Ուղիղ 34 տարի առանց Լենոնի. Դեկտեմբերի 8-ը նրա սպանության օրն է

Ուղիղ 34 տարի առանց Լենոնի. Դեկտեմբերի 8-ը նրա սպանության օրն է

Երեկոյան Ջոնն ու Յոկոն ձայնագրման ստուդիայից էին վերադառնում և արդեն իրենց տան մոտ էին, երբ Չեփմենը 5 կրակոց արձակեց ուղիղ 22.50-ին:

1980թ. դեկտեմբերի 8-ին Մարկ Դեյվիդ Չեփմենը արձակեց 5 կրակոց, որոնցից 4-ը հասան նպատակին. սպանվեց Ջոն Լենոնը։ Բիթլզի առաջատարի մահը շոկային էր ամբողջ աշխարհի համար։ Ինքը` Չեփմենն այդպես էլ որևէ հստակ պատճառ նշեց, թե ինչու արեց դա։ Դեպքից մի քանի ժամ առաջ նա նույնիսկ ինքնագիր էր խնդրել Լենոնից։ Այդ դրվագի անմահացումն այսօր դարձել է աշխարհի ամենահայտնի լուսանկարներից մեկը։ Հետևի պլանում Մարկ Դեյվիդ Չեփմենն է:

Lennon_and_Chapman

Ինչևէ, չփորձենք օրիգինալ լինել և Լենոնին հիշենք նրա ամենահայտնի` «Imagine» երգով։

Գրել կարծիք