Զենք ձեռք բերելու և խնամելու կանոնները

Զենք ձեռք բերելու և խնամելու կանոնները

Որսորդական դանակը ևս համարվում է սառը զենք և այն կրելու համար պետք է թույլտվություն ստանալ:

Ինչպես խնամել զենքը

Գազային զենքն, ինչպես և զենքի յուրաքանչյուր նմուշ, պահանջում է հետևողական խնամք: Աշխատեք ամուր չսեղմել, չծռել այն: Եթե նոր եք ձեռք բերել և վստահ չեք, որ կարող եք ճիշտ հավաքել մասերը, մի’ հավաքեք: Դիմեք համապատասխան մասնագետի:
Եթե գործածել եք զենքը (կրակել եք թեկուզ 1 անգամ), տուն գալով՝ մի ծուլացեք մաքրել այն: Փողը մաքրեք սպիրտ պարունակող որևէ հեղուկով, որպեսզի վերացնեք գազի և վառոդի մնացուկները: Զենքը մաքրելուց առաջ համոզվեք, որ այն լիցքավորված չէ, այսինքն` մեջը փամփուշտ չկա, քանի որ ինքնակրակման վտանգ կա: Սպիրտով թրջելուց հետո չորացրեք զենքի բոլոր մասերը, հավաքեք ատրճանակը և յուղեք այն: Եթե անգամ չեք օգտվում Ձեր զենքից, կես տարին մեկ անպայման մաքրեք և յուղեք այն: Այդ դեպքում զենքը կծառայի երկար և կլինի անվտանգ:

gun

Ո՞ւմ դիմել, եթե ցանկանում եք ձեռք բերել ինքնապաշտպանական զենք

Թուլտվություն ստանալու համար պետք է դիմել ՀՀ Ոստիկանություն: Զենքը պարտադիր գրանցվում է տվյալ անձի անունով: Իսկ եթե ցանկանում եք ձեռք բերել, օրինակ, որսորդական դանակ, պետք է իմանաք, որ որսորդական դանակը համարվում է սառը զենք: Այն կրելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է լինել Որսորդական միության անդամ, իսկ դանակն էլ պետք է գրանցված լինի Ձեր անվամբ: Սակայն միշտ հիշեք, ձեռք բերած զենքը պետք է կիրառեք միմիայն ինքնապաշտպանության նպատակով:

Ինչպես կրել զենքը

Կաշվե ամրագոտին տաբատի վերևում, աջ ձեռքի կողմից կրելն ամենաընդունելի տարբերակներից է զենք կրողների մեծ մասի համար: Այս դիրքով պահված ատրճանակը հնարավոր է պատյանից հանել բավական արագ: Բացի այդ, այն քողարկվում է վերնահագուստի տակ և մնում է շրջապատի համար աննկատ: Պետք չէ զենքը կրել անմիջականորեն կողոսկրի աջ մասում: Ցանկալի է, որ այն ամրացված լինի կոնքի ետևում` առավել աննկատ մնալու համար:
Արգելվում է որևէ տեսակի զենքով (թեկուզ չերևացող) մտնել եկեղեցի, դպրոց, թատրոն: Սա բարոյական արգելք է, և չի վերաբերում միայն սրիկաներին:

gun-shooting

Ի՞նչ է պահանջում օրենսդրությունը

Հատված ՀՀ Քրեկան օրենսգրքի 235-րդ հոդվածից

ԱՊՕՐԻՆԻ ԿԵՐՊՈՎ ԶԵՆՔ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԿԱՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ԻՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ, ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԿԱՄ ԿՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

4. Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ առանց դրա:

Հեղինակ` Հայկ Բլբուլյան
newmag #03

Գրել կարծիք