Google Chrome-ում դինոզավր է թաքնված. Ինչ անել երբ ինտերնետն անջատվում է

Google Chrome-ում դինոզավր է թաքնված. Ինչ անել երբ ինտերնետն անջատվում է

Երբ ինտերնետն անջատվում է, մի շտապեք նյարդայնանալ: Լիցքաթափվեք և խաղացեք Google Chrome-ի դինոզավրի հետ:

Ինտերնետի բացակայության դեպքում որևէ կայք բացելիս հայտնվում է պիքսելային դինոզավրը, որին կարելի է կառավարել «off line»: Խաղալու համար պետք է անջատել համակարգիչն ինտերնետից և Google Chrome-ով բացել ցանկացած կայք: Դինոզավրի հայտնվելուց հետո ստեղնաշարի վրա սեղմեք «space» կոճակը, և խաղը կսկսվի:

t-rex-3Թաքնված մինիխաղում տիրանոզավրը թռչկոտում է կակտուսների վրայով: Խաղն անվերջ «ռաներ» է, ավարտվում է այն ժամանակ, երբ խաղացողը պարտվում է, կամ էլ միանում է ինտերնետը: Էջի վերևի անկյունում պահպանվում է խաղացողի հավաքած առավելագույն միավորները:

2c1et-rex-chromeԴինոզավրի պատկերը Google Chrome-ում առաջին անգամ չէ օգտագործվում: Կենդանուն նկարել է դիզայներ Սեբաստիեն Գաբրիելը: Նա Chrome-ում էլի մի քանի աշխատանքներ ունի: Դիզայները անկեղծացել է և պատմել, որ այս աշխատանքը իր համար ամենահաճելի զբաղմունքներից է: Սա նաև միջոց է ինչ-որ ստեղծագործ բան հորինելու համար:

Google-ն իր ծառայություններում նման խաղեր տեղադրել է նաև նախկինում: Այս տարի ապրիլի 1-ին Google Maps-ի բազայի հիման վրա թողարկել էր խաղ՝ պակիմոններով: Մոբայլ օգտատերերը քարտեզում պետք է փնտրեին 150 ճապոնական տարօրինակ հրեշներին:

Գրել կարծիք