Հավելվածներ, որոնք կօգնեն Halloween-ն ավելի տոնական դարձնել

Հավելվածներ, որոնք կօգնեն Halloween-ն ավելի տոնական դարձնել

Հելոուինը տեղափոխեք սմարթֆոններ: newmag-ը ներկայացնում է QR կոդեր, որոնց օգնությամբ կարող եք ձեռք բերել հավելվածները:

Հոկտեմբերի 31-ին դդմային տոնն է`Halloween-ը: Միացյալ նահանգներում հավատում են, որ այդ օրը մահացածների հոգիները վերադառնում են իրենց տները: Մարդիկ վախենալու կերպար են ընդունում և կազմակերպում դիմակահանդեսներ: Վերջին տարիներին դդմային տոնին են միացել նաև հայերը: Ներկայացնում ենք 6 հավելված, որոնք կօգնեն Halloween-ն ավելի տոնական դարձնել:

Scare PrankScare Prank, Android, անվճար է

Հելոուինյան կատակ-խաղ, որով կարող եք շոկի մեջ գցել յուրաքանչյուրի: Scare Prank-ը առաջին հայացքից սովորական խաղ է, որն առաջարկում է պարզ գործողություններ: Բայց խաղով տարված օգտատիրոջը անսպասելիորեն վախեցնում է հելոուինյան վհուկը, որը հանկարծակի հայտվում է էկրանին, համապատասխան ձայնային ուղեկցությամբ: Շատ օգտատերեր այս հավելվածի պատճատով կոտրել են իրենց սմարթֆոնները` վախից գաջեթը նետելով հատակին:

 

 

Zombiewood-site_linkZombiewood, iOS, Android` անվճար է, գործում է ներքին գնումների համակարգ

Լոս Անջելեսը` հոլիվուդյան աստղերով հարուստ քաղաքը գրավել են զոմբիները: Ամեն քայալփոխի՝ միայն կենդանի դիակներ են: Այսպիսին է Gameloft ընկերության Halloween-ին նվիրված Zombiewood խաղը: Գեյմերն այստեղ պետք է քաղաքն ազատի քաոսից և զոմբիների տեղատարափից: Dual-stick շութերում կա խաղային 10 ռեժիմ: Հավելվածը անվճար է, բայց գործում է ներքին գնումների համակարգ:

 

Bubble_Blast_HalloweenBubble Blast: Halloween, android, iOS, անվճար է

Գլուխկոտրուկ` Հելոուինի կերպարներով: Magma Mobile ընկերության Bubble Blast: Halloween խաղում հարկավոր է սահմանված քանակի հպումներով պայթեցնել էկրանին հայտնված բոլոր կերպարները: Կերպարները պայթելով` 4 կողմ են արտանետում մասնիկներ, որոնք դիպչելով այլ կերպարների պայթեցնում ու մասնիկներ են արտանետում: Այդպես շղթայական ռեակցիայի սկզբունքով հարկավոր է պայթեցնել բոլոր կերպարները: Խաղում կա ավելի քան 4000 մակարդակ, որոնք ուղեկցվում են տոնին համապատասխան երաժշտությամբ:

 

pumpkin_facePumpkin Face, iOS, անվճար է, գործում է ներքին գնումների համակարգ

Սարսափազդու, բայց Հելոուինին համապատասխան ավատարներ կօգնի ստեղծել Pumpkin Face հավելվածը: Էկրանին հայտնվում է մաքուր դդում, օգտատերերը կարող են սեփական մտահաղացմամբ նախշեր փորագրել կամ ընտրել պատրաստի շաբլոններից: Դեկորներից անվճար են միայն առաջին 4-ը, մնացածն արժեն 49 սենթ:

 

 

spooky-booth-100-scary-facesSpooky Booth 100% scary faces, iOS, անվճար է

Ի՞նչ կերպարով ներկայանալ Հելոուինին` վհո՞ւկ, հեքիաթային հերո՞ս, թե՞ մուլտային կերպար: Այս հարցում կօգնի Spooky Booth 100% scary faces հավելվածը: Օգտատերը պետք է հավելավծում տեղադրի իր դիմանկարը և սարսափազդու էֆեկտներով իրեն վերածի վախենալու հրեշի: Դեմքը փոփոխելու համար կան տասնյակ եղանակներ:

 

 

 

recipesԲաղադրատոմսեր դդումից, Android, անվճար է

Հելոուինի դդումը որպես դիմակ օգտագործելուց հետո, այն կարելի է արդյունավետ օգտագործել ուտեստներում: Վիտամիններով հարուստ բանջարեղենից կարելի է պատրաստել շիլաներ, սուպեր ու անգամ մուրաբա: Ռուսական «Նազարկո» ընկերությունը հավաքել է դդումով պատրաստվող 60 հետաքրքիր ուտեստ և ներկայացրել դրանք «Բաղադրատոմսեր դդումից» անվճար հավելվածում: Դրանք բաժանված են ըստ տեսակների՝ նախուտեստներ, տաք ուտեստներ, քաղցրեղեն, պատրաստման ընթացքն էլ ներկայացվում է լուսանկարներով:

Գրել կարծիք