Որտեղի՞ց է իրականում գումարը և ո՞վ է ստում

Որտեղի՞ց է իրականում գումարը և ո՞վ է ստում

Զոհրաբ Հարոյանի լրագրողական հետաքրությունը. որքա՞ն գումար է ծախսվել Գավառի կենտրոնական հրապարակի վերակառուցման համար իրականում, և որքա՞ն է ներկայացնում Գավառի քաղաքապետարանը:

Գավառի քաղաքային բյուջեից հրապարակի վերակառուցման համար ոչ մի լումա չի տրամադրվել: Ամիսներ առաջ Արմնյուզի «ԳավառGate. որտե՞ղ են կորել միլիոնները`անհետացած գումարների փնտրտուքով. մաս 4» տեսանյութում Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր Բոշյանը այլ բան էր պնդում:

Այս հայտարարությունից հետո ոչ մի կերպ հնարավոր չեղավ գտնել Գավառի քաղաքային բյուջեն, քաղաքապետարանի կայքում տեղադրված չէր, իսկ  Տեղեկատվություն ստանալու հարցումները մնացին անպատասխան: Նույնիսկ հեռախոսով հարցման մասին տեղեկացնելը քաղաքապետարանը թողեց անպատասխան: Ստիպված դիմեցինք «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»՝  բյուջեի նախագիծը պահանջելու և ստանալու համար:  Ամիսներ անց քաղաքապետարանը հարցմանը պատասխանել է, որ քաղաքային բյուջեից հրապարակի նորոգման համար գումար չի ծախսվել:
harcman patasxan-page

Այսինքն՝  հրապարակի համար ծախսվել է միայն 20 միլիոն դրամ, որը տրամադրել է կառավարությունը, մինչդեռ քաղաքային իշխանություններն ամենուր հայտարարում են, թե հրապարակի նորոգման համար են ծախսում բյուջեն և չեն հասցնում, օրինակ, Հացառատ թաղամասի մանկապարտեզներն ու փողոցները նորոգել:

gavar3

Մայիսին «Արմնյուզ» հեռուստաընկերությունը հետաքննություն էր արել և Գավառի հրապարակի վերակառուցման վերաբերյալ մի շարք չարաշահումներ բացահայտել: Պարզվել էր, որ անհետացել էին հրապարակի ծառերը և հայտնվել քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին պատկանող ռեստորանի բակում: Բացի այդ,  պարզվել էր, որ հրապարակի նորոգման համար  2008 թվականի բյուջեով նախատեսված էր եղել 40 միլիոն դրամ, բայց դրանից 4 տարի անց սկսվել էր վերակառուցումը, որի համար 20 միլիոն դրամ տրամադրել էր կառավարությունը, այնինչ, փոխքաղաքապետը պնդում էր, որ 20 միլիոն էլ քաղաքային բյուջեն էր տրամադրել:

Գրել կարծիք