Գեղեցիկ կազմվածք ունենալու վարժություններ

Գեղեցիկ կազմվածք ունենալու վարժություններ

Պարզապես կամք դրսևորեք և երեկոյան դուրս եկեք վազելու, կարող եք նաև հեծանիվ վարել:

jump-rope-redՊարանով ցատկեք
Այս վարժության շնորհիվ  ավելի շատ կալորիաներ են այրվում, քան   այլ վարժությունների ժամանակ: Մարմնի բոլորը մկանները  միաժամանակ աշխատում են: Մաքսիմալ քանակությամբ կալորիաներ այրելու համար կարելի է ցատկել կքանստած

 

 

front-computerԿքանստումները ոժեղացնում են մկանները
Տարածված տեսակետ կա, թե  կքանստումները միայն ոտքերի մկաններն են ուժեղացնում, բայց իրականում այս վարժությունը օգտակար է ողջ մարմնի համար: Առավելապես  անհրաժեշտ է  նստակյաց կյանք վարող և  ամբողջ օրը համակարգչի առջև անցկացնող մարդկանց համար:  Ժամանակ առ ժամանակ ընդհատեք  աշխատանքը և մի քանի կքանստում արեք: Դա կարգավորում է արյան շրջանառությունը:

jim«Հրում» վարժությունը միայն տղամարդկանց համար չէ
Այս վարժությունը քչերն են  կարողանում անել: Օգտակար է   մարմնի բոլոր հյուսվածքների ու մկանների  համար: Հրում անելու տարբեր ձևեր կան: Դրանցից  յուրաքանչյուրը տարբեր մկաններ է զարգացնում:

 

 

RunningԱնթերի կազմվածքի գրավականը վազքն է
Վազքը  ոչ միայն օգնում է նիհարել, այլև  օգտակար է առողջության համար: Սակայն հիշեք, առավոտյան վազքը օգտակար ու ցանկալի չէ,  քանի որ օրգանիզմը և  սիրտը քնից հետո պատրաստ չեն նման փորձությունների: Գերադասելի է վազել  օրվա  ընթացքում  կամ երեկոյան:

 

how_to_start_cycling_in_5_stepsՀեծանիվ հայտնաբերել պետք չէ, պետք է միայն վարել
Հեծանիվ վարելը օգնում  է շատ  կալորիաներ այրել և գեղեցկացնել ու պնդացնել ոտքերը: Այս վարժությունը նաև ձեւափոխում է ձեռքերը, պնդացնում  պարանոցի և  մեջքի մկանները ու օգնում է ավելորդ քաշից ազատվել: Ինչպես և վազքի դեպքում, արագ հեծանվավազքը ավելի նախընտրելի է երեկոյան ժամերին:

Գրել կարծիք