Սկանդալների անատոմիա. Հերմինե Նաղդալյանի վերելքն ու անկումը

Սկանդալների անատոմիա. Հերմինե Նաղդալյանի վերելքն ու անկումը

ԱԺ փոխնախագահը բացառիկ կենսագրություն ունի. այն, ինչ արգելված է տղամարդկանց, ներվում է հենց նրան:

Վերելք. Փաստեր

  • Հերմինե Նաղդալյանը պատգամավոր է խորհրդարանի վերջին 5 գումարումներում:
  • Մինչև այդ եղել է ՀՀ ձեռներեցների միության նախագահ:
  • ՉԻ դադարել զբաղվել ձեռներեցությամբ, չի բարձրաձայնել, բայց չի էլ թաքցրել:
  • Հայտնի է նրանով, որ 6 ժամանոց նիստի ընթացքում ամեն ընդմիջումից առաջ զգեստափոխվում է
  • Պայքարեց և հասավ ԱԺ գործուղումների ռեկորդային կատարողականի:hermin

Սկանդալ N1. Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավարի պաշտոնում

ԱԺ պատվիրակությունը ԵԽԽՎ-ից ինչ վերադարձել է, Հերմինե Նաղդալյանի ձայնը չի լսվել: Պատվիրակության ղեկավարի հետքը չի կորել` Վրաստանում է: Այդ կերպ կարող է մի քանի օր ուշ լսել հարցը` ինչպե՞ս ստացվեց, որ չկարողացան ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում կանխել, լավ, գոնե անվանափոխել հակահայկական բանաձևի ընդունումը. «Բռնությունների ահագնացումը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում»: Հերմինե Նաղդալյան-բաժանորդն, ինչպես միշտ, անհասանելի տարածքում է և չի պարզաբանում` ինչու են ԵԽԽՎ-ում անջատել իր խոսափողը: Այդ ի՞նչ պիտի արած կամ ասած լինեն, որ նույնիսկ հայերեն թարգմանությունը դադարեցվի: Եվ ինչպես ստացվեց, որ ամբողջ պատվիրակությանը դուրս են հրավիրել նիստերի դահլիճից:

Սկանդալ N2. Նաղդալյան. Հայ-ռուսական միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահի պաշտոնում

Մի օր Հայ-ռուսական միջխորհրդարանական բարեկամական խմբի նիստում… ԱԺ գրադարան… ԱԺ-ին մոտենում է Դմիտրի Կիսիլյովի մեքենան` մինչև գլխավոր մուտք, հատուկ հյուրերի ճանապարհով, Համերով: Քննարկումը ռուսերենով է, օրեսդիրն իր իսկ ընդունած օրենքն է խախտում: Դա զարմանքի առաջին փուլն էր: Շարունակությունը սկանդալի ալիք է. Կիսիլյովը սկսում է ռուսաց լեզվի իմացության դասեր տալ հայ պատգամավորներին: Տեղեկացնում է, որ մինչև այդ էլ հայ տաքսիստների լեզվական իմացությունն է ստուգել ու առաջարկում է ռուսական դպրոցներ բացել: Բարեկամական խմբի նախագահ Նաղդալյանը քննարկումը չի ընդհատում, զրուցակցին չի ուղղում: Փոխարենը իրեն քննադատող լրագրողներին է ցույց տալիս ձայնային տվյալներն ու պնդում` «Ես չեմ լռել»:

Սկանդալ N3. ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Էթիկայի հանձնաժողովում այդ անուն-ազգանունը նորություն չէ: Հերմինե Նաղդալյանի գործը քննում էին հղի լրագրողի դիմումի հիման վրա: Դռնփակ: Լրագրողը պարզապես մեկ հարց է ուղղել Նաղդալյանին` բիզնեսների մասին: Պատասխանի փոխարեն լրագրողը մեկ բառ է լսել կին-պաշտոնյայից` «Անգրագետ»:

Սկանդալ N4. Բիզնես-woman

Սա ամենահարուստ հատվածն է: Հերմինե Նաղդալյանի փողերը լրագրողներն անընդհատ են հաշվում: Կին պատգամավորներից ամենահարուստը հենց նա է: Դեռ 2009-ին 824 միլիոն դրամի և մոտ կես միլիոն դոլարի եկամուտ է ունեցել: Մամուլի տվյալով` Նաղդալյանին ու նրա ամուսնուն` Հարկային ոլորտում հայտնի Դավիթ Բեգլարյանին են պատկանում Սյունիքի մի շարք ձեռնարկություններ ու օբյեկտներ: Հերմինե Նաղդալյանը դա, որպես կանոն, հերքում է: Բայց Սիսիանում նրա մասին տասնյակ անեկդոտներ կան ու մականուն` Սիսիանի հարս: Ասում են` մի Սիսիան, մի Նաղդալյան:

Սկանդալ N5.  Ընտանեկան խաբեություն ընտանիքների համար 

Նաղդալյան-Բեգլարյան զույգը քանի տարի է` Նորաշեն 2007-ի սկանդալից դուրս չի գալիս: Դա մի կոոպերատիվի աղմկահարույց պատմություն է: Քաղաքացիները բնակարանի ձեռքբերման պայմանագիր են կնքել, որ նորակառույցում տուն ունենան, բայց…բնակարանները միաժամանակ վաճառվել են ուրիշների` հիմնականում պատգամավորների ու պաշտոնյաների:

Գրել կարծիք