Ինչպես պատրաստել խոհանոցում պլանշետի կամ սմարթֆոնի օգնությամբ, բայց չվնասել այն

Ինչպես պատրաստել խոհանոցում պլանշետի կամ սմարթֆոնի օգնությամբ, բայց չվնասել այն

Ժամանակակից մարդու խոհանոցային օգնականը վաղուց արդեն բաղադրատոմսերի գիրքը չէ:

iսարքը` iPad-ը կամ iPhone-ը կհուշի չափաբաժինները` Բեշամել սոուս, Լազանյա կամ էլ ժուլիեն պատրաստելու համար: Ինչպես պատրաստելիս չվնասել iսարքը և 3 հավելված գուրմանների համար:

Անջատեք ipad-ի ինքնաբլոկավորումը

Բաղադրատոմսը կարդալիս ամեն անգամ սարքը բլոկավորումից չհանելու համար պետք է մուտք գործել կարգավորումներ` General, հետո՝ Auto-Lock, այնտեղից էլ ընտրել բլոկավորման ինտերվալը` «Never»: Ինքնաբլոկավորումը կանջատվի:

cooking-with-stand

Պաշտպանեք սարքը արտաքին գործոններից

Սոուսի մնացորդները և բուսական յուղի հետքերը էկրանին չհայտնվելու համար սարքը պետք է պաշտպանել արտաքին ազդեցությունից: Կա պարզ եղանակ. հասարակ պոլիէթիլային տոպրակով ծածկեք էկրանը` չմոռանալով մի քանի անցք թողնել մատով կառավարելու համար:

cover poli

Գաջեթը տեղադրեք հարմար դիրքով

Եթե iսարքը հարմար դիրքով տեղադրելու համար համապատասխան աքսեսուար չունեք, կարող է օգնել հասարակ նարինջը:

orange

Երբեք մի օգտագործեք ipad-ը` բաջարեղենները կտրատելու համար 🙂

ipad-cutting-board

Խնձորը կկերակրի՝ iOS հավելվածներ

Allrecipies Dinner Spinnernk

Առաջատար խոհարարների բացառիկ բաղադրատոմսերը Allrecipies-ում է: Հավելվածի առանձնահատկությունը փնտրելու հնարավորությունն է: Պատրաստելիս մարդը հաճախ սահմանափակված է լինում ժամանակով, ռեսուրսներով և ձեռքի տակ եղած մթերքներով: Ուտեստներ կարելի է որոնել ոչ միայն բաղադրամասերով, այլև պատրաստման ընթացքով և տևողությամբ: Հավելվածի վճարովի Pro-տարբերակում կան տոնական բաղադրատոմսեր ու տարբեր ազգային ուտեստներ: Հավելվածը միայն անգլերեն է:

Բաղադրատոմսեր Bon Appetit

nk2Աշխարհի առաջին դեմքերի համար պատրաստող շեֆ խոհարարներին միավորել է Bon Appetit-ը: Նույնիսկ խոհարարությունից հեռու մարդը այս հավելվածի օգնությամբ կկարողանա պատրաստել ինչ-որ առանձնահատուկ ուտեստ: Կան շուրջ 1000 բաղադրատոմսեր: Bon Appetit-ն ունի գրքի տեսք, տպավորություն է ստեղծվում՝ կարծես օգտատիրոջ ձեռքում ռեստորանի մենյու է, որը ցույց է տալիս նաև պատրաստման եղանակը: Բաղադրատոմսերը դասակարգված են` նախաճաշ, աղցաններ, տաք ուտեստներ, աղանդեր, ըմպելիքներ, սոուսներ:

Belonika’s Recipesnk3

«Բելոնիկայի բաղադրատոմսեր» հավելվածի առանձնահատկությունը գնումների ցուցակն է: Ուտեստը ուսումնասիրելուց հետո կարելի է մեկ հպումով ընտրել բոլոր բացակայող բաղադրիչները և ներառել ցուցակում: Իսկ արդեն խանութում, գնելուց հետո հերթով ջնջել: Բաղադրատոմսերը պարզ են գրված, դրանց հետևելով կարելի է մեկ անգամից պատրաստել:

Գրել կարծիք