Չհիվանդանալու կանոնները

Չհիվանդանալու կանոնները

Առողջ մնալու համար, առաջին հերթին, պետք է պարզել հիվանդալու պատճառները:

Ձմռանը մեկ ամիս ու մի քանի օր է մնացել: Ցուրտ օրերի հետ վերադառնում են գրիպն ու հարբուխը, մրսածությունը: Թվում է, թե արդեն անգիր գիտենք` ինչ պետք է անել չհիվանդանալու համար. տաք հագնվել, շատ թեյ խմել ` կիտրոնով: Գիտենք, բայց հիանդանում ենք` բարձր ջերմություն, թուլություն, հազ եւ դժվարացած շնչառություն: Շատերս արդեն համակերպվել ենք մտքի հետ, որ տարեկան ամենաքիչը երկու անգամ ջերմությամբ ու հարբուխով պետք է պառկենք: Բայց ամեն ինչ կարող է այլ կերպ դասավորվել, եթե մենք ՍՈՎՈՐԵՆՔ ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼ: Դրա համար նախ պետք է հասկանանք ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ:

gestion-stress-au-travail1. ՍԹՐԵՍ

Վիճակագրությունը ցույց է տվել, որ ժամանակավոր անաշխատունակության ամենաշատ թերթիկները գործատուները ստանում են երկուշաբթի օրերին, ամենաքիչը` ուրբաթ: Դա բացատրվում է սթրեսով, որ ապրում են մարդիկ` առաջիկա ծանր աշխատանքային շաբաթվա առիթով եւ այն դրական էմոցիաներով, որ ունենում են հանգստյան օրերից առաջ: Երկուշաբթիների կրկնվող սթրեսն, ի վերջո, հիվանդանալու պատճառ է դառնում:

2. ՆԵՐՔԻՆ ԲՈՂՈՔ

Երբ աշխատանքը հոգնեցրել է, եւ այլեւս անհնար է թվում առավոտյան դժկամորեն գործատեղ հասնել, բայց արձակուրդին դեռ շատ ժամանակ կա, միակ ելքը ենթագիտակցորեն օդորակիչի տակ կանգնելն է, միջանցիկ քամով զովանալը եւ….հիվանդանալը:

3. ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

Ցանկալի է, որ շրջապատի մարդիկ հետաքրքրվեն մեր վիճակով, նարինջ ու թուրինջ առաջարկեն, չուշացնեն Կոլդրեքսի հերթական բաժակը: Դա բոլորին է հաճելի, բայց ոչ այլ ինչ է, քան պատրանք ու շահարկման ճանապարհ:

cold4. ՈՒԺԵՂ ՑՈՒՐՏ

Սա այն ցուրտն է, որից դողում են բոլոր բջիջները` առանձին-առանձին, եւ միակ ցանկությունն այդ ժամանակ, որ ունենում ենք, անհապաղ տաքանալն է:

5. ԹԵԹԵՎ ՑՈՒՐՏ

Վառ օրինակ` աննկատ միջանցիկ քամի կամ դավաճան օդորակիչ, որ դանդաղ, բայց կայուն խլում են առողջությունը: Սա ամենավտանգավոր ցուրտն է:

ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ

1. Աշխատավայրում սթրեսի դեմ կարելի է պայքարել կամ վերաբերմունքի փոփոխությամբ, ամեն ինչ սրտին մոտ չընդունելով, կամ պարզապես փոխելով այն:

happy-at-work2. Ներքին բողոքի դեպքում կարելի է հիմնավորումներ եւ մոտիվացիաներ գտնել` աշխատանքի գնալու համար, կամ, ինչպես նախորդ տարբերակում, փոխել աշխատանքը, զբաղվել ավելի հաճելի գործով: Եթե պարզապես ձանձրույթ է միօրինակությունից, կօգնի մի քանի օրով արձակուրդը` ճամփորդություն, հաճելի եւ հետաքրքիր մարդիկ, թարմ զգացողություններ:

3. Անուշադրության կենտրոնից դուրս գալու եւ ավելորդ տանջանքներից խուսափելու համար արդյունավետ է երեկոն ընկերների հետ անցկացնելու տարբերակը: Դա քիչ ժամանակ ծախսելով սոցիալական շփման անհրաժեշտ չափաբաժինը ստանալու լավագույն ձեւերից է: Որքան հաճախ դուրս գանք մարդամեջ, այնքան քիչ «կցանկանանք» հիվանդանալ: Իսկ եթե հանկարծ սիրահարվենք, ամեն ինչ ավելի գունեղ կլինի:

4. Ուժեղ ցրտին ավելի հեշտ է դիմակայել, որովհետեւ այն նկատելի է, «ազնվորեն» զգացնել է տալիս իրեն: Եվ երբ «զրնգում են» մեր ատամները, համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում տաքանալու համար, կամ ել դիմանալու` կամային որոշում ենք ընդունում: Հենց սա է ուժեղ ցրտին դիմանալու գաղտնիքը:

cold-winter5. Թեթեւ ցուրտն, ասում են, նման է թույլ կրակի վրա դանդաղ եփվող գորտի: Սա ցրտի ամենաանվստահելի ու վտանգավոր տեսակն է, որին դիմակայելու համար պետք է գիտակցական մոտեցում ցուցաբերել, լավ ճանաչել սեփական օրգանիզմը , խուսափել անգամ թեթեւակի միջանցիկ քամուց, հագնվել տաք, լավ ծածկվել քնելուց: Պետք չէ հերոսություն անել` մտածելով, որ թեթեւակի քամին ոչինչ չի կարող անել: Պաշտպանվելով թեթեւ ցրտից` 50 տոկոս կրճատում ենք հիվանդանալու հավանականությունը:

ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱՆ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ

Ավելի հեշտ է չհիվանդանալը, եթե պարբերաբար կատարենք մի քանի պարզ, բայց արդյունավետ գործողություն.

1. Պահպանել հավասարակշռություն` ամեն առավոտ լոգանքի վերջում 5 րոպե սառը ցնցուղ ընդունելով: Սա կարող է հրաշքներ գործել:

2. Հագնվել ճիշտ` ուշադրության կենտրոնում պահելով հատկապես ռիսկային գոտիները` մեջքը, կուրծքը եւ կոկորդը:

3. Քնել, հիշելով, որ կանոնավոր չքնելու դեպքում իջնում է իմունիտետն ու վատանում ինքնազգացողությունը:

4. Խմել տաք ըմպելիք, կարեւոր չէ` թեյ, սուրճ, թե կոմպոտ: Կարեւորն այն է, որ օրգանիզմը կզգա իր նկատմամբ հոգատրությունը եւ կկարողանա կոնտրաստի միջոցով ճիշտ զգալ ցրտի աղբյուրը:

5. Տաք ցնցուղ ընդունել` անկախ մրսելու զգացողությունից: Մեջքն ու կոկորդը տաք պահելը երբեք վնաս չի տալիս:

Գրել կարծիք