Ուր գնալ week-end-ին. Հեմինգուեյ փաբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուր գնալ week-end-ին. Հեմինգուեյ փաբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վայելեք հանգիստն ու չմոռանաք «check in» լինել: Ամենագրական երեկոները Կասկադի հարևանությամբ են: NewMag-ն անցնում է Երևանի ժամանցի վայրերով:

Սեղմ, ազդեցիկ ու պատկերավոր, պարզ, բայց և խորը: Գրականագետներն այսպես են հիշում Էռնեստ Հեմինգուեյին: Ժամանցի սիրահարներն այդպես ճանաչում են, երբ Կասկադ են իջնում:

heminguey02

pubԹամանյանի արձանի կողքին գրողի անունը կրողը փաբն է՝ ամենագրական կենցաղով: Մարդիկ ներսում կարդում են, դիզայնն է տրամադրող՝ ռետրո ոճի: Սենդվիչներ ու թեթև ուտեստներ կան, բայց այցելուներն առաջինը նայում են խմիչքին: Հեմինգուեյին կարելի է նաև այստեղ հիշել ու հիշեցնել մարդկանց check in-ով:

heminguey01

Փաբը հիմնվել է 2012 թվականին և երևանյան երիտասարդության ամենասիրելի վայրերից: Ներքևում ծանոթացեք ճաշացանկի գներին ու դիտեք վիդեոն:  Բարի ժամանց:

pub-menu (1)

Գրել կարծիք