Դիվանագետ երգահան Գրիբոյեդովը

Դիվանագետ երգահան Գրիբոյեդովը

Դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը ռուսական առաջին վալսի հեղինակն է:

Ռուս դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը մեզ դեռ դպրոցից հայտնի է առավելապես իր հայանպաստ գործունեությամբ, Թուրքմենչայի պայմանագրով և, իհարկե, «Խելքից պատուհաս» պիեսով, որը հատվածաբար անգիր էինք անում ռուսերենի դասին։ Գրիբոյեդովի տաղանդը, սակայն, այդքանով չէր սահմանափակվում. նա նաև երգահան էր:
sunk
Սակավաթիվ ստեղծագործությունների հեղինակ է, որոնք առանձնանում են լակոնիկությամբ ու գեղեցկությամբ։ Նրա «Մի մինորը» համարվում է ռուսական առաջին վալսը, որը գրավոր հասել է մեզ։ 1 րոպե 20 վայրկյան, իրոք, կարճ է նման գեղեցիկ ստեղծագործության համար։ Բայց «repeat» կոճակը կա ու կա։

Գրել կարծիք