծիք