iPhone 6  թե՞ iPhone 6 Plus.  4 փաստ iPhone 6 Plus-ի մասին

iPhone 6 թե՞ iPhone 6 Plus. 4 փաստ iPhone 6 Plus-ի մասին

Չեք կողմնորոշվում գնել iPhone 6, թե՞ iPhone 6 Plus: Մի շտապեք, newmag-ն առաջարկում է ծանոթանալ նոր սմարթֆոնին:

iPhone-ի վեցերորդ սերնդի համաշխարհային ցուցադրությունից հետո կարճ ժամանակ անց սմարթֆոնները հայտնվեցին նաև հայկական շուկայում: Վաճառողները և՛ անհատներ են, և՛ մասնագիտացված խանութներ, և՛ տարբեր կազմակերպություններ: Անհամբերները չսպասեցին Հայաստանում սմարթֆոնների պաշտոնական վաճառքի մեկնարին: Չեք կողմնորոշվում գնել iPhone 6, թե՞ iPhone 6 Plus: Ներկայացնում ենք 4 փաստ 5,5 դյույմանոց iPhone 6 Plus-ի մասին:

Մեծ էկրանը պարտադրող է

Երբ առաջին անգամ ձեռքի (ավելի ճիշտ ձեռքերի) մեջ եք վերցնում iPhone 6 Plus-ը, այն թվում է անհավանական մեծ, հատկապես երբ անցումը iPhone 4s-ից կամ iPhone 5-ից է: Բայց մի քանի օրից անհարմարությունը անհետանում է, միջին չափի սմարթֆոնն էլ թվում է չափազանց փոքր: Ուստի` վաղ, թե ուշ կվերադառնաք մեծ էկրանի:

Մոռացեք iPad-ի մասին

iPhone 6 Plus-ից հետո պլանշետը դառնում է անպետք իր: 5,5 դյույմը հեռու է 9,7 դյույմ լինելուց, բայց մարդիկ նախընտրում են իրենց գրպանում ունենալ մեկ սարք, հատկապես երբ խոսքը նման չափի մասին է: iPhone 6 Plus թաբլեթը փոխարինում է և՛ սմարթֆոնին, և՛ պլանշետին:

Պետք է պաշտպանիչ պատյան

Մեծ չափի պատճառով iPhone 6 Plus-ը դժվար է պահել ձեռքում, այդ պատճառով այն կարող է ընկնել ամենաանհարմար պահին: Apple-ը կլորացրել է սմարթֆոնի ծայրերը, կողքի վրա ընկնելու դեպքում էկրանի լուրջ վնասվելու հավանականությունը 90% է: Այս դեպքում պատյանը ոչ թե գեղեցկություն է, այլ անհրաժեշտություն:

iOS 8 և iOS 8.1-ը հեռու են կատարելությունից

iPhone 6 Plus-ի շատ օգտատերեր բողոքում են սարքի ինքնուրույն անջատվելու և միանալու թերությունից, հավելվածների ջնջվելու խնդրից: Պատճառը iOS 8-ն ու թարմացված 8.1 տարբերակն է, ինչը դեռևս հեռու է իդեալականից: Պետք է սպասել նոր թարմացման, որտեղ բագերը՝ թերությունները, շտկված կլինեն:

Գրել կարծիք