Պատահար, որը մեկընդմիշտ փոխեց Ջիմ Մորիսոնի կյանքը

Պատահար, որը մեկընդմիշտ փոխեց Ջիմ Մորիսոնի կյանքը

«The Doors» խմբի առաջատարի՝ 4 տարեկանում տեսածն ուղեկցեց նրան մինչև կյանքի վերջ:

«The Doors» խումբը համարվում է ամերիկյան ռոք պատմության լավագույն խմբերից մեկը, իսկ խմբի առաջատար Ջիմ Մորիսոնը (1943-71թթ.), ով նաև ռեժիսոր, դերասան և բանաստեղծ էր, 100 լավագույն երգիչների ցանկում է։ Երբ Մորիսոնը 4 տարեկան էր, ու նրա ընտանիքը տեղափոխվում էր բնակության մեկ այլ վայր, 4-ամյա երեխան սահմռկեցուցիչ տեսարանի վկան է դառնում. ճանապարհին շրջվել էր հնդկացիներով լի մի բեռնատար, և նրանց արյունոտ մարմիններն ընկած էին մայրուղու երկայնքով։ Ըստ Մորիսոնի` այդ տեսարանը փոխեց իր կյանքը: Հետագայում այս պատահարը հիշատակվում է նրա ամենահայտնի երգերից մեկում` «Riders on the storm»-ում:

Գրել կարծիք