Հայերեն անվճար 3 ստեղնաշար` iPhone և iPad սարքերի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայերեն անվճար 3 ստեղնաշար` iPhone և iPad սարքերի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջապես iOS 8-ը հնարավորություն տվեց խնձորային սարքերում ունենալ մեսրոպատառ հայերեն:

Ծրագրավորողերը կարողացան նոր ՕՀ-ի համար ստեղծել կողմնակի ստեղնաշարեր: Ներկայացնում ենք անվճար 3 հայերեն ստեղնաշար Apple-ի iOS 8-ի համար:

Hayeren

hayeren«Հայերեն» անվճար հավելվածը դարձել է App Store-ում նոյեմբերին ամենաշատ ներբեռնվածը: Ստեղնաշարն ունի Armenian Phonetic շարվածք, տառերը հիմնականում համընկնում են լատինատառի հետ, ինչը աշխատանքն ավելի դյուրին է դարձնում: Հայկական տառերի մեծ թվի պատճառով ստեղնաշարերն ունենում են տառերի 4 շարք: Հայերեն ստեղնաշարում հայկական բոլոր տառերից բացի նաև կա Վյուն մասնիկը, հիմնական կետադրական նշանները՝ ստորակետ, վերջակետ, բութ և հարցական: Ներդրվել է նաև առանձին «ու» կոճակ, որը նախկինում բացակայում էր հայկական ստեղնաշարերում: Մեծատառերում ավելացվել է «ԵՎ» երկմասնիկ կոճակը: Շուտով կթողարկվի ստեղնաշարի առաջին թարմացումը: Հավելվածը ստեղծել են Fluger Design Studio-ն և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը:

 

HayTar

«ՀայՏառ»haytar-ը iOS 8-ի համար թողարկված առաջին հայերեն ստեղնաշարն էր: Սկզբում վճարովի էր, բայց Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանի խնդրանքով կարճ ժամանակ անց այն դարձավ անվճար: «ՀայՏառ»-ը նաև հայերերն-անգլերեն թարգմանիչ է: Android-ի նման Shift սեղմելիս ստեղների վրայի տառերի դուրճը` «case»-ը փոխվում է: Նոր նախադասություն սկսելիս ավտոմատ գրվում է մեծատառ: Ստեղներին ավելացված է ձայն: Այն կառավարվում է Sound-Change with buttons կարգավորմամբ: Հավելվածի Dark mode` մուգ ռեժիմն էլ iPhone-ի ընդհանուր ֆոնին համապատասխանելու համար է: Բոլոր կարգավորումները կատարվում են մեկ էջից: «ՀայՏառ»-ի հեղինակը Verium ընկերությունն է:

 

Armenian Keyboard Extension

«Armenian Keyboard Extension»-ի ստեղերին սեղմելիս ստեղծվում է ձայնային և տեսողական արձագանք, գործում է ավտոմատ մեծատառ ռեժիմի անցում` վերջակետից և բացատից հետո: Կրկնակի բացատ սեղմելիս ավտոմատ ավելանում է վերջակետ, և անցում է կատարվում մեծատառի: Օգտագործված տառատեսակը «Arial Amu»-ն է: Ստեղնաշարը կարելի է ազատ օգտագործվել բոլոր հավելվածներում` Facebook, WhatsApp, Twitter եւ այլն: Ստեղնաշարի հեղինակը Լևոն Պողոսյանն է:

 

Գրել կարծիք